l

lifestyle

7 պատճառ ընտանեկան ժամանցը GALACTICUS-ում անցկացնելու համար

Նոր խաղասրահներ, ծննդյան թեմատիկ փարթիներ, համեղ մենյու, արկածային ու ինտելեկտուալ խաղեր: Եթե Դուք դեռ չեք եղել GALACTICUS ընտանեկան ժամանցի կենտրոնում, ահա այն 7 կարևոր փաստերը իր տեսակով եզակի GALACTICUS կենտրոն այցելելու, կամ երեխաների ծննդյան տոները նշելու համար: Save արեք լինկը, քանի որ հաճախ եք հարցնում ինձ, թե որտեղ կարելի է երեխաների հետ լավ ժամանց անցկացնել:

Սա GALACTICUS-ն է՝ որտեղ Հայաստանում առաջին Laser Tag արենան է, KAT VR Walk վիրտուալ իրականությունը, OWatch VR սիմուլյատորները, սրճարաններ, մանկական դիսկոտեկ, ծննդյան հատուկ սրահներ, բատուտներ, լաբիրինթ խաղասրահ...Ընտանեկան այս ժամանցի կենտրոնը ծննդյան տոների ամենահայտնի վայրերից է Երևանում, սակայն ոչ միայն ծնունդներ են այստեղ նշվում: Քանի որ սրահները տարբեր են, կենտրոնում կարող են նշել մի քանի ծննդյան տոներ առանձին սրահներում, բայց այն ընտանիքներն էլ, որոնք պարզապես եկել են խաղալու կամ համեղ սնվելու, էլի կարող են հանգիստ զգալ իրենց՝ առանձին սրահներում: Թե մեծերի ու թե փոքրերի համար ժամանցի լիարժեք տարբերակ, որտեղից չեն շտապում հեռանալ: Գտնվում է Հրաչյա Քոչար 13 հասցեում՝ գրում եմ սոց էջերը, որոնց կարող եք միանալ, նաև հեռախոսահամարը, եթե հարցեր կունենաք:

Հրաչյա Քոչար 13

011-990 777, 043-907 777

Facebook/Galacticus

Instagram/galacticus_yerevan

www.galacticus.am

Կազմել եմ վիրտուալ ուղեցույց, որտեղ ներկայացնում եմ GALACTICUS-ի հիմնական առավելությունները, այսպես Ձեզ ավելի հեշտ կլինի կողմնորոշվել, թե ինչու այցելել, որ սրահից օգտվել, ինչպիսի տարբերակներ քննարկել: Ահա 7 պատճառ այցելելու GALACTICUS:

1. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՈՒ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԼ ԽԱՂԵՐ

GALACTICUS-ում մշտապես թարմացվում են սրահները և նոր խաղերը: Այ, օրինակ ես էլ առաջին անգամ հայտնվեցի "Գալակտիկուս" քվեսթ սենյակում, որտեղ պետք է լուծել գլուխկոտրուկներ ու փորձել դուրս գալ սենյակից 40 րոպեի ընթացքում: Շատ հետաքրքիր էր և ուսուցողական, փոքրերին ու դպրոցականներին հետաքրքիր կլինի այստեղ փորձել իրենց գիտելիքները: Քվեստը ոչ միայն պարզապես ժամանցի ձև է, այլ հրաշալի հնարավորություն՝ լարելու տրամաբանությունը և ցույց տալու ինտելեկտուալ կարողությունները: Եթե Ձեր երեխան ավելի ինտերակտիվ խաղերի սիրահար է, նրան էլ դուր կգա KAT VR Walk վիրտուալ իրականությունը և OWatch VR սիմուլյատորները:

Նոր վիրտուալ խաղասարքերով մի ամբողջ սրահ, ոչ միայն երեխաների համար: Հավատացեք, Դուք ինքներդ էլ ցանկություն կունենաք հայտնվել վիրտուալ աշխարհում: 

2. Հայաստանում առաջին LAZER TAG արենան

Տարածաշրջանում առաջին և միակ պրոֆեսիոնալ Laser Tag փակ արենայում կարող են խաղալ 2-20 այցելուներ, իհարկե ավելի հետաքրքիր է խաղալ այստեղ մեծ խմբերով, խաղի տևողությունն է 20 րոպե:

Կոնկրետ Laser Tag արենայում նույնիսկ մեծահասակներն են խաղում՝ բաժանվելով երկու խմբի: 20 րոպե դռայվ ընտանիքի բոլոր անդամների համար: 

3 Ծննդյան թեմատիկ փարթիներ

Եվս մեկ առավելություն GALACTICUS-ում: Տարբեր տարիքի երեխաների ծննդյան տոների համար ստեղծված են թեմատիկ սրահներ, իսկ GALACTICUS-ի թիմը կարող է նաև կազմակերպել երեխայի ծննդյան տոնը ցանկացած ձևաչափով: Փաստացի Դուք կարող եք ազատվել ծննդյան կազմակերպման խնդիրներից՝ մեկ վայրում կազմակերպելով և փարթին, և ժամանցի անցկացման տարբերակը, պարահրապարակի և քվեստ սենյակի մասին դեռ կխոսեմ:

Քանի որ GALACTICUS-ը համագործակցում է քաղաքի լավագույն իվենթ կենտրոնների հետ, Դուք հենց այստեղ էլ կարող եք ամրագրել ծննդյան տորթը, մուլտհերոսներին կամ միջոցառման ձևավորումը:

4. Համեղ խոհանոց բոլորի համար

Պիցցաներ, բուրգերներ, սենդվիչներ...խոհանոցը շատ հագեցած է: Ծննդյան տոներին առաջարկվում է հատուկ մշակված մենյու տարբեր տարիքի երեխաների համար: 

Անցնող տարվա ամենասիրված դեսերտը՝ մոչին այստեղ ոչ միայն ներկայացված է մենյուում, այլև առանձին անվանական սրահ ունի դեսերտի սիրահարների համար:

5. Խաղավարների կողմից մշակված խաղեր

Տարվա ընթացքում, բացի այստեղ ներկայացված հիմնական խաղասրահները, GALACTICUS-ում կազմակերպվում են հատուկ խաղերի օրեր: Ձեր երեխան, կամ երեխաների խումբը կարող է պատրաստել իր անվանական տիեզերքը, հայտնվել թեմատիկ քվեստ-սենյակներում, մասնակցել մրցույթների և շահել մրցանակներ: 

6. Ամենափոքրերի համար

Ծնողները հաճախ են փնտրում ժամանցավայր, որտեղ կարող են երեխաներին վստահել մասնագետներին ու մի փոքր ժամանակով հանգստանալ: Բարբի և Լեգո անկյունն ավելի փոքրերի համար է, ովքեր կկառուցեն լեգո տնակներ և կզբաղվեն իրենց տիկնիկների հետ, մինչ ծնողները սրճում են, կամ գործնական հանդիպման են: Ծնողների համար շատ հարմար է նաև գործնական հանդիպումներն անցկացնել GALACTICUS-ում, եթե երեխաների հետ են:

7. Ամենը մեկ տեղում

Ահա այսպիսի տարբեր ու գունեղ սրահներ, մանկական դիսկոտեկ, բատուտե խաղեր, ինտելեկտուալ խաղասրահներ, լազերային վիրտուալ իրականություն, հագեցած խոհանոց, խաղավարներ, կազմակերպչական ցանկացած խնդրի լուծում: Ամենը մեկ տեղում՝ շատ ճիշտ բնութագրում է, հիմա այդքան էլ հեշտ չէ գտնել նման բարձր որակի բազմաոճ ժամանցավայր, որտեղ այնքան զբաղմունք կա, որ երեխաները կարող են ողջ օրն անցկացնել, իսկ ծնողներն էլ՝ հանգստանալ:

Պատահական չէ, որ KAMOBLOG AWARDS 2019-ի ընթացքում GALACTICUS-ը ստացավ ՆՈՐ ԺԱՄԱՆՑԱՎԱՅՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ մրցանակ՝ գրանցելով ամենաշատ դիտումները մանկական նոր բացված ժամանցավայրերի շարքում: Մենք ուրախ ենք, որ 2 տարի անց GALACTICUS-ը պահում է իր առաջատարի դիրքերն ու շարունակում է զարմացնել իր այցելուներին նոր նախագծերով:

back-top