Kamancha
l

lifestyle

Ես մեկնում եմ ֆանտաստիկ 8-օրյա ծովային շրջագայության Oriflame ընկերության հետ. Gold Cruise 2014

Հիշում եք, խոստացել էի, որ Սեպտեմբերից մինչ տարեվերջ Ամեն օր զարմացնելու եմ Ձեզ: Մի քանի օրից Ես մեկնում եմ հեքիաթային ծովային շրջագայության Աշխարհի ամենաշքեղ զբոսանավերից մեկով՝ Liberty Of The Seas զբոսանավով, շվեդական ORIFLAME ընկերության հրավերով: Ֆրանսիայի ռոմանտիզմը, Իսպանիայի կիրքը և Իտալիայի շքեղությունը 6 քաղաքներում՝ Oriflame. Gold Cruise 2014-ի շրջանակներում, որը ողջ ընթացքը մանրամասնորեն կդիտեք www.kamoblog.TV-ում և ԿամոԲլոգ հեռուստածրագրում Սեպտեմբերի 15-ից:

  • Kamo Tovmasyan

Արդեն երեք տարի Oriflame ընկերությունը հրավիրում է Ինձ ներկա լինելու և ներկայացնելու ինչպես Երևանում, այնպես էլ ողջ Աշխարհում տեղի ունեցող միջոցառումները կազմակերպված Oriflame ընկերության կողմից, որոնք առանձնանում են իրենց շքեղությամբ և մասշտաբներով: Եթե հիշում եք, նախորդ տարի Oriflame-ի Ոսկե կոնֆերանսին Մենք ներկա գտնվեցինք Փարիզում (կարող եք դիտել այստեղ), այս տարվա Հունվար ամսին Մենք նկարահանել ենք Stockholm Fashion Week-ը (կարող եք դիտել այստեղ), որի գլխավոր հովանավորն էր Oriflame ընկերությունը, դե իսկ Երևանում, Կարապի լճում տեղի ունեցած Oriflame Fashion Night միջոցառման մասին խոսում են մինչ օրս: Մի քանի օր անց Oriflame ընկերության տարբեր երկրների ներկայացուցիչները հսկայական Liberty Of The Seas զբոսանավով մեկնելու են 8-օրյա շրջագայության, որի ընթացքում և տեղի է ունենալու ընկերության այս տարվա Ոսկե կոնֆերանսը: Զբոսանավն արդեն իսկ մի մեծ քաղաք է հիշեցնում՝ լի ժամանցավայրերով, սակայն շրջագայության ընթացքում բոլոր մասնակիցները յուրաքանչյուր օր կլինեն եվրոպական մի նոր քաղաքում, այդ թվում Բարսելոնայում, Տուլոնում, Նիցցայում, Նեապոլում, Հռոմում և Ֆլորենցիայում: Ավելի մանրամասնորեն առաջարկում եմ ծանոթանալ շրջագայությանը նախագծի պաշտոնական կայքում: www.oriflamedreamliner.ru

Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ Oriflame ընկերությունը հրավիրել է Ինձ ներկա գտնվելու բրենդի կողմից նախաձեռնված միջոցառմանը: Հաշվի առնելով, որ շրջագայությունը զբոսանավով է, ինչն ինտերնետային կապը կարող է ոչ այնքան դյուրին դարձնել, Սեպտեմբերի 7-ից, յուրաքանչյուր օր հետևելով Ինձ ֆեյսբուքյան էջում, Դուք կտեսնեք, թե ինչպես է ընթանում Մեր շրջագայությունը, իսկ Սեպտեմբերի 16-ից, արդեն www.kamoblog.TV-ում և Լայմ հեռուստաընկերության ԿամոԲլոգ ծրագրում Դուք կհետևեք արդեն ամբողջական և պրոֆեսիոնալ լուսաբանմանը, ֆոտոշարքերին և վիդեոտարբերակներին: Դե ինչ, կարծես թե ընկերությունն իրոք այն բացառիկ բրենդերից, որն իրագործում է Քո բոլոր երազանքները, դարձնելով կյանքն ավելի հաճելի՝ պարգևելով Մեզ անմոռանալի տպավորություններ:

LIBERTY OF THE SEAS-ն իսկական երազանքի զբոսանավ է: Այն ունի 1817 խցիկներ, 22 ռեստորաններ և բարեր, 4 լողավազաններ, ջրաշխարհ, ՍՊԱ կենտրոն, կինոթատրոն, Casino Royale խաղատուն, մարզասրահ, մոլ, նույնիսկ սառցե դաշտ: Ես մանրամասնորեն կնկարահանեմ և կպատմեմ այս հիանալի զբոսանավի մասին վերադառնալուն պես:

back-top