l

lifestyle

Հելմուտ Նյուտոնի ցուցահանդեսը Ամստերդամի FOAM թանգարանում

Արդեն երկրորդ անգամ ինձ բախտ է վիճակվում ներկա գտնվել Եվրոպայի ամենահայտնի ֆեշն լուսանկարիչներից մեկի՝ Հելմուտ Նյուտոնի աշխատանքների ցուցադրմանը, այս անգամ Ամստերդամի FOAM թանգարանում: Երիտասարդ Կառլ Լագերֆելդից մինչ Կատրին Դենյովը, նորաձևության ամսագրերի արխիվային նկարահանումներ և իհարկե լեգենդար լուսանկարչի ամենահայտնի էրոտիկ աշխատանքները:

  • Kamo Tovmasyan

ԵՎՐՈՏՈՒՐ ԿամոԲլոգի հետ 2 նախագիծը ներկայացնում է ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք շուտով:

Keizersgracht 609 հասցեում գտնվող FOAM-ը՝ Foam Fotografiemuseum Amsterdam-ը մշտապես ներկայացնում է հայտնի լուսանկարիչների ցուցահանդեսներ, ուստի եթե դուք պատրաստվում եք մեկնել Ամստերդամ, խորհուրդ եմ տալիս թանգարանի կայքում հետևել ներկայացվող ցուցադրություններին և այցելել, եթե իհարկե սեր ունեք լուսանկարչության հանդեպ: 

Տոմսի արժեքն է 8-11 եվրո:

Հելմուտ Նյուտոնը գերմանացի հանրահայտ լուսանկարիչ է, ով 1938 թ.-ին լքել է Գերմանիան նացիստների հետապնդման պատճառով, նրա ծնողները հրեա էին: 60-ականներին Նյուտոնը սկսում է աշխատել Vogue ամսագրի հետ, որտեղից էլ սկսվում է նրա հաջողության ուղին: Սեքսը լավ է վաճառվում-ահա Հելմուտի կարգախոսը: Նա մինչ այսօր էլ համարվում է հատկապես էրոտիկ ֆոտոարվեստի ամենահայտնի լուսանկարիչը: Նյուտոնը մահացել է 2004 թ.-ին, ԱՄՆ-ում, 95 տարեկան հասակում, ավտովթարից:

Նախորդ տարի Ես ներկայացրել էի ձեզ Հելմուտ Նյուտոնի աշխատանքների ցուցադրությունը Բեռլինում, կարող եք ահա այստեղ դիտել, սակայն այս ցուցադրությունը, որտեղ իհարկե կրկնվում էին շատ աշխատանքներ, հատուկ FOAM-ի այցելուների համար էր: 

Եթե նկատում եք, յուրաքանչյուր դահլիճ ունի իր գույնը, ինչպես նաև աշխատանքների թեմատիկան. ֆեշն, էրոտիկա, հայտնիներ....

back-top