Երևանից շարժվեցինք կեսօրին, մոտ 75 րոպեում տեղ հասանք, ճանապարհները սառցակալված չէին: Garden Inn Resort-ը Սևանի թերակղզու 4-րդ հանգստյան գոտում էր՝ ցուցանակներով միանգամից գտանք, եթե Դուք չկողմնորոշվեք՝ կարող եք զանգահարել 091-822 228 հեռախոսահամարով և Ձեզ կդիմավորեն:
Garden Inn Resort-ը գործում է արդեն 2 տարի, հիմա էլ նույն հատվածում բացվել է GARDEN INN ռեստորանը, որի բացմանն էլ հենց հրավիրված էինք:
Garden Inn Resort-ն ընտանեկան հանգստի գոտի է, որը բաղկացած էր 17 քոթեջներից: Քոթեջները նախատեսված են 2-6 հյուրերի համար, գործում են ստանդարտ, ընտանեկան, դելյուքս դասի քոթեջներ:
Քոթեջները կարող եք ամրագրել 091-822 228 հեռախոսահամարով, կամ մոտենալով ընդունարան, կամ գրելով Garden Inn Resort-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, կամ էլ ավելի պրոֆեսիոնալ տարբերակով՝ booking.com, expedia.com կայքերի միջոցով: Օրինակ Ես նախընտրում եմ հեռախոսազանգով համար ամրագրելու տարբերակը, մի քիչ հայավարի...Հեռախոսահամարը հասանելի է ՇՈՒՐՋՕՐՅԱ..
Նկարել ենք մի քանի քոթեջ, որպեսզի պատկերացում կազմեք: Բոլորը հրաշալի վիճակում էին, իհարկե ունեն անվճար Wi-Fi, արժեքն իր մեջ ներառում է նաև նախաճաշը, առկա են հանգստի համար բոլոր անհրաժեշտ հարմարությունները: Ինձ շատ դուր եկավ ժամանակակից ոճով սանհանգույցները, ինքս համար ամրագրելով մեծ կարևորություն եմ տալիս սանհանգույցի տեսակին և անկողնուն:
Սա ստանդարտ համարներից մեկն էր, ինչպես տեսնում եք բոլոր համարներն ունեն խոհանոցային հատված, ջեռուցվում են, ինչպես ասացի՝ գործում է անվճար Wi-Fi, room service և այլ հարմարություններ:
Ընտանեկան և լյուքս քոթեջները բավական ընդարձակ էին: Փորձեմ ներկայացնել գները, որոնք բավական մատչելի էին: Ողջ փետրվար ամսվա ընթացքում գործում է սեզոնային զեղչ՝ 20%: Որպեսզի ինքս չխառնեմ արժեքները, ավելի ճիշտ կլինի պարզապես գրել Garden Inn Resort-ի ինստագրամյան էջին և հարցնել գները: Ստանդարտ համարը, եթե չեմ սխալվում, այս ամսին կարող էիք ամրագրել 26 000 դրամով, լյուքս դասի քոթեջը՝ 64 000 դրամով: Եվս մեկ անգամ նշեմ, որ արժեքը ներառում է նաև նախաճաշը: Նախաճաշի դեպքում նույնպես կա երկու առաջարկ՝ room service և նախաճաշ նորաբաց ռեստորանում:
Շատ գեղեցիկ է ձմռանը, բայց կարծում եմ ամռանը, երբ ծաղկեն ծառերը՝ ֆանտաստիկ տեսարան կլինի: Նաև տեղեկացնեմ, որ շուտով տեղադրվելու է բացօթյա լողավազան, բայց Garden Inn Resort-ից մինչ Սևանա լճի ափ՝ 30 մետր է, արդեն ինքներդ ընտրեք՝ լողալ Սևանում, թե բացօթյա լողավազանում: Այս տեսարանը գիշերն ավելի տպավորիչ է, նկարների վերջում կտեսնեք...
Garden Inn Resort-ում նկատեցինք և՛ ընտանիքներ, և՛ ընկեարական խմբեր: Երեխաների համար գործում է բացօթյա խաղահրապարակ, սկզբնամասում շուրջօրյա հսկողությամբ ավտոկայանատեղին է, Garden Inn Resort-ում կարող եք ամրագրել նաև տարբեր activity-ներ թե մեծերի ու թե փոքրերի համար:
Հեռախոսահամար՝ 091-822 228
Ֆեյսբուքյան էջ՝ Garden Inn Resort Sevan
Ինստագրամյան էջ՝ gardeninn.resortsevan
Ինչպես արդեն ասացի, մենք հրավիրված էինք GARDEN INN ռեստորանի բացմանը: Այն ստեղծվել է ոչ միայն Garden Inn Resort-ում ապրողների համար: Սևանում հանգստացողները կարող են այցելել՝ վայելելու Սևանի թարմ Սիգը, Իշխանը, նաև մենյուում առկա հայկական ու եվրոպական ուտեստներ:
Ահա այսպիսի ապակեպատ օրիգինալ ռեստորան, որտեղ Garden Inn Resort-ում հանգստացողները կարող են նախաճաշել, ընթրել, իսկ Սևանում հանգստացող հյուրերն էլ պարզապես այցելել լավ ժամանակ անցկացնելու: GARDEN INN ռեստորանը գործում է առավոտյան 09.00-ից մինչ կեսգիշեր: Հասցեն և հեռախոսահամարը նույնն են:
Շատ հետաքրիր մթնոլորտ էր, ձմռանն առավել հաճելի էր այստեղ գտնվելը: Եթե ուշադիր լինեք, կնկատեք լուսային հետաքրքիր ձևավորումը, երեկոյան ռեստորանն ավելի ակումբային տեսք է ստանում, հետևեք ֆոտոշարքին:
Հայկական և եվրապական խոհանոց, հեղինակային հատուկ ուտեստներ Շեֆ-խոհարարից, սակայն ռեստորանի այցեքարն իհարկե ձկնամթերքն է: Սևանի թարմ սիգն ու իշխանը կարող եք վայելել այստեղ՝ հատուկ պատրաստման եղանակով և ֆիրմային սոուսներով:
Հարուստ բար նրանց համար, ովքեր հանգստանում են Սևանում ու կարող են իրենց թույլ տալ սիրված գինին կամ հատուկ կոկտեյլները:
GARDEN INN ռեստորանը շատ հարմար էր ծննդյան տոների անցկացման համար, առաջիկայում պլանավորվում են երաժշտական Week-end-ներ՝ լավագույն DJ-ների հյուրընկալմամբ:
Ուզում եմ շնորհավորել Garden Inn Resort-ի տնօրինությանն ու ողջ անձնակազմին, նման ընկերական, ընտանեկան, հաճելի ու ոչ ռաբիս աուրա ստանալու համար, ինչն այսօր շատ կարևոր է ու գովելի: Իրոք եզակի ժամանցավայրեր կան, որտեղ քեզ զգում ես ինչպես մտերիմ ընկերոջդ տանը, ու կարող ես ժամերով լիցքաթափվել: Ասել եմ բազմիցս, որ ցանկացած նախագծի հաջողության երևի մոտ 40%-ը հիմնադրի և նրա ղեկավարած աշխատակազմի գործոնն է: Ես վստահ եմ որ Դուք նույնպես այստեղ կզգաք լիարժեք կոմֆորտ, կցրվեք խնդիրներից ու կհեռանաք՝ վերադառնալու որոշմամբ....