l

lifestyle

Ժան Պոլ Գոթիեի The Fashion World ցուցահանդեսը Փարիզի Grand Palais-ում

Լեգենդար դիզայներ Ժան Փոլ Գոթիեի The Fashion World ցուցահանդեսին Ես ներկա էի 2 տարի առաջ Նյու Յորքում, սակայն տեղեկանալով, որ դիզայներն այժմ էլ այն ներկայացնում է Փարիզում, բաց չթողեցի հնարավորությունը ևս մեկ անգամ հիանալու այս նորարարական ցուցահանդեսով, որի մանրամասները կներկայացնեմ Ձեր ուշադրությանը.. 

  • 3 Avenue du Général Eisenhower, www.grandpalais.fr

Եվրոտուր ԿամոԲլոգի հետ նախագիծը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիները: Նախագծի հեռուստատարբերակը կարող եք դիտել ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում, ԿամոԲլոգ ծրագրում:

Ժան Պոլ Գոթիեն Իր The Fashion World ցուցահանդեսն արդեն ներկայացրել է Դալլասում, Նյու Յորքում, Ստոկհոլմում, Մադրիդում, Լոնդոնում, Մելբուրնում, իսկ մինչ Օգոստոսի 3-ը այս աննկարագրելի գեղեցիկ ցուցահանդեսը կարելի է վայելել Փարիզի Grand Palais-ում, հասցեն գրված է վերևում: 

Ի դեպ փարիզյան ցուցահանդեսը կոնցեպտուալ առումով մի փոքր տարբերվում էր Նյու Յորքում տեսածս ցուցահանդեսից, ավելացվել էին նոր աշխատանքներ, ներկայացման նոր լուծումներ կային, մի խոսքով, նույնիսկ եթե Դուք եղել եք այս ցուցահանդեսին որևէ քաղաքում, երկրորդ անգամ գնալն ավելորդ չի լինի...  

Տոմսի գինը կարծեմ 14 եվրո էր, համեմատության համար ասեմ, որ Նյու Յորքում այն արժեր 10 դոլար:

Տարբեր տարիների հավաքածուներից նմուշներ, հագուստներ ստեղծված ամսագրերի ֆոտոպատմությունների, ֆիլմերի, հայտնի դեմքերի համար, հատուկ բաժին նվիրված Ալմոդովարի ֆիլմերում տեղ գտած աշխատանքներին, իհարկե հատուկ ստենդ նվիրված Մադոննային, իրականում ցուցահանդեսը շատ ծավալուն է, ավելի, քան Դուք կարող եք պատկերացնել ֆոտոներով, երևի մոտ 9-10 սրահներ միայն Փարիզում...

Սա ամենատպավորիչ հատվածն է խոսող մանեկեններով: Ցուցահանդեսի մեխը ոչ թե պարզապես հագուստներն են, չնայած, որ դրանք արդեն իսկ կարծես պատմական նմուշներ լինեն, այլ ներկայացման ձևը, դիզայնը, ինտերիերը, լուսավորությունը...իրոք տպավորիչ էր:

back-top