l

lifestyle

Ահա թե ինչպիսին էր այն! Եվրոպայի ամենամեծ դիսկո-սահադաշտը և Samsung Life Changer Park-ը

Շարունակում եմ ճանապարհորդել Ավստրիական Ավիաուղիների հետ և ներկայացնել Ձեզ Եվրոպայի ամենաօրիգինալ ժամանցավայրերը: Այսօր պատմելու եմ Եվրոպայի ամենամեծ դիսկո-սահադաշտի մասին, որտեղ գտնվում է նաև Samsung Life Changer ինտերակտիվ Park-ը: Նախորդ ամսին մենք մեկնել էինք Փարիզ՝ անձամբ փորձելու ու ձեզ ներկայացնելու ժամանցավայրը, որի առաջին 3 աշխատանքային օրերի ընթացքում գրանցվել է 42 000 այցելու:

  • Kamo Tovmasyan

Ամանորյա եվրոտուրը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիները: Ճանապարհորդեք Աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներով օնլայն՝ մեր TRAVELING բաժնում:

www.austrian.com

Ինչպես գիտեք Grand Palais-ն Փարիզի գլխավոր մշակույթային իրադարձությունների անցկացման վայրն է, այստեղ մշտապես ներկայացված են անվանի նկարիչների և դիզայներների ցուցահանդեսներ, այստեղ է Կառլ Լագերֆելդը ցուցադրում իր հավաքածուները, նախորդ ամսին հենց այստեղ տեղի ունեցավ Victoria՛s Secret շոուն: Եթե դուք մեկնելու եք Փարիզ, ապա նախապես ճշտեք, թե տվյալ ժամանակահատվածում ինչ է տեղի ունենում Grand Palais-ում: Նախորդ տարի մենք այստեղ Ժան Պոլ Գոթիեի ֆանտաստիկ ցուցադրությանն էինք, կարող եք դիտել այստեղ: Grand Palais-ն գտնվում է հենց Ելիսեյան դաշտերի հարևանությամբ՝ avenue du Général Eisenhower հասցեում:

Ամեն տարի դեկտեմբեր/հունվար ամիսների շրջանում Grand Palais վերածվում է հսկայական սահադաշտի, որտեղ 1800 ք/մ սահադաշտից բացի տարբեր ինտերակտիվ ծաղեր են, դիսկո շոուներ, լուսային աննկարագրելի էֆեկտներ: Այս տարվա գործընկերը Samsung ընկերությունն էր, որն այստեղ ներկայացնում էր նաև իր Life Changer Park-ը, որի մասին քիչ անց կպատմեմ:

Այս վիդեոյում կարող եք տեսնել, թե ինչպիսի գերհզոր լուսային և ձայնային էֆեկտներ են օգտագործել և ինչպես է կառուցվել սահադաշտը:

Գործում է 3 գնային տարբերակ, ցերեկային ժամերին, երբ դիսկոն չի գործում մուտքի արժեքը կարծեմ 15 եվրո էր, 18.00-ից՝ 20, իսկ 21.00-02.00-ին 27 եվրո:

Մենք երեկոյան 22.00-ին գնացինք, քանի որ դիսկոյի ընթացքում սահադաշտն ավելի հետաքրքիր է:

Ի դեպ. Ես առաջին անգամ եմ չմուշկների վրա, երբեք սեր չեմ ունեցել, բայց այստեղ այնպիսի մթնոլորտ է, որ չես կարող չգայթակղվել...բացի այդ 27 եվրո էլ վճարել ես:

Իսկ հիմա Samsung Life Changer Park-ի մասին: Եթե դու սեր չունես չմուշկների հանդեպ, կարող ես մասնակցել այստեղի ինտերակտիվ խաղերին:

Ահա այս նկարում դուք տեսնում եք խաղասրահների հատվածները:

Իրականում սա Samsung Gear7-360-ի գովազդային արշավն էր, կարծեմ, մեզ մոտ ևս արդեն վաճառվում են նոր սերնդի այս ակնոցները, որոնք թույլ են տալիս բառացիորեն հայտնվել տարբեր վայրերում ու զգալ քեզ հենց դեպքի վայրում:

Մեկ հայտնվում էինք բարձր սարի գագաթին, մեծ ծովում, մեկ անապատում...շատ հետաքրքիր էր:

Սա ամենավախենալու սենյակն էր, հայտնվում ես զոմբիների աշխարհում, աղջիկները, համենային դեպս գոռում էին վախից:

Այս տարի արդեն չեք հասցնի այցելել այստեղ, հիմա այս վայրում արդեն հին ավտոմեքենաների և մոտոցիկլների ցուցահանդես է, սակայն հաջորդ ձմռանը նախապես հետաքրքրվեք, թե երբ է սկսելու իր աշխատանքը սահադաշտը և ընկերների կամ երեխաների հետ այցելեք սահելու:

back-top