l

lifestyle

FredericM ընկերության 8-րդ սեմինար-միջոցառումը Radisson Blu Hotel, Yerevan-ում

Տարեվերջին ֆրանսիական FredericM ընկերությունը կազմակերպում է սեմինար-միջոցառում՝ ներկայացնելու համար նոր ապրանքատեսակները, նոր ժողովածուն և ամփոփելու համար աշխատանքային տարին: Radisson Blu Hotel, Yerevan հյուրանոցում կազմակերպված միջոցառման ընթացքում ներկայացվեց ընկերության նորությունները, պարգևատրվեցին լավագույն խորհրդատու գործընկերները, ինչպես նաև խոսվեց հաջորդ տարվա պլանների մասին: Միջոցառմանը ներկա էինք նաև մենք և ներկայացնում ենք մանրամասները:

Սեմինար-միջոցառման ընթացքում ելույթ ունեցան արտոնյալ գործընկերները և լիդերները, ներկայացվեց նոր ժողովածուն, ներկայացվեցին 2019թ.-ի նոր ապրանքատեսակները`Black, Rose Oud նոր բույրերը, Quintessence OR չիչխանի յուղից պատրաստված դիմահարդարումը մաքրող միջոցը, ինչպես նաև Ալոե Վերայի շարքը համալրող մի քանի նոր կոմպոնենտներ՝ անհրաժեշտ ու կարևորԸնկերությունը հնարավորություն է ընձեռում բարելավել կյանքը՝ օգնելով գործընկերներին ստեղծել իրենց բիզնեսը և տարին երկու անգամ ճանապարհորդել։ Այս տարվա սեպտեմբերին FredericM ընկերությունը նշեց իր 35-ամյակը Մոնակոյում, իսկ հաջորդ ճանապարհորդությունը դեպի Պրահա և Դրեզդեն է: ԻՆՉՈՒ ՈՉ ԴՈՒ-այսպիսինն է ընկերության այս տարվա կարգախոսը, որին հետևելով էլ բոլոր գործընկերները ձգտում են գրանցել վերելք իրենց կարիերայում:

_____

Հարգելի հյուրեր, եթե այս փոստում դուք չեք գտնում ձեր լուսանկարը, ապա այն 5 օրերի ընթացքում կարող եք ներբեռնել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

_____

FREDERIC M-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 2010 թվականից, սակայն ոլորտում է արդեն 35 տարի: Ընկերությունն առաջարկում է 100% բնական բաղադրիչներով ստեղծված դեմքի, մարմնի խնամքի, պարֆյումերիայի ամբողջական շարք: FREDERIC M-ի SHOWROOM-ում կարող եք գտնել նաև նրբաճաշակ և նրբաոճ զարդերի հավաքածուներ, ինչպես նաև բազմազան խնամքի միջոցներ, որոնք համապատասխանում է ցանկացած մաշկի` անկախ զգայունության աստիճանից և տարիքային առանձնահատկությունից, կանանց, տղամարդկանց, անգամ երեխաների համար։

Թումանյան 1

Facebook/FredericM Armenia-официальная страница

Instagram/fredericm_armenia

 

back-top