Kamancha
l

lifestyle

ԳԱՐՈՒՆ Առողջ սննդի սրճարան-ռեստորանի բացումը Թումանյան 30 հասցեում

Գարնանային տրամադրություն ողջ տարվա ընթացքում: Դեռ ամառվանից Թումանյան 30 հասցեում գործող ԳԱՐՈՒՆ առողջ սննդի սրճարան-ռեստորանը հրավիրել էր իր պաշտոնական բացման շնորհանդեսին: Սրճարանն արդեն իսկ ձեռք է բերել համեղ ու ճիշտ սնվող այցելուների մեծ բանակ, իսկ թե որն է այս ժամանցավայրի առավելություններն ու առանձնահատկությունները՝ կիմանաք դիտելով մեր հատուկ փոստը:

  • Թումանյան 30, (011) 60 10 10
  • Kamo Tovmasyan

Սկսեմ նրանից, որ ԳԱՐՈՒՆ առողջ սննդի սրճարան-ռեստորանը ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ ընկերության նախագիծն է: Կարծում եմ, շատերն են տեղյակ Հայաստանում առաջին դիետիկ սննդի առաքման կազմակերպության մասին: Արդեն 5 տարի ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ ընկերությունն իր հաճախորդներին մատակարարում է ամենօրյա սնունդ, որը հաշվարկված է ըստ պատվիրատուի օրգանիզմի պահանջի և ապահովում է կալորիաների ճիշտ չափաբաժին՝ քաշ գցելու, ավելացնելու, կամ պարզապես առողջ սնվելու համար: Ընկերության աշխատանքին կարող եք ծանոթանալ միանալով ԱՌՏՈՂՋ ՍՆՈՒՆԴ ֆեյսբուքյան էջին, ահա այստեղ

ԳԱՐՈՒՆ սրճարան-ռեստորանը միանգամից նշեմ, որ քիչ ուտող, նիհարող, միայն աղցաններով սնվող անձանց համար չէ: Ճիշտ է, այստեղ ցանկացած ուտեստի կալորիաները հաշվարկված են, ամեն ինչ պատրաստված է օրգանիզմի համար անվնաս ու դյուրին մարսվող բաղադրիչներից, սակայն մի կարծեք, թե այստեղ չեք ուտելու համեղ բուրգեր, ապուրներ կամ պաստաներ: Ծովամթերքներով, բանջարեղեններով ու իհարկե իմ ամենասիրած տավարի մսով մեծ ու հյութեղ բուրգեր, լազանյա, սթեյքեր: Մենյուն բազմազան է, հարուստ, ևս մեկ անգամ նշեմ, սա ոնց ոնց որ ես եմ սիրում ասել՝ կիծի-պիծի ուտողների համար վայր չէ: 

Կոկտեյլներ, ֆրեշեր, գինիների հարուստ տեսականի ու նաև առանձնացնեմ քաղցրավենիքը, որը հենց այստեղ է պատրաստվում Շեֆ-խոհարարի կողմից: Ամեն առավոտ 08.00-ից կարող եք համենալ նախաճաշի, կարող եք ձեզ հետ վերցնել նախաճաշը, օգտվել լանչի հատուկ առաջարկներից, իսկ երեկոյան այցելել լավ ժամանակ անցկացնելու, ընթրելու համար: Այս շրջանում, ի դեպ, նախաճաշը ներկայացված է 50 տոկոս զեղչով, իսկ ողջ Սեպտեմբեր ամսվա ընթացքում, պատվիրելով մենյուում առկա բուրգերներից մեկը, կստանաք Մոհիտո կոկտեյլ, որպես հյուրասիրություն: Մի մոռացեք նաև կշռվել սրճարանում տեղադրված կշեռքով, այցելուների համար այն անվճար է, իսկ եթե պարզապես անցնում եք սրճարանի մոտով և ցանկանում եք կշռվել, կվճարեք 500 դրամ, որը կօգտագործվի բարեգործական նպատակներով: Բաց մի թողեք քաղաքի կենտրոնում բացված ամենակոլորիտային նոր սրճարան-ռեստորաններից մեկում լավ ժամանց անցկացնելու հնարավորությունը, ու իհարկե համատեղեք դա առողջ, ճիշտ ու համեղ սնվելու հետ:

Թումանյան 30

(011) 60 10 10

Facebook/Garun

back-top