l

lifestyle

Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտը FREYWILLE սրահի Առաջին տարեդարձին

Թումանյան 30 հասցեում գտնվող FREYWILLE ավստրիական ապրանքանիշի երևանյան սրահը նշեց իր 1-ին տարեդարձը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ալոիս Կրաուտը և Հայաստանում Ավստրիայի Հանրապետության Պատվավոր հյուպատոս Պարոն Արամ Մարությանը։ Միջոցառումը վարում էր Դիանա Մալենկոն: Հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, դասական երաժշտության ունկընդրում, FREYWILLE շարֆերի օգտագործման մասթեր-կլաս, ինչպես նաև խաղարկություն, որի ընթացքում խաղարկվեցին արժեքավոր մրցանակներ FREYWILLE ընկերության կողմից:

 Թումանյան 30

012-772 222

WWW.FREYWILLE.COM

1951թ.-ին նկարչուհի Միկաելա Ֆռայը հիմնադրում է Michaela Frey Emaillemanufaktur ընկերությունը, որն ավելի ուշ վերանվանվում է FREYWILLE-ի: Անվանումը կարդացվում է այսպես՝ ՖՌԱՅՎԻԼԼԵ: 1969թ.-ից բրենդին է միանում Ֆրիդրիխ Վիլլեն, ով Միկաելա Ֆռեյի մահից հետո՝ 1980թ.-ին դառնում է ապրանքանիշի ղեկավարը, արդեն կնոջ՝ դիզայներ Սիմոնա Գրյունբերգերի հետ:

Թանկարժեք մետաղի, ոսկու, թանկարժեք քարերի համադրությունը տեսականին էլ ավելի վառ ու անհատական են դարձնում Կլիմտի, Մոնեի, Հունդերվասերի, Ալֆոնս Մուխայի աշխատանքների պրինտերը, որոնց շնորհիվ FREYWILLE-ը ողջ Աշխարհում ձեռք է բերել ճանաչելի ձեռագիր:

Երևանյան FREYWILLE-ում երկու սրահ է գործում: Ընդանուր սրահում ներկայացված է ապրանքանիշի դասական, ամենամեծ պահանջարկն ունեցող տեսականին, իսկ առաջին հարկում արդեն անհատական գնման և առաջարկների VIP սրահն է: Երևանյան սրահում ներկայացված են ապրանքանիշի նույնիսկ ամենաբացառիկ նմուշները, ինչպիսին են 18kt ոսկու և ադամանդյա զարդերը, որոնք համարվում են FREYWILLE-ի գլուխգործոցներ:

Ոչ միայն զարդերի, այլև շարֆերի մեծ ու իրոք գեղեցիկ տեսականին ցանկացած կնոջ կստիպեն տեղափոխվել անվանի նկարիչների ստեղծագործական դարաշրջան, զգալով արվեստի շունչը: Ի դեպ, շատ կանայք FREYWILLE զարդերը գնում են հենց արվեստի հանդեպ իրենց սերն ընդգծելով, քանզի 10 art հավաքածուներից յուրաքանչյուր նմուշ ոգեշնչված է լեգենդար նկարիչների աշխատանքներով:

FREYWILLE-ն ողջ աշխարհում ներկայացված է 35 եկրներում՝ 105 մոնոբրենդային սրահներով: Երևանյան FREYWILLE-ն արդեն մեկ տարի գործում է Թումանյան 30 հասցեում: 66 տարվա պատմություն ունեցող այս ապրանքանիշը ողջ աշխարհում հայտնի է թանկ մետաղի, ոսկու, թանկարժեք քարերի համադրությամբ յուրահատուկ զարդերով և աշխարհահռչակ նկարիչների կտավների պրինտով շարֆերի ինքնատիպ շարքով:

 

back-top