Ֆրանսիայի ազգային տոնը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության այգում
Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այս տարի նշում էր հատուկ ոգևորությամբ: Կարծես բոլորը նախազգում էին, որ հաջորդ օրը Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը երկրորդ անգամ պատմության մեջ գրավելու է FIFA-ի գավաթը: Միջոցառման հյուրերին սպասվում էր հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնատան Լաքոթի հետ, կենդանի երաժշտություն, համեղ հյուրասիրություն, բազմահամ կոկտեյլներ Pernod Ricard ընկերության կողմից: Միջոցառման ընթացքը և հյուրերը՝ ԿամոԲլոգում:
Գոռ Էլչյան
Կամո Թովմասյան
share
Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի նախօրեին դեսպան Ժոնաթան Լաքոտին շնորհավորել եւ բարեմաղթանքներ էին ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառման հյուրերի թվում էին պետական, քաղաքական, մշակույթային և հասարակական գործիչներ: