l

lifestyle

The Great Gatsby ֆիլմի դիտումը Vahakni Pool and Bar-ում

Vahakni Pool and Bar-ը սկսել է բացօթյա կինոդուտումների իր շարքը, երեկ The Great Gatsby ֆիլմի դիտումն էր: Ամեն ուրբաթ, գունե նաև շաբաթ այստեղ գործող բացօթյա սրճարանային հատվածում կցուցադրվեն սիրված ֆիլմեր: Առանց այն էլ ժամանցն անցկացնելու ոչ մի տարբերակ հիմա չկա, ուստի երեկ բոլոր նախատեսված տոմսերը վաճառվել էին՝ մարդիկ իրոք կարոտել են կինոդիտումները: Ցավոք անձրևի պատճառով երեկվա կինոդիտումը վերջին պահին տեղափոխվեց փակ ռեստորանային սրահ, բայց հետաքրքիրն այն է, որ բոլոր հյուրերը մնացին ու միասին ևս մեկ անգամ վայելեցին շքեղ ֆիլմը: 

  • Kamo Tovmasyan

Ահա այսպիսի մեծ կինոէկրան, սեղաններ, պուֆիկներ և ճոճանակներ բացօթյա սրճարանում, որտեղ էլ պլանավորված է ամեն ուրբաթ ցուցադրել ֆիլմեր: Սեղանները միմյանցից հեռու են տեղադրված, մուտքի մոտ կստուգեն Ձեր ջերմաստիճանը, ալկոգելեր բոլոր սեղաններին, սթաֆը՝ դիմակներով: Պահպանված են բոլոր կանոնները, պատկերացրեք թե սրճարան են գնում, որտեղ ֆիլմ են ցուցադրում: Հետաքրքիր ձևաչափ է, ու արդեն երկրորդ կինոդիտմանը կրկնակի անգամ շատ մարդ էր եկել, տոմսեր էլ չէին վաճառվում, քանի որ տեղերը սահմանափակ են: Տոմսի արժեքն է 1500 դրամ, ամեն սեղանին՝ նվեր փոփքորն: Ֆիլմը սկսվում է պլանավորված ժամից մոտ 20 րոպե ուշացմամբ, սպասում են մինչ բոլոր հյուրերը հավաքվեն, եղանակային մի փոքր խնդիրներ է լինում այս ամսին, կարծում եմ արդեն հուլիսին ամեն ինչ կկանոնակարգվի: Եկեք կինոդիտման քաղցած, այստեղ շատ համեղ խոհանոց է, զգացեք Ձեզ ինչպես տանը: Ներմակումս ժամանցի եզակի տարբերակներից, որը բոլորին խորհուրդ կտամ: Vahakni Pool and Bar-ը գտնվում է Աշտարակի խճուղի 7 հասցեում: Տոմսեր ու սեղաններ կարող եք ամրագրել 044-944 933 հեռախոսահամարով: Համ էլ կտեսնեք, թե ինչ տեսք ունի Երևանի առաջին սև լողավազանը, եթե չեք այցելում այստեղ լողալու համար: Եթե անձրև է տևում, դե հասկանում եք եղանակի դեմ ոչ ոքս ուժ չունի, ֆիլմի դիտումը տեղափոխվում է փակ ռեստորանային սրահ, որտեղ ոչ պակաս հաճելի էր դիտումը: Կարող եք տեղում վերադարձնել Ձեր տոմսը, եթե փակ սրահ չեք ցանկանում տեղափոխվել: Ասեմ, որ ֆիլմերն ընտրվում են ինստագրամյան քվեարկության արդյունքում, ու այս շաբաթ Դուք ունեք հնարավորություն ինքներդ ընտրել, թե մյուս ուրբաթ որ ֆիլմը կցանկանայիք դիտել: Հետևեք ֆեյսբուքյան էջին՝ տեղեկանալու համար ֆիլմերին ու պայմաններին: Ֆիլմերը ցուցադրվում են ռուսերեն թարգմանությամբ:

Facebook/ VahakniPoolandBar

Vahakni Pool and Bar-ը հաջորդ շաբաթ քննարկում է այս 4 ֆիլմերի ցուցադրության տարբերակը: Շուտով հենց իրենց էջերում, նաև իմ ինստաէջում էլ կտեղադրեմ քվեարկություն, կարող եք քվեարկել և ինքներդ ընտրել ֆիլմը, որը դիտելու համար կայցելեիք.....

1. Notting Hill/ Нотинг Хил

2.  The Hangover/ Мальчишник

3. Moulin Rouge/ Муле́н Руж!

4. The Devil Wears Prada/ Дьявол носит «Prada»

back-top