l

lifestyle

Ամենահամեղ գառը գարնանն են ուտում! #գաՌուն նախագիծը MBG Hospitality-ից

Կարծում եմ նկատած կլինեք համացանցում #գաՌուն հեշթեգով փոստերը, հոդվածները, սթորիներն ու վիզուալ գովազդը: MBG Hospitality ընկերությունը, որը ռեստորանային ոլորտում Հայաստանի ամենամեծ ցանցն է ներկայացնում այսօր՝ Ապրիլի 15-ին մեկնարկում է #գաՌուն նախագիծը, որն ապագայում գուցե նախագծից կվերածվի ավանդույթի ու սպասված տարեշրջանի. դա ցույց կտա ժամանակը: Այսպիսով, ինչ է #գաՌուն-ը, ինչու պետք է հենց այս շրջանում ուտել գառան միս և որտեղ կարելի է պատվիրել գառան մսից պատրաստված էքսկլյուզիվ ուտեստներ:

  • Kamo Tovmasyan

MBG Hospitality ընկերության PR մենեջեր Աննա Սալոմեն մեզ հրավիրել էր ՈՍՏԱՆ ռեստորան՝ փորձելու հատուկ #գաՌուն նախագծի համար ստեղծված ուտեստներն ու խոսելու նախագծի մասին: Բառախառն իհարկե հասկանալի է՝ գարուն-գառ-#գաՌուն, բայց հենց այնպես չէ, որ գարնան ամիսներին է խորհուրդ տրվում ուտել գառան միս: Ինչպես գիտենք գառն ուտում է բացառապես խոտ ու որքան երիտասարդ է գառը, այնքան քիչ քանակությամբ խոլեստերին է պարունակում միսը: Օգտակարության տեսանկյունից նշեմ, որ գառան միսը պարունակում է E, B խմբի վիտամիններ, նաև կալցիում, կալիում, երկաթ, մագնիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթն էլ ավելի շատ է քան մյուս տեսակ մսերում...Հենց այս շրջանը՝ Ապրիլի 15-Հունիսի 1, երբ ընթանում է #գաՌուն նախագիծը, համարվում է, որ ամենահամեղ գառան մսի շրջանն է: Բացի այդ, #գաՌուն նախագիծը գուցե իրոք կլրացնի խաշի շրջանին հաջորդող բացը եւ կդառնա նոր ֆուդ թրենդ։ Համենային դեպս մինչ օրս հայերի մոտ գառան միսն ասոցացվում է հիմնականում խաշլամայի հետ, բայց արի ու տես որ կան գառան մսից պատրաստված տասնյակ ուտեստներ, որոնց մասին մենք չէինք էլ մտածել: Արդեն հաջորդ տարի պարզ կլինի, MBG Hospitality-ին հաջողվեց արդյոք գառան մսի շրջանը դարձնել սպասված ու տարածված Հայաստանում, թե մենքէ հայերս միևնույնն է ընտրում ենք խոզն ու տավարը...Եթե թրենդը վարակիչ լինի, ապա մյուս ռեստորանները ևս կսկսեն պատրաստվել #գաՌուն 2020-ին, մնում է միայն սպասել...

MBG Hospitality ընկերությունը հայաստանյան ռեստորանային ոլորտում գործող մեծ ընկերություն է, որ ներկայացնում է միմյանցից ձեւաչափով խիստ տարբեր 7 բրենդեր, որոնցից յուրաքանչյուրն այս ոլորտում հստակ հեղինակություն ունի։ Որն եք դուք հաճախ այցելում՝ Tsirani Garden, Tsirani Home, VOSTAN, ALASKA, Chinar, Hans & Franz....Ես սիրում եմ Tsirani Home-ը, քանի որ այն հենց տանս հարևանությամբ է, երկու տարի առաջ ծննդյանս տոնը նշել եմ Tsirani Garden-ում, որտեղ, ի դեպ, հենց փորձել ենք ֆիրմային ամբողջական գառ (մայիսի ամսին), Chinar-ն իդեալական է ավելի գործնական հանդիպումների համար, դե VOSTAN-ի բացօթյա հատվածն էլ ուղղակի հեքիաթային է: Թեև բոլոր այս ռեստորաններում գառան մսով կերակրատեսակներ կգտնեք ողջ տարին, սակայն հատուկ #գաՌուն նախագծի համար կազմվել են հատուկ մենյուներ՝ բացառիկ ուտեստներով, որոնք, ի դեպ, կարող եք փորձել մինչեւ հունիսի 1-ը։ Փոստի վերջում կներկայացնեմ բոլոր ռեստորանների #գաՌուն մենյուններն ու գները: 

Ինչպես արդեն ասացի, մենք Ոստան ռեստորանում էինք, որտեղ փորձեցինք գառան սթեյքը և գառան մեջքը: Սթեյքն, ի դեպ, պատրաստվում է հենց ձեր կողմից, տաք քարի վրա, առաջին հայացքից բարդ գործընթացն արդյունքում պարզվեց հաճելի, հեշտ ու ամենակարևորը շատ համեղ արդյունք ուներ: Ես ինքս զարմացա, թե ինչպես պատրաստեցի համեղ սթեյք: #գաՌուն նախագծի ընթացքում առաջարկվում է 3-5-ամսական գառան մսից ուտեստներ, երբ գառն  ամենահամեղն է, այն կաթից նոր է կտրվել եւ նոր է սկսել ուտել կանաչ խոտ: 

Իհարկե շատ կարևոր են համեմունքները, մեր լեզվով ասած՝ մինչև միսը լինի ինչ-որ բան բզբզալը, ու նաև խմիչքը: Գառան մսի հետ փորձեցինք Armenia Wine ընկերության Takar կարմիր գինին, որը հրաշալի համադրվում է գառան մսի հետ։ Եթե հայկական գինի չեք նախընտրում, պատվիրեք ֆրանսիական Le Grand Noir-ը, որի շշի վրա, ի դեպ հենց գառ է պատկերված: Գառան սթեյք, գառան բուրգեր, հեղինակային հատուկ ուտեստներ...տարբերակները շատ են, ընտրեք ձեր քիմքին հարմար ուտեստն ու միացեք #գաՌուն նախագծին նշված ռեստորաններից որևէ մեկում: MBG Hospitality-ն հետաքրքիր նոր մշակույթ է կերտում ռեստորանային ոլորտում, կարծում եմ արժե միանալ ու դառնալ այս նոր ֆուդ-թրենդի մասնակիցը: Կիսվեք այս փոստով ձեր սոց-էջում՝ տեղեկացնելով ձեր ընկերներին #գաՌուն նախագծի մասին:

Դե ինչ, այսօրվանից պաշտոնապես բացված է գառան շրջանը....

back-top