l

lifestyle

GALACTICUS ընտանեկան ժամանցի կենտրոնը նշեց իր 2-ամյակը

Իր տեսակով եզակի GALACTICUS երևանյան ընտանեկան ժամանցի կենտրոնը նշեց իր 2-ամյակը: Նոր խաղասրահներ, ծննդյան թեմատիկ փարթիներ, համեղ մենյու, արկածային ու ինտելեկտուալ խաղեր: Եթե Դուք դեռ չեք եղել GALACTICUS ընտանեկան ժամանցի կենտրոնում, ես սիրով ևս մեկ անգամ ներկայացնում եմ Ձեզ այս ֆանտաստիկ վայրը: Save արեք լինկը, քանի որ հաճախ եք հարցնում ինձ, թե որտեղ կարելի է երեխաների հետ լավ ժամանց անցկացնել:


Երկու տարվա ընթացքում Հ. Քոչար 13 հասցեում գործող GALACTICUS-ը դարձավ բազմաֆունկցիոնալ ընտանեկան կենտրոն, որտեղ պարբերաբար ավելանում են խաղասրահները, հայտնվում են նոր սերնդի վիրտուալ խաղեր, դե ծննդյան ու թեմատիկ փարթիների համար էլ՝ ինքներդ հիմա կտեսնեք, թե ինչ հարմար է այս վայրը: 2-ամյակը նշեցինք մշտական այցելուների, ընկերների, DJ Diana-ի, հայելապատ նապաստակների ու լիքը լիքը երեխաների հետ: Քանի որ GALACTICUS-ը բավական մասշտաբային նախագիծ է, կփորձեմ Ձեզ ներկայացնել բոլոր անկյունները, առավելությունները, խաղերը, նորույթները, բայց ասեմ, որ ամբողջը հնարավոր չէ ներկայացնել, Դուք միշտ կգտնեք այստեղ թաքնված հետաքրքիր անկյուններ: Պլանավորեք Ձեր ընտանեկան ժամանցն այստեղ, լինի դա ծննդյան տոներ, պարզապես ծնողների հանդիպում, կամ ինտերակտիվ մրցույթներ երեխաների համար:

Հ.Քոչար 13

011-990 777

www.galacticus.am

FB/IG

Ի սկզբանե գործել է հենց GALACTICUS կենտրոնը, սակայն հիմա արդեն նույն հարկում նաև կարող եք այցելել MOCHI by GALACTICUS սրճարան. տարբերությունը հիմա կներկայացնեմ: GALACTICUS-ում Հայաստանում առաջին Laser Tag արենան է, KAT VR Walk վիրտուալ իրականությունը, OWatch VR սիմուլյատորները, սրճարաններ, մանկական դիսկոտեկ, ծննդյան հատուկ սրահներ, բատուտներ, լաբիրինթ խաղասրահ...Ընտանեկան այս ժամանցի կենտրոնը ծննդյան տոների ամենահայտնի վայրերից է Երևանում, սակայն ոչ միայն ծնունդներ են այստեղ նշվում: Քանի որ սրահները տարբեր են, կենտրոնում կարող են նշել մի քանի ծննդյան տոներ առանձին սրահներում, բայց այն ընտանիքներն էլ, որոնք պարզապես եկել են խաղալու կամ համեղ սնվելու, էլի կարող են հանգիստ զգալ իրենց՝ առանձին սրահներում, թեկուզ հենց պարզապես MOCHI by GALACTICUS-ում: Թե մեծերի ու թե փոքրերի համար ժամանցի լիարժեք տարբերակ է գործում, որտեղից չեն շտապում հեռանալ: 

GALACTICUS-ում մշտապես թարմացվում են սրահները և նոր խաղերը: Այ, օրինակ վերջերս հայտնվել են քվեսթ սենյակներ, որտեղ պետք է լուծել գլուխկոտրուկներ ու փորձել դուրս գալ սենյակից 40 րոպեի ընթացքում: Շատ հետաքրքիր էր և ուսուցողական, փոքրերին ու դպրոցականներին հետաքրքիր կլինի այստեղ փորձել իրենց գիտելիքները: Քվեստը ոչ միայն պարզապես ժամանցի տարբերակ է, այլ հրաշալի հնարավորություն՝ լարելու տրամաբանությունը և ցույց տալու ինտելեկտուալ կարողությունները: Եթե Ձեր երեխան ավելի ինտերակտիվ խաղերի սիրահար է, նրան էլ դուր կգա KAT VR Walk վիրտուալ իրականությունը և OWatch VR սիմուլյատորները: Տարածաշրջանում առաջին և միակ պրոֆեսիոնալ Laser Tag փակ արենայում կարող են խաղալ 2-20 այցելուներ, իհարկե ավելի հետաքրքիր է խաղալ այստեղ մեծ խմբերով, խաղի տևողությունն է 20 րոպե: Կոնկրետ Laser Tag արենայում նույնիսկ մեծահասակներն են խաղում՝ բաժանվելով երկու խմբի: 20 րոպե դռայվ ընտանիքի բոլոր անդամների համար: Ֆոտոշարքում և վիդեո տարբերակում ամեն ինչ մանրամասնորեն ներկայացնում եմ: 

Եվս մեկ առավելություն GALACTICUS-ում: Տարբեր տարիքի երեխաների ծննդյան տոների համար ստեղծված են թեմատիկ սրահներ, իսկ GALACTICUS-ի թիմը կարող է նաև կազմակերպել երեխայի ծննդյան տոնը ցանկացած ձևաչափով: Փաստացի Դուք կարող եք ազատվել ծննդյան կազմակերպման խնդիրներից՝ մեկ վայրում կազմակերպելով և փարթին, և ժամանցի անցկացման տարբերակը: Քանի որ GALACTICUS-ը համագործակցում է քաղաքի լավագույն իվենթ կենտրոնների հետ, Դուք հենց այստեղ էլ կարող եք ամրագրել ծննդյան տորթը, մուլտհերոսներին կամ միջոցառման ձևավորումը: Պիցցաներ, բուրգերներ, սենդվիչներ...խոհանոցը շատ հագեցած է: Ծննդյան տոներին առաջարկվում է հատուկ մշակված մենյու տարբեր տարիքի երեխաների համար: Տարվա ընթացքում, բացի այստեղ ներկայացված հիմնական խաղասրահները, GALACTICUS-ում կազմակերպվում են հատուկ խաղերի օրեր: Ձեր երեխան, կամ երեխաների խումբը կարող է պատրաստել իր անվանական տիեզերքը, հայտնվել թեմատիկ քվեստ-սենյակներում, մասնակցել մրցույթների և շահել մրցանակներ: Եթե ինձ լսեք, ամենալավ տարբերակը GALACTICUS-ի սոց-էջերին հետևելն է, որտեղ Դուք կարող եք արագ կապ հաստատել, գրել Ձեր հարցերը և ստանալ կոնկրետ պատասխաններ: Տվյալները, հղումները վերևում տեղադրել եմ:

 

Ծնողները հաճախ են փնտրում ժամանցավայր, որտեղ կարող են երեխաներին վստահել մասնագետներին ու մի փոքր ժամանակով հանգստանալ: Բարբի և Լեգո անկյունն ավելի փոքրերի համար է, ովքեր կկառուցեն լեգո տնակներ և կզբաղվեն իրենց տիկնիկների հետ, մինչ ծնողները սրճում են, կամ գործնական հանդիպման են: Ծնողների համար շատ հարմար է նաև գործնական հանդիպումներն անցկացնել GALACTICUS-ում, եթե երեխաների հետ են: Ամենը մեկ տեղում՝ շատ ճիշտ բնութագրում է, հիմա այդքան էլ հեշտ չէ գտնել նման բարձր որակի բազմաոճ ժամանցավայր, որտեղ այնքան զբաղմունք կա, որ երեխաները կարող են ողջ օրն անցկացնել, իսկ ծնողներն էլ՝ հանգստանալ:

back-top