l

lifestyle

GALACTICUS ընտանեկան ժամանցի կենտրոնի բացումը Հ.Քոչարի 13 հասցեում

Հայաստանում առաջին Laser Tag արենան, KAT VR Walk վիրտուալ իրականություն, սրճարաններ, մանկական դիսկոտեկ, ծննդյան հատուկ սրահ, բատուտներ, լաբիրինթ խաղասրահ...էլ որն ասեմ, արդեն հասկացաք չէ, որ պետք է շտապել նորաբաց ու իր տեսակով եզակի ընտանեկան ժամանցի կենտրոն՝ GALACTICUS: Խաղա, ապրիր, տոնիր Galacticus-ի հետ միասին:

 

  • Kamo Tovmasyan

 

 Նոր ձևաչափ, նոր սերնդի լավագույն սարքերը, տարբեր տարիքի ու նախասիրության ժամանցի տարբերակներ ողջ ընտանիքի, ինչպես նաև ընկերների, զույգերի համար: Ամեն օր 11.00-ից մինչ 23.00 GALACTICUS-ը պատրաստ է ընդունել ձեզ և կազմակերպել ձեր ժամանցը: Վիդեո տարբերակում մանրամասնորեն ներկայացված են բոլոր սրահները, գները, ծառայությունները, այնպես որ կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Եթե ամեն դեպքում դեռ ունենաք հարցեր, կամ ցանկանաք նախապես ամրագրել որևէ սրահը, կարող եք զանգահարել 011-990 777 հեռախոսահամարով, կամ կապ հաստատել կենտրոնի

ֆեյսբուքյան և ինստագրամի էջերով: Նշում եմ նաև կայքը՝ www.galacticus.am

Առաջին հարկում մանկական հատվածն է, որտեղ բատուտներն են, մանկական դիսկոտեկը, նկարչության հատվածը, շատ գեղեցիկ սրճարանը, որտեղ կարող եք կազմակերպել ձեր փոքրիկի ծննդյան և այլ տոներ: Նշեմ, որ GALACTICUS-ը կարող է կազմակերպել ողջ ընթացքը, խոհանոցը, խաղավարները, նվերներ, անակնկալներ, տորթ...ամեն ինչ հնարավոր է պատվիրել հենց տեղում: Ձեր երեխաներին վստահեք մեր փորձառու խաղավարներին և վայելեք ձեր հանգիստը: 

Երկրորդ հարկում թե փոքրերի, թե մեծերի համար գործում են երկու սրճարաններ, KAT VR Walk վիրտուալ իրականության երկու սրահներ, և իր տեսակով եզակի Laser Tag արենան, որը միակն է Հայաստանում: Laser Tag արենայում կարող են խաղալ 2-20 այցելուներ, իհարկե ավելի հետաքրքիր է խաղալ այստեղ մեծ խմբերով, խաղի տևողությունն է 20 րոպե, վիդեո տարբերակում կարող եք տեսնել մասնակիցների էմոցիաները: Այս սրահն ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար է: 

Ուզում եմ նաև նշել շատ համեղ խոհանոցի մասին, այն, ինչ մենք փորձեցինք բացման շնորհանդեսին զարմացրեց իր համով ու բազմազանությամբ: Բոլորին շնորհավորում ենք, մանավանդ ծնողներին, գիտեմ, թե ինչ կարևոր է լավ ժամանցավայրի բացահայտումն իրենց փոքրիկների համար, իսկ նման վայրի պահանջ իհարկե կար մեզ մոտ: 

Հրաչյա Քոչար 13

011-990777

Facebook/Galacticus

Instagram/galacticus_yerevan

www.galacticus.am

back-top