l

lifestyle

Panatsea Cafe & Restaurant-ի 1-ամյակն ու FoodArt Industry-ի շնորհանդեսը

Զաքյան 8 հասցեում գործող Panatsea Cafe & Restaurant-ը ոչ միայն նշեց իր 1-ամյակը, այլև ներկայացրեց FoodArt Industry by Panatsea-ն, որը հնարավորություն է տալիս Պանացեայի հայտնի խոհանոցն ու դեսերտները ամրագրել փոքր ու մեծ միջոցառումների կազմակերպման ընթացքում: Օրիգինալ ու համեղ հյուրասիրություն, լայվ կատարումներ Սոնա Ումրոյանից և հեքիաթային տորթ. ահա թե ինչ էր սպասվում մեզ տոնական երեկոյի ընթացքում:

  • Kamo Tovmasyan

Ռուսաստանի դեսպանության դիմաց գտնվող մեծ այգու հարևանությամբ տեղակայված Panatsea Cafe & Restaurant-ն արդեն մեկ տարի զարմացնում է բոլորիս օրիգինալ ճաշացանկով, նախաճաշի յուրահատուկ ձևաչափով ու շատ համեղ դեսերտներով: Գլխավոր գաղտնիքն այն է, որ Panatsea-ն ավելի քան 20 տարի արտադրում է իր կաթնամթերքը: Բնականաբար ռեստորանի ուտեստները և դեսերտները պատրաստվում են հենց սեփական արտադրության հումքով, ինչը անհնար է չնկատել ու համային առումով չտարբերել: Ինչպես նշեց Շեֆ-խոհարար Տիգրան Օհանյանը՝ եվրոպական խոհանոցի հայտնի ուտեստներում առկա են նաև ձեռագիր համեմունքներ, սոուսներ, որոնք ներկրվում են Հունաստանից, չեն օգտագործվում կիսաֆաբրիկատներ և հիմնական շեշտը հենց բնական հումքով պատրաստված թարմ մենյուն է: Ինչպես մսային, այնպես էլ ուտեստներ բուսակերների համար, ծովամթերքների սիրահարների համար և իհարկե հեղինակային դեսերտներ, որոնք իրոք շատ համեղ են:


Պանացեա թիմը մեկնարկում է FoodArt Industry by Panatsea նախագիծը, որն outdoor restaurant է: Դուք կարող եք ամրագրել Պանացեայի ուտեստները, դեսերտները թե փոքր պիկնիկի, թե տան պայմաններում կազմակերպված ընթրիքի, ծննդյան տոների ու մեծ շնորհանդեսների ընթացքում: FoodArt Industry-ն կարող է ամբողջությամբ ստանձնել պատվերի ինչպես կազմակերպչական, այնպես էլ միայն սպասարկման հատվածը՝ յուրաքանչյուրին առաջարկելով տարբերվող դիզայն և մենյու: Անհատական քեթրինգ և բար, թեմատիկ ձևավորում, ռոմանտիկ ընթրիք, ընկերական ջերմ միջավայրում պիկնիկներ և երեկոներ խարույկի մոտ, հաճելի և համեղ մթնոլորտ Ձեր տանը կամ ամառանոցում: FoodArt Industry by Panatsea-ի ծառայություններին ծանոթանալու համար կարող եք միանալ նախագծի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 096-54 05 01 հեռախոսահամարով:

Բացի համը, պետք է առանձնացնեմ նաև վիզուալ գեղեցիկ ձևավորումը ինչպես ֆուրշեթի, այնպես էլ մենյուում առկա ուտեստների կամ նախաճաշերի մատուցման, որոնք գրավում են նաև իրենց վիզուալ տեսքով: Եթե միանաք Պանացեայի ֆեյսբուքյան էջին, կարող եք տեղեկանալ հատուկ նախաճաշերի մասին, որոնք շատ հետաքրքիր են մատուցվում: Յոգուրտներ, փանքեյքեր, քափքեյքեր, խաչապուրիներ, էկլերներ, թխվածքաբլիթներ, թարմ թխված հաց...այս շաբաթ և կիրակի այցելեք և համոզվեք: Փակ և բացօթյա սրահներ, եվրոպական խոհանոց, գինիների, կոկտեյլների, միլկշեյքերի մեծ ընտրանի, շատ ջերմ ու չհոգնեցնող ինտերիեր, սպասարկումն արդեն կգնահատեք, երբ այցելեք: Միջոցառման հատուկ հյուրն էր երգչուհի Սոնա Ումրոյանը:

Զաքյան 8

091-540 501

Facebook/PanatseaCafe&Restaurant

Facebook/FoodArtbyPanatsea

 

back-top