l

lifestyle

Միայն ԿամոԲլոգում! Ավստրիական հանրահայտ FREYWILLE բրենդը ներկայացրեց իր առաջին սրահը Հայաստանում

Ավստրիական հանրահայտ FREYWILLE ոսկերչական բրենդն արդեն պաշտոնապես Հայաստանում է: 66 տարվա պատմություն ունեցող այս ապրանքանիշը ողջ աշխարհում հայտնի է թանկ մետաղի, ոսկու, թանկարժեք քարերի համադրությամբ յուրահատուկ զարդերով և աշխարհահռչակ նկարիչների կտավների պրինտով շարֆերի ինքնատիպ շարքով: Թումանյան 30 հասցեում բացված FREYWILLE սրահում կարող եք ձեռք բերել բրենդի ինչպես դասական, այնպես էլ մշտապես թարմեցվող տեսականին, որի մասին կպատմենք մեր հատուկ փոստում:

  • Թումանյան 30, 012-772 222, FREYWILLE.COM
  • Kamo Tovmasyan


FREYWILLE

Թումանյան 30

012-772 222

WWW.FREYWILLE.COM

1951թ.-ին նկարչուհի Միկաելա Ֆռայը հիմնադրում է Michaela Frey Emaillemanufaktur ընկերությունը, որն ավելի ուշ վերանվանվում է FREYWILLE-ի: Անվանումը կարդացվում է այսպես՝ ՖՌԱՅՎԻԼԼԵ: 1969թ.-ից բրենդին է միանում Ֆրիդրիխ Վիլլեն, ով Միկաելա Ֆռեյի մահից հետո՝ 1980թ.-ին դառնում է ապրանքանիշի ղեկավարը, արդեն կնոջ՝ դիզայներ Սիմոնա Գրյունբերգերի հետ:

Թանկարժեք մետաղի, ոսկու, թանկարժեք քարերի համադրությունը տեսականին էլ ավելի վառ ու անհատական են դարձնում Կլիմտի, Մոնեի, Խունդերտվասերի, Ալֆոնս Մուխայի աշխատանքների պրինտերը, որոնց շնորհիվ FREYWILLE-ը ողջ Աշխարհում ձեռք է բերել ճանաչելի ձեռագիր:

Երևանյան FREYWILLE-ում երկու սրահ է գործում: Ընդանուր սրահում ներկայացված է ապրանքանիշի դասական, ամենամեծ պահանջարկն ունեցող տեսականին, իսկ առաջին հարկում արդեն անհատական գնման և առաջարկների VIP սրահն է:

Երևանյան սրահում ներկայացված են ապրանքանիշի նույնիսկ ամենաբացառիկ նշումները, ինչպիսին են 18kt ոսկու և ադամանդյա զարդերը, որոնք համարվում են FREYWILLE-ի գլուխգործոցներ:

Ոչ միայն զարդերի, այլև շարֆերի մեծ ու իրոք գեղեցիկ տեսականին ցանկացած կնոջ կստիպեն տեղափոխվել անվանի նկարիչների ստեղծագործական դարաշրջան, զգալով արվեստի շունչը: Ի դեպ, շատ կանայք FREYWILLE զարդերը գնում են հենց արվեստի հանդեպ իրենց սերն ընդգծելով, քանզի 10 art հավաքածուներից յուրաքանչյուր նմուշ ոգեշնչված է լեգենդար նկարիչների աշխատանքներով:

FREYWILLE-ն ողջ աշխարհում ներկայացված է 35 եկրներում՝ 105 մոնոբրենդային սրահներով:

Երևանյան FREYWILLE-ն արդեն գործում է Թումանյան 30 հասցեում:

back-top