l

lifestyle

FredericM ընկերության սեմինար-միջոցառումը Opera Suite հյուրանոցում

Ֆրանսիական FredericM ընկերությունն իր գործընկերների համար կազմակերպել էր սեմինար-միջոցառում Opera Suite հյուրանոցում, որի ընթացքում ներկայացվեց ընկերության այս տարվա նոր ապրանքատեսակները, նորությունները, պարգևատրվեցին լավագույն խորհրդատու գործընկերները, ինչպես նաև հայտարարվեց դեպի ՄՈՆԱԿՈ ճանապարհորդության մրցույթի հաղթողների անունները: Միջոցառմանը ներկա էինք նաև մենք և ներկայացնում ենք մանրամասները:

  • Kamo Tovmasyan

Սեմինար-միջոցառման ընթացքում մրցանակներ ստացան այս տարվա ընթացքում հայտարարված մրցույթների հաղթողները, ելույթ ունեցան արտոնյալ գործընկերները և լիդերները, տեղի ունեցավ վիճակախաղ և իհարկե ներկայացվեցին 2018թ.-ի նոր ապրանքատեսակները` Les Naturels շրթներկների և մատիտների շարքը, նորույթ Karite շարքից, ինչպես նաև ընկերության 12 ամենապահանջված բույրերի կոմպակտ հավաքածուի տարբերակը: 

Ընկերությունը հնարավորություն է ընձեռում բարելավել կյանքը՝ օգնելով գործընկերներին ստեղծել իրենց բիզնեսը և տարին երկու անգամ ճանապարհորդել։ 2018 թվականի սեպտեմբերին 15-ին FredericM ընկերությունը նշելու է իր 35-ամյակը Մոնակոյում և այդ առիթով հայտարարել էր մրցույթ: Հաղթողները կմեկնեն Մոնակո և ներկա կգտնվեն այս բացառիկ միջոցառմանը:

FREDERIC M-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 2010 թվականից, սակայն ոլորտում է արդեն 35 տարի: Ընկերությունն առաջարկում է 100% բնական բաղադրիչներով ստեղծված դեմքի, մարմնի խնամքի, պարֆյումերիայի ամբողջական շարք: FREDERIC M-ի SHOWROOM-ում կարող եք գտնել նաև նրբաճաշակ և նրբաոճ զարդերի հավաքածուներ, ինչպես նաև բազմազան խնամքի միջոցներ, որոնք համապատասխանում է ցանկացած մաշկի` անկախ զգայունության աստիճանից և տարիքային առանձնահատկությունից, կանանց, տղամարդկանց, անգամ երեխաների համար։

Facebook/FredericM Armenia-официальная страница

back-top