l

lifestyle

Լոբոդայի հետ Մադոննայի շոուին, Լուբուտենի ցուցահանդեսը և PARIS FASHION WEEK-ը

3 օրով էի Փարիզում, բայց այնքան բան կա պատմելու, որ կարծես 30 օր եմ եղել: Ինչպես հանդիպեցի Լոբոդային Մադոննայի համերգին, ինչպես Մադոննան 3 ժամ ուշացմամբ բեմ բարձրացավ, լեգենդար Լուբուտենի ցուցահանդեսի բացումը Փարիզում, Փարիզյան նորաձևության շաբաթվա ընթացքը կողքից, Harper's Bazaar ամսագրի նորաձևության 150 տարվա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը և բացառիկ ընթրիքը հայերի հետ զբոսանավում: Շատ հագեցած փոստ եմ գրել, հուսով եմ կհավանեք: Ճանապարհորդության գործընկերներ է EVOCABANK-ը:

  • Kamo Tovmasyan

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր հետևում են ինձ կայքում, ֆեյսբուքում և ինստագրամում: Կարծում եմ նկատում եք, որ չեմ փորձում այնպիսի փոստեր գրել, որ լայքեր կամ քոմենթներ ստանամ, ես ուզում եմ ներկայացնել այն, ինչն իրոք ինձ հետաքրքիր է, ու իրոք ինձ համար շատ հաճելի ու կարևոր է, որ իմ հետևորդները դա հասկանում ու գնահատում են, այդ մասին վկայում են Ձեր մեսեջները: Ուզում եմ նշել, եթե դեռ չեք հետևում ինձ ինստագրամում, միացեք, սթորիների միջոցով բոլոր այս նյութերն ավելի հետաքրքիր են ներկայացվում, իսկ ֆեյսբքուքյան էջում էլ կարող եք թողնել Ձեր կարծիքն ու գնահատականը: Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ հետևում են ինձ ու հասկանում են, որ այս ամենն այդքան էլ հեշտ չէ կազմակերպել ու ես անում եմ ամեն ինչ, որպեսզի չդառնամ նույն բանի մասին գրող, ձևական հայրենասեր կամ պարզապես սկանդալներ ստեղծող լրագրող: Խնդրում եմ տարբերել որակը, աշխատանքի ծավալը, յուրահատկությունը, այսօր կրկնօրինակումն ու շաբլոն լինելը շատ հեշտ է, իսկ պահել ձեռագիր՝ բավական բարդ գործ....

Եվ այսպես, ինչպես ասացի մոտակա ամիսներին ճանապարհորդելու եմ EVOCABANKVisa քարտերի ամենաբարձր դասի Visa Infinite քարտով, որը տալիս է բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Բժշկական միջազգային աջակցություն, ճամփորդական ապահովագրություն, հատուկ արտոնություններ աշխարհի ավելի քան 900 լյուքս դասի հյուրանոցներում: Visa Infinite քարտի Արտոնությունների հետ կարող եք ծանոթանալ ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

Դիմակների մասին. Փարիզում դիմակներով միայն օդանավակայանում են, կայարաններում, բայց դրսում չեմ հանդիպել, համերգի ընթացքում կրողներ չկային, խանութներում և ռեստորաններում նույնպես: Ցավոք այս փոստը գրելու ընթացքում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Երևանում նույնպես գրանցվել է 1 կորոնավիրուսի դեպք: 29-ամյա երիտասարդը Երևան է ժամանել Թեհրանից:

Մենակով travel-ի մասին: Ես կարծում եմ ցանկացած մարդ, անկախ իր ընտանեկան կարգավիճակից ժամանակ առ ժամանակ գոնե 3 օրով ինքն իր հետ մնալու պահանջ ունի: Ես ինքս միշտ վախեցել եմ մենակությունից ու կյանքումս երկրորդ անգամն է, որ մենակ էի ճանապարհորդում: Բայց տարիների փորձն ինձ հիմա համոզում է, որ, եթե դու ինքդ ներսում խնդիր չունես, ապա մենակով ճանապարհորդելը նույնիսկ հաճելիա, չեք պատկերացնում ես ոնց եմ հոգնում ամեն օր աշխատելով տարբեր մարդկանց հետ, բոլորը տարբեր են, բոլորի հետ պետք է գտնել շփման բանալի, էմոցիոնալապես դա իրոք ճնշում է, ու 3 օր հանգիստը դրախտի էր վերածվել. զբոսնում ես, փորձում ես համեղ ուտեստներ, գնում ես ցուցահանդեսների, նվերներ ես գնում մոտիկներիդ.. Պետքա գտնել այդ ներքին հանգստությունը ինքդ քո հետ, եթե խնդիրներ ունես, կապ չունի ում հետ ես ճանապարհորդում՝ չես վայելելու: 

Մադոննան իր Madame X շրջագայությունը սկսել էր սեպտեմբերից: Եվրոպայում նա համերգներ ուներ միայն Պորտուգալիայում, Բրիտանիայում և Ֆրանսիայում: մոտ 80 շոուներից 15-ը չեղարկվեց, ու ես կարծում էի, որ փարիզյան շուներն էլ չեն անցկացվի, երգչուհին վիրահատել էր ծունկը: Գնեցի միանգամից երկու օրվա տոմս, մտածելով որ շոուն այնքան հետաքրքիր կլինի, որ նորից կցանկանամ դիտել: Այս անգամ Մադոննան թատերական տուր է անում, այսինքն շոուները փոքր կենտրոններում են, կոնկրետ Փարիզում ընտրվել էր The REX կինոթատրոնի դահլիճը, որտեղ 2800 տեղ է միայն:

Մուտքի մոտ սմարտֆոնդ ու սմարթ ժամացույցդ ահա այսպիսի պարկերի մեջ են դնում, որպեսզի չկարողանաս նկարել շոուն: 5 ժամ առանց հեռախոսի ես անցկացնում, դուք հասկանում եք չէ ինչ է դա մեր օրերում: Ինչու 5 ժամ, գնում ես 20.00-ից, շոուն սկսվում է 20.30-ին, բայց Մադոննան բեմ է բարձրանում 22.30-ին, ավարտվում է շոուն մոտ 01.30-ին:

Այս օրերին Փարիզում էր նաև Լոբոդան և վրացի դիզայներ Բիչոլան: Նրանք հրավիրված էին Saint Laurent-ի ցուցադրությանը ու ինստայում նաև խոսում էին այն մասին, որ Մադոննայի շոուին էլ են ցանկանում գնալ: Այդպես ստացվեց, որ հենց նույն օրն էինք համերգի, նրանք նստած էին իմ նույն շարքում՝ 4 նստատեղ այն կոմղ: Լոբոդան եկել էր բարձր կրունկներով ու կարծում եմ փոշմանել էր դրա համար: Չնայած, որ շոուն թատրոնում էր ու նստատեղերով, ֆանատները ողջ շոուն կանգնած են վայելել ու Լոբոդան էլ ինչ-որ բան տեսնելու համար ստիպված էր կանգնել այդ կրունկների վրա 2 ժամից ավել: Վերջում, երբ հանձնեցին հեռախոսները խնդրեցի լուսանկարվել ու հարցրեցի, թե երբ է պատրաստվում համերգով գալ Հայաստան: Պատասխանն անսպասելի էր՝ այս տարվա Հուլիս ամսին:

Ես Մադոննայի շատ մեծ ֆանատ եմ, շաաաատ մեծ, դեռ 1992 թ.-ից: Նրա այս շոուն էլ կոնցեպտուալ առումով հրաշալի էր, տոմսերն էին մի քիչ թանկ, քանի որ փոսր դահլիճներում են շոուները: կարծես գեղարվեստական ֆիլմ դիտես բայց բեմի վրա ընթացող, հետաքրքիր ձևաչափ էր, նոր, համենային դեպս Լոպեզի ու Բիոնսեի կրկնվող շոուների պես չէր, ահռելի աշխատանք էր տարվել: 

Իհարկե վատ էր, որ 2 ժամ սպասում էր, վատ էր, որ նա երգեց հիմնականում միայն վերջին ալբոմի երգերը, իսկ վերջին ալբոմը մեղմ ասած այդքան էլ հաջողված չէր, ու երևի թե լիարժեք վայելելու ամենախանգարող հանգամանքը չափից դուրս քաղաքականացումն էր: Միգուցե ԱՄՆ-ում շոուն ակտուալ է, բայց Փարիզում 2 ժամ լսել Դոնալդ Թրամպի, դեմոկրատիայի, ֆեմինիզմի, խարասմենթի մասին ուղղակի անհնար էր, սկսվում է շոուն քաղաքական լոզունգներով, վերջանում է քաղաքական լոզունգներով: 

Ամեն դեպքում սա այն խոսքն է, որ Մադոննան պետք է փոխանցեր իր հետևորդներին, ու պետք է ընդունել նրան ինչպես որ կա: Միևնույնն է, Մադոննան անգերազանցելի է, սա Ձեզ համար Արիանա Գրանդեի համերգ չէր:

երկրորդ համերգի օրը հասկացա, որ էլ չեմ կարող ևս 2 ժամ լսել դեմոկրատիայի մասին, վաճառեցի տոմսս ու գնացի խմելու, լուրջ եմ ասում: 

Փարիզի Օպերայի շենքն իմ ամենասիրած կառույցներից է Փարիզում ու կուզեի մի քանի պատմական փաստեր իմանայիք: 1669թ.-ին է կառուցվել, 15 տարի ու 36 մլն ֆունտ է պահանջվել այն կառուցելու համար: Անձամբ Մարկ Շագալն է նկարել սրահներից մեկի առաստաղին: Հիմա կմտածեք ինչքան կարդացած է Կամոն, իրականում անցած տարի գիդով այց էի ունեցել, ամեն օր 10.00-17.00 կարող ես Օպերայի պատմությանը ներսից ծանոթանալ 10€-ի դիմաց:

Երկու օր առաջ Փարիզում լեգենդար դիզայներ Քրիստիան Լուբուտենի ցուցահանդեսն է բացվել, Բելուչին է եղել հյուրը, Դիտա Ֆոն Թիզը, ես հաջորդ օրը գնացի ցուցահանդեսին, երբ հասարակ մահկանացուներին էլ էին թողնում: 12€ տոմսի արժեքն է, ներսում կոշիկների ֆանտաստիկ ցուցահանդես է, դիզայների կյանքի հետաքրքիր վիզուալ ներկայացում, լավագույն աշխատանքները, աստղային այցելուները, այդ թվում և մեր լեգենդար Ազնավուրի կոշիկները: Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել, չեք փոշմանի! Ցուցահանդեսն ընթանալու է մինչ հուլիսի 26-ը: Տոմս գնեք օնլայն, որպեսզի հերթ չկանգնեք: Երկուշաբթի փակ է, ամեն օր գործում է մինչ 17.00-ն: 

Այս օրերին փարիզում ընթանում է Paris Fashion Week-ը: Ցուցադրությունները տարբեր սրահներում են ու նշված ժամերին, տվյալ հատվածում իսկական խելագարություն է տիրում: Փակ են փողոցները, մոտ 100 լուսանկարիչներ են նկարում, բոլոր հյուրերը հենց փողոցի մեջտեղում դիրքեր են բռնում նկարվելու համար, շատ հետաքրքիր էր:

Սա իմ ամենասիրած խանութներիցա Փարիզում: TASCHEN-ը գերմանական հրատարակչություն է, որն արդեն 40 տարի թողարկում է արվեստին նվիրված գրքեր 30 լեզուներով: Ես այստեղից միշտ գնում եմ ֆոտոգրքեր նորաձևության, ճանապարհորդության ու երաժշտության մասին: Խանութում շատ էքսկլյուզիվ գրքեր կան, օրինակ Նաոմի Քեմբելի 2500 եվրո արժեքով ֆոտոգիրքը, նկարում տեսեք: Կարդալու գրքեր շատ չեմ սիրում քանի որ ժամանակ չեմ ունենում, իսկ այս ֆոտոգրքեր շատ եմ սիրում: Ինստագրամումս շատ սթորիներ կան խանութից, եթե հետաքրքրեց: Հասցեն. 2 rue de Buci

Նկատել եք, որ ամենահետաքրքիր դեպքերը հենց ճանապարհորդության վերջին օրն են պատահում, իմ դեպքում միշտ այդպես է...

Առաջին ֆեշն ամսագիրը Harper's Bazaar-ն է, այն տպագրվում է 1867թ.-ից: Paris Fashion Week-ի շրջանակներում բացվեց ամսագրի 150 Years of Fashion խորագրով ցուցահանդեսը հենց Լուվրում: Տոմսի արժեքը 14 եվրո է, ներսում տարբեր տարիների նկարահանումներն են, հայտնի զգեստներ, պատմական ակնարկներ...ինստագրամիս սթորիներում ամեն ինչ ներկայացնում եմ, խորհուրդ եմ տալիս այնտեղ նայել վիդեոները......

Ուրեմն պատիրում եմ իմ սիրած, յուղոտ վառած լիքը կեչուպով բուրգերը, սովորության համաձայն սկսում եմ սթորի անել, հետո նկարում եմ ֆբ ի համար, հետո սկում եմ նկարի վրայից քարտիս համարը ֆոտոշոփել, մոտ 8 րոպե տևումա: Մատուցողը նայումա նայումա, չի դիմանում մոտենում ու ասումա. «Գիտեք չէ նախորդ ամսին մի հաճախորդ մեզ դատի էր տվել թե իբր բուրգերը սառնա, մենք էլ հաղթեցինք դատը ցույց տալով տեսախցիկի վիդեոն, որտեղ նա 15 րոպե նկարում էր իր տաք բուրգերը»: Մի խոսքով «պորտս տեղը դրեց»:

Վերջին օրը հետաքրքիր հրավերք ստացա: Հայտնվեցի Don Juan II զբոսանավի վրա կազմակերպված MAISON ULLENS ընթրիքի հյուրերի ցանկում: Ֆրանսիական բրենդի համար ընթրիքը կազմակերպել էր մեր հայրենակցուհի Սոնա Շաքարյանը: Ընթրիքի մասին առանձին փոստ եմ գրել, դիտեք կայքում: Հենց այս զբոսանավից է ծնվել "Փարիզը Դոն Ժուանի գրկում" արտահայտությունը: Մոտ 30 տարի զբոսանավն առաջարկում է ֆանտաստիկ ուղևորություն և ընթրիք, որի ընթացքում ոչ միայն ծանոթանում եք ֆրանսիական խոհանոցին, այլև վայելում հրաշալի երեկոյան տեսարանը:

Ուրեմն Փարիզում չափահասների համար 3 շոու կա Moulin Rouge, LIDO և Crazy Horse: Ամենալավը LIDO-նա, Crazy horse-ը մի քիչ շատ ֆիքված էր կոնկրետ էրոտիկ պարի վրա, Լիդոյում շոուն ավելի հետաքրքիրա, հումորներ կան, դահլիճն ավելի մեծա, բայց ամեն դեպքում Crazy Horse-ն իրոք հետաքրքիր էր, պարուհիները գծած, մյուզիքը թույն, շամպայնը թանկ: Զույգերովա պետք գալ, մենակով ինձ զգում էի ԴԻՎԱ գիշերային ակումբում ( ի դեպ վատ տեղ չի էն օրը ընկերոջս հետ գնացել էինք 10 000 մանրեց, որ հազարնոցներ տա պարուհիներին, տենց էլ ձեռը մնաց, ոչ ոքի չտվեց, ասեց "իմ ճաշակով չէին..." խնդալուա չէ?): Փողերից խոսացինք, մուտքը 107 €-ից էր սկսում: 

back-top