l

lifestyle

Ինչպես Վագան IG-աղջկանից դարձավ մոտիվատոր ու բացեց իր GLAMOUR SHOP-ը Աբովյան փողոցում

Սիրում եմ նպատակասլաց աղջիկների, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում կյանքում: 7 տարի առաջ Վագան իր ինստագրամյան էջը վերածեց առցանց շոփի, զարգացրեց այն, բացեց առաջին սրահը Նալբանդյան փողոցում, իսկ հիմա էլ արդեն հրավիրել է մեզ GLAMOUR SHOP–ի բացմանը Աբովյան 26 հասցեում՝ Աբովյան/Սայաթ-Նովա խաչմերուկի հարևանությամբ: Մենք այստեղ ենք շնորհավորելու Վագային ու հասկանալու, թե ինչպես նա IG-աղջկանից դարձավ իսկական բիզնես-լեդի:

Ինստագրամյան աղջիկները բաժանվում են մի քանի խմբերի. աղջիկներ, ովքեր ցանկանում են հայտնի դառնալ, ունենալ շատ հետևորդներ և բլոգեր դառնալ, աղջիկներ, ովքեր հարմար փեսացու են փնտրում և վերջապես աղջիկներ, ովքեր շնորհիվ ինստա ֆիլտրերի ու ծրագրերի ստեղծում են իրենց ալտեր-էգոն ու հիմնովին տարբերվելով իրական ԵՍ-ից լուծում են մի շարք կոմպլեքսներ: Ես սա ցիտում եմ Ամերիկայի հոգեբան-վերլուծաբանների պաշտոնական հաղորդագրությունը: 

Վագան այլ պլաններ ուներ կյանքում: Նա նույնպես փորձում էր գտնել իրեն, սակայն ոչ թե աստղի, բլոգերի կամ հարսնացուի կերպարում, այլ իր իսկ ուժերով բիզնես պլանի իրագործման մեջ: 7 տարի անց նրա GLAMOUR SHOP-ը ինստաաղջիկների ամենասիրած սրահներից մեկն է Երևանում, որտեղ վերջիններս գտնում են իրենց լուքերը՝ երեկոյան զգեստներից մինչ առօրյա և գործնական հագուստ, կոշիկ, նաև աքսեսուարներ: Վագան ինքը, ինչպես տեսնում եք, բավական էքստրաօրդինար կերպար է ու հենց իր աչքի ընկնող ոճով դարձել է իր բիզնեսի հաջողության գրավականներից մեկը: 

Իր մշտական այցելուների՝ երիտասարդ աղջկների համար նա հանդիսանում է մոտիվատոր՝ անկախ և ուժեղ կնոջ կերպարի ստեղծման համար: Շնորհավորում եմ Վագային և իր ողջ անձնակազմնին ու կարծում եմ, որ կյանքի այս սկզբունքն ավելի ոգևորող է ու ողջույնի արժանի, քան կրկնակի ԵՍ-ի ստեղծումը ֆիլտրերով և ոչ իրական դերակատարությամբ:

Աբովյան 26

093-94 3403

010-543 403

FB/IG

 

back-top