Սրահում ներկայացված են միջազգային առաջատար ընկերությունների արտադարանքը, այդ թվում SAMSUNG, BOSCH, LG, Midea, Gorenje և այլք: Նշեմ նաև, որ GRANDE-ն հանդիսանում է կորեական HYUNDAI և ռուսական BQ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Սրահի գնային քաղաքականությունը մրցակցային է, իսկ ապառիկ գնումների ճկուն համակարգը պայմանավորված է ՀՀ բոլոր բանկերի հետ համագործակցության գործոնով:
Առաջին հարկում շատ հետաքրքիր էր հեռուստազոնան, որտեղ, հարմարավետ բազմոցներին կարող եք հետևել և ընտրել Ձեզ անհրաժեշտ հեռուստացույցը: Երկրորդ հարկում շատ ֆունկցիոնալ է բրենդերի առանձնացված հատվածները, որի շնորհիվ ավելի դյուրին և նպատակային է դառնում համեմատման, ընտրման համակարգը: Վիդեոխաղերի հետևորդների և երեխաների համար կա առանձնացված VR հատված, որտեղ ներկայացված են բոլոր ժամանակակից խաղերը, դիվայսները, ապագայի հիթային նորույթները: Պատահական չէ, որ GRANDE-ի կարգախոսն է՝ ԵՐԲ ԱՊԱԳԱՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ Է: Իրոք, թե ինտերիերի, թե տեսականու շնորհիվ սրահը ոչ թե պարզապես արդի կամ նորաոճ է, այլ կարծես իր ոլորտում արդեն իսկ մեկ քայլ առաջ է անցել ու ներկայացնում է կենցաղային աշխարհն ապագայի հայացքով:
Երրորդ հարկում շուտով կներկայացվի եվրոպական և տեղական արտադրության որակյան կահույք, ինչպես նաև կենցաղային ապրանքներ: Ի դեպ, հենց տեղում կարող եք պատվիրել կահույք, որի պատրաստումն ու տեղադրումը կիրագործեն սրահի պրոֆեսիոնալ մասնագետները:
Հիշեցնեմ, որ առաջին GRANDE սրահը գործում է քաղաք Չարենցավանում, երկրորդ սրահը բացվեց արդեն Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 1/25 հասցեում:
Բացման շնորհանդեսի առթիվ գործում են հետաքրքիր ակցիաներ: Նախ ողջ տեսականին ներկայացված է 20% զեղչված գնով, իսկ 100 000 դրամը գերազանցող խոշոր կենցաղային տեխնիկա գնելու դեպքում կստանաք 5 ՆՎԵՐ ՄԻԱՆԳԱՄԻՑ: Դե իսկ ամենասպասված ակցիան դա PORSCHE CAYENNE ավտոմեքենայի խաղարկությունն է, որին կարող եք մասնակցել կատարելով գնումներ GRANDE խանութ-սրահից: Հավատացեք, արժե այցելել Աբովյան քաղաք, GRANDE սրահ, թեկուզ էսթետիկ հաճույք ստանալու համար:
FACEBOOK/GrandeStoreArmenia
INSTAGRAM/Grande_storearmenia
ք.Աբովյան, Հանրապետության 1/25
Հեռ. 043-630 630