Kamancha
l

lifestyle

Հունական Goody's Burger-ն արդեն Հայաստանում է

Հունաստանի ամենամեծ fast-food ընկերությունը բացել է միանգամից երկու Goody's Burger House Հայաստանում, մեկը հենց Հյուսիսային պողոտայի սկզբում՝ Հյուսիսային պողոտա 18 /Աբովյան հատման վայրում/, մյուսն էլ՝ Երևան Մոլի food court-ում: Այսուհետ ամեն օր առավոտյան 10։00-ից մինչ կեսգիշեր (մոլում՝ մինչ 22։00) կարող եք վայելել հայտնի Goody's Burger-ները՝ պատրաստված 100%-անոց Անգուսի մսից, խրթխրթան կարտոֆիլներն ու ցանցի հայտնի քաղցրավենիքները:   

  • Kamo Tovmasyan

Goody's Burger-ը 44 տարվա պատմություն ունի, այն ներկայացված է Հունաստանում, Ավստրալիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում, արդեն նաև Հայաստանում: Օրերս անձամբ այցելեցի՝ փորձելու ու կիսվելու տպավորություններով: Նախ նշեմ մտերմիկ ու հաճելի ինտերիերի մասին, երկհարկանի Goody's Burger-ում շատ հարմար է ընդարձակ սրահում տեղ գտնել, ինչպես ավելի առանձնացված, այնպես էլ ընդհանուր հատվածում: 

Լավն այն է, որ մենյուն բավական հարուստ է, եթե ընկերներդ, օրինակ բուրգեր են նախընտրում, դու կարող ես ընտրել աղցանների, պաստաների կամ հիմնական ուտեստների ցանկից քո նախընտրածը: Գինը հարմար է, նամանավանդ, որ մինչ Փետրվարի 15-ը գործում է շահավետ ակցիա՝ 900 դրամ կոմբոյի համար: Գլխավոր առավելությունը դա միսն է, այն ներմուծվում է Հունաստանից, որպեսզի բրենդի համային բաղադրիչները նույնը լինեն ու դուք անկասկած կնկատեք տարբերությունը, միսն իրոք շատ թարմ է ու համեղ: Նշեմ, որ այստեղ կարող եք պատվիրել նաև իսկական անգուսի մսից պատրաստված բուրգերներ, եթե նախընտրում եք անգուսի միս: Փորձել եմ նաև նյույորքյան չիզքեյքը հապալասի սոուսով, որը ևս համեղ էր: Ուրախալի է, որ կա հատուկ մանկական մենյու, փոքրիկ նվերներով: Մոռացա նշեմ նաև համեղ պաստաների մասին, որոնք ընկերներս փորձեցին: Այցելեք, փորձեք, կարծում եմ շատ եք հավանելու...

Հյուսիսային պող. 18/ Երևան Մոլ

099-30 15 01

Facebook/Goody'sBurgerHouseArmenia

back-top