l

lifestyle

ԳԱՅԱՆԵ գեղեցկության սրահի բացումը Կոմիտաս 30 հասցեում

ԳԱՅԱՆԵ գեղեցկության սրահը ներկայացնում է ոլորտում հայտնի Գևորգ Սադոյանը, ով իր GEV ապրանքանիշով արդեն մոտ 10 տարի զբաղվում է բնական մազերի առք ու վաճառով: GEV բնական մազերի առանձնահատկությունն այն է, որ չկան արհեստական բաղադրիչներ, մազերը հենց պատվիրատուի աչքի առջև են կտրվում, մշակվում, իսկ այսուհետ ողջ այս գործընթացը տեղի է ունենալու արդեն ԳԱՅԱՆԵ գեղեցկության սրահում: Բացման շնորհանդեսն ու հյուրերը՝ ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Բոլոր ժամանակների կանանց համար երկար և փարթամ մազեր ունենալը միշտ ցանկալի է: ԳԱՅԱՆԵ գեղեցկության սրահը րոպեների ընթացքում կարող է իրականացնել գեղեցիկ և տարբերվող մազեր ունենալու Ձեր երազանքը: ԳԱՅԱՆԵ գեղեցկության սրահում կատարվում է բնական մազերի հետ կապված ամենատարբեր պրոֆեսիոնալ ծառայությունները:
. Վարսահարդարում
. Բնական մազերի գնում ( սկսած 40սմ-ից) և վաճառք (մինչև 1 մ) (գանգուր, ուղիղ, ներկված, չներկված)
. Մազերի գործվածք՝ հաճախորդի աչքի առաջ (պարիկներ, պոչեր, չոլկաներ, շերտեր)
. Մազերի հատիկավոր, վակումային, կերատինե, ժապավենով երկարացում`նարաշիվանիա (անգամ շատ կարճ մազեր ունենալու դեպքում սկսած ՝5 սմ-ից)
. Մազերի գունաթափում

Ինչպես արդեն նշեցի GEV բնական մազերը կարող եք ձեռք բերել Կոմիտաս 30 հասցեում բացված ԳԱՅԱՆԵ գեղեցկության սրահում, այստեղ էլ հենց կարող եք դիմել, եթե ցանկանում եք վաճառել ձեր երկար 40 սմ-ից երկար վարսերը: Կենտրոնը նոր է բացվել, այն Գևորգի կնոջ՝ Գայանեի անունով է կոչված, վերջինս էլ իր ներդրումն ունի կենտրոնի ստեղծագործական աշխատանքներում: Միայն կանանց համար գործող սրահն առաջարկում է վարսահարդարման, դիմահարդարման, կոսմետոլոգիայի, մատնահարդարման ծառայություններ, ինչպես նաև իր մոտ է հրավիրում փորձառու մասնագետների՝ դառնալու նորաբաց կենտրոնի թիմի անդամ: 

Հիշեք՝ մազերի արհեստական երկարեցումը չի խանգարում բնական մազերի աճին և չի վնասում գլխամաշկը, եթե մասնագետը պրոֆեսիոնալ է իսկ դուք՝ հետևողական: Սրահը ապահովում է բարձրակարգ որակ և պատասխանատու է իր կատարած բոլոր աշխատանքների համար: Նշենք, որ ԳԱՅԱՆԵ գեղեցկության սրահում կարող եք գտնել հայկական, ուզբեկական, հնդկական, սլավոնական, ուկրաինական և այլ ազգերի միայն բնական մազերի լավագույն տեսականին:

Բացման շնորհանդեսի գործընկերներն էին ցանկացած մակերեսի վրա տպագրություն իրականացնող Print City ընկերությունը, օրիգինալ ծաղիկներ ներկայացնող Coco Fiori  ընկերությունը, իսկ համեղ տորթի համար էլ շնորհակալությունPaty's Cake բրենդին: Հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, լավ երաժշտություն DJ Donz-ից և խաղարկություն, որի ընթացքում խաղարկվեցին Coco Fiori ծաղկեփնջեր, նվեր քարտեր ԳԱՅԱՆԵ գեղեցկությության սրահից, ինչպես նաև բնական մազերի փունջ GEV բնական մազերից:

Կոմիտաս 30

091-22 22 79

055-22 22 78

Facebook/Գայանե գեղեցկության սրահ

Facebook/Բնական մազեր

Instagram/gevbnakanmazer

back-top