l

lifestyle

Ինչպես նիահարել համեղ սնվելով? Աստղային դիետոլոգ Գայանե Շահխատունու հատուկ երեկոն

Բազմաթիվ կանանց հիմնական խնդիրներից մեկը ավելորդ քաշն է, սակայն հրաժարվել համեղ սնվելուց պատրաստ չեն շատ շատերը: Աստղային դիետոլոգ Գայանե Շահխատունին առաջարկում է ECO Group-ի նոր՝ ՈՐԱԿՅԱՆ ՍՆՈՒՆԴ սննդակարգը, որի շնորհիվ կարող եք կարճ ժամանակահատվածում քաշ կորցնել՝ չհրաժարվելով համեղ ուտեստներից: Կարդացեք մեր հատուկ փոստում Գայանե Շահխատունու նոր ծրագրի, աստղային հյուրերի և ECO Group-ի առաջարկի մասին:

  • Kamo Tovmasyan

Միջոցառումը տեղի ունեցավ Best Western Congress հյուրանոցում, որտեղ հյուրերին ներկայացվեց սննդակարգի ծրագիրը, հաճախորդների կորցրած կիլոգրամների ու գրանցած արդյունքների մասին տեղեկատվություն: Սոնա Շահգելդյանը, Լայանան, Սոնա Ռուբենյանը, Մերի Մակարյանը, Նաիրա Մովսիսյանը հետևում են Գայանե Շահխատունու ծրագրին և արդեն իսկ ունեն գրանցված հաջողություններ: ECO Group ընկերությունը յուրաքանչյուր հաճախորդի համար կազմում է անհատական սննդակարգ, այնուհետեւ՝ ամեն առավոտ, ըստ կազմված սննդակարգի, սնունդն առաքում հաճախորդին: Բոլոր հաճախորդներն ընդգծեցին, որ ուտեստներն իրոք հագեցնող են, համեղ և ծրագրի շրջանակներում նույնիսկ թխվածքաբլիթներ են փորձում: Ֆիթնես-քաղցրավենիքը նույնպես չի գիրացնում, համեղ է և օգտակար: Սնվել այնքան, որ հագենաս, չզրկես քեզ համեղ սննդից և միևնույն ժամանակ քաշ կորցնես-ահա նախագծի գաղտնիքը:

Eco Group-ը առաքում է բալանսավորված կալորիաներով սնունդ, կազմում հաճախորդի անհատական կերակրացանկ փորձառու դիետոլոգի կողմից: Յուրաքանչուր օր հատուկ պայուսակով Դուք կստանաք 1 օրվա համար նախատեսված 4-5 անգամյա սնունդ՝ թարմ քամած հյութ կամ սմուզի, դեսերտ, 1.5լ ջուր,
աղանդեր..CO Group-ը տրամադրում է նաև սննդային խորհրդատվության ծրագրեր, որից օգտվելով կարող եք կորցնել մինչև 10 կգ մեկ ամսում: Խորհրդատվությունն իր մեջ ներառում է Ձեր անհատական ճաշացանկը, որը պրակտիկորեն կբավարարի սննդային հաճույքները, կատարելապես կհագեցնի սովն ու առանց տհաճ զգացողությունների կիջեցնի ավելորդ քաշը: Միաժամանակ կբարձրացնի իմուն համակարգը և կլրացնի օրգանիզմում առկա միկրոէլեմենտների պակասը:

Բոլոր հարցերի դեպքում զանգահարեք 098-068 062 կամ 096-068 062:

Միացեք նախագծի ֆեյսբուքյան էջին ահա այստեղ:

back-top