FOOD INFLUENCER-ի նպատակը նոր, հետաքրքիր ժամանցավայրերի բացահայտումն է և օրիգինալ ուտեստների ներկայացումը: Նրանք, ովքեր ինձ պես չեն կարողանում զսպել իրենց ախորժակը, վստահ եմ, կդառնան այս շարքի հետևորդը, քանզի ներկայացնելու եմ Հայաստանի և ողջ Աշխարհի ամենաօրիգինալ ռեստորաններն ու մենյուում առկա ուտեստները: Ոչ, ոչինչ չենք պատրաստելու խոհարարների հետ, սա խոհարարական շոու չէ, սա ինստագրամ-բլոգ է գեղեցիկ դիզայնով ու համեղ ուտեստների մասին: FOOD INFLUENCER-ը առաջին հերթին ինստագրամ նախագիծ է, ուստի խորհուրդ եմ տալիս միանալ մեզ ահա այստեղ: Նախապես պլանավորված էր նախագիծը սկսել նոյեմբեր ամսին, քանի որ մեկնում ենք Մոսկվա, ապա Կիև, բայց աշխատանքային պլաններն այնպես փոխվեցին, որ այս քաղաքներում մենք ունենալու ենք այլ նկարահանումներ, մասնավորապես ներկայացնելու ենք նոր Iqos 3-ը: Այնպես որ, այս տարի ես մասամբ կզբաղվեմ նախագծով, իսկ հաջորդ տարի արդեն ավելի շատ ժամանակ կունենամ հենց խոսելու ուտեստների մասին: Եվս մեկ անգամ նշեմ, որ սա ավելի շատ ինստա-նախագիծ է, ուստի հետևեք ինստա-սթորիներիս: Որպեսզի հասկանալի լինի նախագիծը, ընտրել եմ մինչ օրս այցելած ամենահետաքրքիր ռեստորանները ողջ Աշխարհից, հասցեները, մենյուն...
Maison Blanche
ՓԱՐԻԶ
Maison Blanche ռեստորանը գտնվում է 15 Avenue Montaigne հասցեում տեղակայված Théâtre des Champs Elysées-ի տանիքին: Պարզ դիզայնով, շքեղ տեսարանով այս "Սպիտակ Տունը" Փարիզի ամենահեղինակավոր ռեստորաններից է: Նախապես սեղան պատվիրելու դեպքում կարող եք նստել պատուհանին մոտ, որտեղից Էյֆելյան աշտարակն ավելի լավ է երևում, իսկ այսօր, եկեք համաձայնենք, որ շատերս ժամանցավայրն ընտրում ենք առաջին հերթին ոչ թե խոհանոցի, այլ տեսարանի, դիզայնի և իմիջի համար: Տիպիկ ֆրանսիական խոհանոց Շեֆ-խոհարար Էրվե Նեպլից, մոտավորապես յուրաքանչյուր անձ այստեղ ընթրիքին կծախսի 70-100 եվրո, սպասարկումն անթերի է, երաժշտությունը....չեմ հիշում: Մենք երեկոյան էինք այստեղ, անձրևում էր, այդ պատճառով մեր սեղանը ներսում գտնվող սրահում էր, բացօթյա սրահից բացվող տեսարանն իհարկե անգնահատելի է....
15, avenue Montaigne
75008 Paris
Tel. 01 47 23 55 99
Ես իհարկե չեմ սիրում ֆրանսիական խոհանոց, ես սիրում եմ յուղոտ, ձեթոտ, կծու ուտելիք, ինքներդ տեսեք սա ինչ է, այդքան վճարում ես ու ստանում ես սա, մառազմ: Թե էլ ինչ մառազմատիկ բաներ մենք հանդիպեցինք ընկերներով այս ռեստորանում՝ կարող եք դիտել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:
_____________
SUBMARINO
ՎԱԼԵՆՍԻԱ
Վալենսիա քաղաքի Oceanografic-ում Եվրոպայի ամենամեծ ակվարիումն է, որտեղ պահվում է 500 տեսակի մինչև 45 000 կենդանի: Այստեղ մի քանի տաղավարներում ներկայացված են աշխարհի հիմնական ծովային էկոհամակարգերը: Տաղավարներից յուրաքանչյուրը նվիրված է ծովերից կամ օվկիանոսներից մեկին՝ Միջերկրական ծովին, Անտարկտիկային, Արկտիկային, կղզիներին, Կարմիր ծովի ստորջրյա աշխարհին: Բացի այդ, այստեղ կա դելֆինարիում և ստորջրյա ռեստորան: ՍՈՒԲՄԱՐԻՆՈ կոչվող ռեստորանն իհարկե համեմատաբար թանկ էր, բայց կարծում եմ բոլորն էլ հաճույքով կընթրեին ստորգետնյա ռեստորանում, որտեղ շուրջբոլորդ ձկներ են:
Carrer d'Eduardo Primo Yúfera, 1b
+34 662 86 05 95
Պաելա, պաելա, պաելա...Իսպանիայում ուրիշ բան չի լինում խորհուրդ տալ
_______
ARMANI RISTORANTE
ՆՅՈՒ ՅՈՐՔ
Կարճ պատմեմ այս պատմությունը, Նյու Յորքում էի, ընկերներիցս մեկը հրավիրեց այս ռեստորան, որտեղ հասկանում եք ինչ հաճելի է, իրոք համեղ ու իհարկե թանկ: Մյուս օրը նա ինձնից պարտքով գումար խնդրեց ու թռավ...ստացվեց, որ ես ինքս նրան՝ իր ընկերուհու հետ հրավիրեցի Նյու Յորքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը: Այցելեք երեկոյան, քանի որ լուսային էֆեկտները ցերեկը չեն երևում և անպայման պատվիրեք տիրամիսու:
717 5th Ave, New York
+1 212-207-1902
__________
IZAKAYA
ԻԲԻՑԱ
Իզակայան ռեստորանային ցանց է, ու Իբիցայում այն նոր է բացվել: Ընկերներիցս լսել էի, որ ասիական ֆուդի սիրահարների շրջանում այն այժմ ամենաթոփ վայրերից է, ու այս Օգոսոտսին այցելեցինք ընկերուհուս հետ միասին: Իհարկե սուշին ու սթեյքը փորձեցինք, բայց դա չի էականը: Ուրեմն Սիլվան զանգահարում ու պատվիրում է լավագույն սեղանը, քանի որ ԳԱԼԻՍ Է ՀԱՅՏՆԻ ԲԼՈԳԵՐ: Նրանք էլ խառնվում են ու մեզ տալիս են 6 հոգանոց ՎԻՊ սեղան: չէ, նենց չի, որ Սիլվան խաբելա, բայց ահա թե ինչ եղավ...Տակի նկարը նայեք, որ հասկանալի լինի: Ուրեմն աջ կողմում մեր սեղանն է, ես ուղիղ գալիս եմ, դե ով կմտածի, որ ռեստորանի հենց մեջտեղում լողավազան կլինի, ու ուղիղ հայտնվում եմ լողավազանի մեջ...Մնացածը դե պատկերացրեք, ոչ էնա ծիծաղես, ոչ էնա ամաչես, մի խոսքով խայտառակ եղանք, եթե գնաք ուշադիր կլինեք:
Passeig Joan Carles I, 1
+34 871 18 25 26
________
SUPPERCLUB
ԱՄՍՏԵՐԴԱՄ
Սա ամենաբոմբ վայրերից է, որ եղել եմ: Մինչ 23.00-ն ռեստորան է, հետո դառնում է ակումբ, սեղանների փոխարեն մահճակալներ են, մատուցողների փոխարեն պարուհիներ, չորս կողմը լեդ էկրաններ են, կարծեմ մեկ անձի ամրագրումը 60 եվրո էր, ուտելիքը հեչ բան տպավորությունները արժեն ամեն բան: Սա հենց խոհարարական ռեստորան-ակումբ է, դուք գնում եք 6 մասից բաղկացած ուտեստ, որի արժեքն ինչպես ասացի 60 եվրո է, և հերթականությամբ ձեզ մատուցում են, իսկ ուտեստների մատուցման ընթացքում էլ պարում են, մոմեր են իրար վրա լցնում, դե Ամստերդամա ինչ ասես անում են:
Ֆանտաստիկ տեղ, երբեք չեք փոշմանի, որ այցելել եք: կարող եք ավելին կարդալ ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:
Singel 460
+31 20 344 6400
________
71 ABOVE
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ
Ուրեմն ընկերներս Լոս Անջելեսում հրավիրեցին ինձ 71 Above ռեստորանը: Ամենաբարձր ռեստորաններից է մոլեկուլային ուտեստների սիրահարների համար: 4 հոգու համար կվճարեք մոտ 800 դոլար ու սոված կմնաք, բայց ինչպիսի վյու, ինչպիսի սպասարկում, ու ի դեպ՝ հայ խոհարար Վարդան Աբգարյան:
633 W. 5th Street, 71st Floor
+1 213-712-2683
____________
BURJ AL ARAB
ԴՈՒԲԱՅ
Al FALAK BALLROOM-ը Աշխարհի միակ 7 աստղանի հյուրանոց համարվող BURJ AL ARAB-ում է: Ես այսպիսի շքեղություններ, ոսկիներ չեմ սիրում անկեղծ ասած, բայց կյանքում ամեն ինչ պետք է տեսնել, ու այստեղ ընթրելն իրոք շատ հետաքրքիր էր:
Jumeirah St - Dubai
+971 4 301 7777
Մենք այստեղ -ի հետ էինք, կարող եք վերհիշել մանրամասներն ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:
_______
NOVIKOV
ՄՈՍԿՎԱ
The Ritz-Carlton Moscow-ի հարևանությամբ գործում է Մոսկվայի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ NOVIKOV-ը: Սա առաջին ռուս ռեստորատոր Արկադիյ Նովիկովի նախագիծն է: Առաջին NOVIKOV ռեստորանը գործարարը բացել է 2012 թ.-ին Լոնդոնում, իսկ մոսկովյան NOVIKOV-ը բացվել է 3 տարի առաջ:
Тверская ул., 3
+7 495 797-57-20
Ամեն ինչ այստեղ համեղ էր, բայց ես կառանձնացնեմ Կապրեզե աղցանը, այն հատուկ ձև էր պատրաստված:
________
SIRROCCO
ԲՈՆԿՈԿ
Բանկոկի երրորդ ամենաբարձր երկնաքերի` Lebua State Tower-ի 63-րդ հարկում գործում է Sirrocco ռեստորանը, որտեղից բացվում է ֆանտաստիկ տեսարան դեպի քաղաք: Ամենաապշեցնող վայրերից մեկն է եղել, որտեղ հայտնվել եմ, խմել եմ միայն ռոմ/կոլա, այդ պատճառով խոհանոցի մասին ոչինչ չեմ կարող ասել, ու իդեպ թանկ չէին գները՝ ռոմ/կոլան-6 դոլար:
lebua at State Tower, 1055 Si Lom
+66 2 624 9555
_____________
DINNER IN THE SKY
ՎԻԵՆՆԱ
10-րդ ռեստորանը շարժական է, այս ընկերությունը տարվա ընթացքում տարբեր քաղաքներում կազմակերպում է ընթրիքներ երկնքում տվյալ քաղաքի լավագույն խոհարարների հետ: Ես եղել եմ Վիեննայում, հետևաբար Վիեննայի լավագույն խոհարարներից մեկի՝ Ռոլանդ Ուբեռի հետ բարձրացանք երկինք: 40 րոպե գետնից 50 մետր բարձրության վրա հետևում ես Ռոլանդին, ընթրում ես, իհարկե վախենում ես, նկարվում ես և ահա դու եղար Աշխարհի ամենահետաքրքիր ռեստորաններից մեկում:
Դե հասկանում եք, որ շատ քչերին դուր կգա այն, ինչ կարող ես երկնքում ուտել, բայց ճաշակին ընկեր չկա: Այս ռեստորանի մասին կարող եք կարդալ մանրամասնորեն ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:
_____________
Եվ վերջում, որպես բոնուս ներկայացնեմ ևս մեկ վայր, որտեղ ես ընթրել եմ ու կարող եմ առանձնացնել այս ռեստորանը: Սա Աշխարհի ամենամեծ նավերից մեկում՝ Liberty of The Seas-ում գտնվող ռեստորանն է: Զբոսանավում գործում են 22 ռեստորաններ և բարեր, բայց սա գլխավոր սրահն է: Եթե ցանկանաս, կարող ես ամրագրել ընթրիք նավապետի հետ և ողջ ընթացքում վերջինս կպատմի քեզ իր շրջագայությունների մասին: Այս շրջագայությանը ես մեկնել էի Օրիֆլեյմ ընկերության հետ, ու եթե հետաքրքիր է, կարող եք նավի մասին կարդալ ավելին ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:
Դե ինչ, կարծում եմ հետաքրքիր փոստ էր, վերջն շրջանում ես շատ քիչ եմ գրում ոչ կոմերցիոն փոստեր, ու հավանաբար ձեռագրիցս էլ հասկանում եք, որոնք են կոմերցիոն, իսկ որոնք ոչ: Միացեք ինձ ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, որտեղ ես ավելի անկեղծ եմ սթորիների տեսքով: