l

lifestyle

Պետք է այցելել! Երկրորդ Lady Space Fitness & Spa-յի բացման շնորհանդեսը

Ամենահմայիչ հայ գործարար կանանցից մեկը՝ Անի Հունանյանը առաջին Lady Space Beauty Lounge-ի մեծ հաջողությունից հետո, արդեն Բաղրամյան 72/1 հասցեում ներկայացնում է երկհարկանի Lady Space Fitness & Spa-ն՝ կրկին միայն կանանց համար: Երեք մարզասրահներ, շքեղ լողավազան, սաունա, Spa Corner և առաջին անգամ Հայաստանում՝ X-Body NeWave մարզասարքը, որը ներկայացնում է Profit Studio-ն: Աղջիկներ, տեղադրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, սա ձեր նոր մարմնի և կյանքի նոր փուլի սկիզբն է:

  • Kamo Tovmasyan

 

Բաղրամյան 72/1

Արամի 64

(011) 771771

Facebook/LadySpace

Instagram/LadySpace

Instagram/ProfitArmenia

Երեք տարի առաջ Արամի 64 հասցեում գործող Boulvard Plaza-յի երկրորդ հարկում բացվեց առաջին Lady Space Fitness & Beauty Lounge սրահը, որն իր մեռ ներառում էր նորաոճ մարզասրահ կանանց համար, ինչպես նաև գեղեցկության և ՍՊԱ սրահներ: Այն առաջին մարզասրահը չէր, որը նախատեսված է միայն կանանց համար, սակայն իր տեսակով, դիզայնով, մոտեցմամբ, ամբողջովին նոր սերնդի it-գեղեցկուհիների համար էր ու շատ շուտով սրահն արդեն չէր կարողանում ընդունել բոլոր այն կանանց, ովքեր ցանկանում էին հենց այստեղ մարզվել: Այդ պատճառով էլ, արդեն Բաղրամյան 72/1 հասցեում բացվեց արդեն երկրորդ՝ երկհարկանի շքեղ Lady Space Fitness & Spa-ն, որի բացման շնորհանդեսին մենք հրավիրված էինք: Ի դեպ, վերհիշելու համար, առաջին Lady Space Fitness & Beauty Lounge սրահի բացման շնորհանդեսը կարող եք դիտել ահա այստեղ:

Մեր ֆոտո/վիդեո շարքում դուք օնլայն կարող եք հայտնվել սրահներում, գնահատել ՍՊԱ հատվածը, շքեղ լողավազանը և շտապել գրանցվել, վստահ եմ բոլոր կանայք, ովքեր հիմա դիտում են այս փոստը մտովի կտեղափոխվեն Lady Space Fitness & Spa ու ցանկաություն կհայտնեն մարզվել այստեղ, չէ որ առջևում ամառ է, ու ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք պետք է պատրաստվեն ծովափնյա շրջանին: Կոնտրոնը գործում է 10.00-ից մինչ 21.00:

Lady Space Fitness & Spa-յի հիմնադիրն է Անի Հունանյանը, ով դեռ 3 տարի առաջ փոխեց տենդենցները` իր կենսակերպով, առողջ ապրելակերպով, սպորտի հանդեպ հետաքրքրությամբ դարձնելով գործարար երիտասարդ կանանց և պարզապես it-աղջիկներին հանրության համար ոչ պակաս հետաքրքիր, քննարկվող և օրինակելի քան շոու-բիզնեսի աստղերը: Եթե դեռ 10 տարի առաջ նոր սերնդի աղջիկները հետևում էին երգչուհիների, հաղորդավարուհիների և դերասանուհիների՝ որպես կուռք ընդունելով նրանց, ապա այսօր հազարավոր աղջիկներ հետևելով Անիին և մի շարք այլ հաջողակ կանանց Ինստագրամում՝ փորձում են նույնպես դառնալ հաջողակ և հմայիչ՝ այլևս չստեղծելով իրենց համար կուռքեր:

Կենտրոնում գործում են 3 մարզասրահներ, սա խմբակային պարապմունքների սրահն է, միանալով Lady Space-ի ֆեյսբուքյան և ինստագրամի էջերին, կարող եք տեղեկանալ թե որ օրերին, ինչ խմբակային պարապմունքներ են կազմակերպվում:

Սա անհատական պարապմունքների համար նախատեսված PROFIT Studio-ն է, որի մասին ես պատմել էի նախորդ ամսին: Profit Studio-ն ներկայացնում է մարզասարքերի ոլորտում ինովացիոն բումը՝ X-Body-ը, որը կարճ ժամանակահատվածում մեծ պահանջարկ է ստացել ողջ Եվրոպայում, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Հայաստանում X-Body սարքավորումը ներկայացվում է առաջին անգամ: EMS (էլեկտրամկանային ստիմուլյացիա) ֆիթնեսը-մկանների զարգացման և տոնուսի բարձրացման նորարարական արդյունավետ մեթոդ է, որը թույլ կտա հասնել առավելագույն արդյունքի կարճ ժամանակահատվածում:

Հատուկ Lady Space-ի հրավերով Հայաստան էր ժամանել Վլադիմիր Պատշինը, ով X-Body Russia-յի գլխավոր մարզիչն է: Նա անցկացրեց թրեյնինգ Lady Space Fitness and Spa-յում բացված Profit Studio-յի մարզիչների համար: Բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել 044-707 701 հեռախոսահամարով, կամ միանալ Profit Studio Ինստագրամի էջին՝ Instagram/ProfitArmenia

Մարզումներն անցկացվում են հատուկ մարզահագուստով, որին միացված էլեկտրոդները մարմնին հասցնում են էլեկտրոնային միկրոազդակներ միաժամանակ ազդեցություն թողնելով մարմնի բոլոր մկանային խմբերի վրա, ինչը թույլ է տալիս մարզել մկանների գրեթե 90 %-ը:  Էլեկտրոմիոստիմուլյացիան արդեն 60 տարի է ինչ ակտիվ օգտագործվում է ֆիզիոթերապիայի մեջ ինչպես մարզիչների այնպես էլ տիեզերագնացների կողմից: 20 րոպեանոց 1 մարզումը կփոխարինի մարզասրահի երկժամյա քրտնաջան մարզումներին: Մարզումները հարմար են ցանկացած պատրաստվածության մարդկանց համար և չկան տարիքային սահմանափակումներ:

Առաջիկայում X-Body-ը հնարավոր կլինի առաքել, և դուք կարող եք ձեր 20 րոպեանոց մարզումն անցկացնել նույնիսկ ձեր տանը, կամ գրասենյակում:

X-Body-ի կոնցեպտի համաձայն, դուք մարզվում եք միայնակ, ավելի ճիշտ մարզչի հետ հատուկ հատկացված սրահում:

Ահա Spa Corner-ը, որտեղ դուք տեսնում եք նոր սերնդի լավագույն սարքավորումներից մեկը՝ VIP LIPO LINE Duo-ն, որն իր մեջ ներառում է 5 ֆիզիոթերապեվտիկ ֆունկցիաներ: Անպայման դիտեք վիդեոն, որտեղ մասնագետն անձամբ ներկայացնում է այս հրաշք սարքը ու մի մոռացեք, որ հենց նրա միջոցով է կատարվում հայտնի Бразильская попка-ն, որով հիմա հպարտանում են ողջ Ամերիկայի կանայք:

Կոսմետոլոգիայի ևս մեկ նորամուծություն՝ լազերային էպիլյացիայի համար նախատեսված Lumenis սարքը, որը ոչ միայն անցավ է, այլև 3-4 այցելումներից հետո խոստանում է զգալի դարձնել խնդրի լուծումը:

Տեղափոխվենք առաջին հարկ, որտեղ Lady Bar-ն է: Կոկտեյլներ, ֆիթնես-շոկոլադներ, բնական հյութեր...այստեղ կարող եք հանգստանալ մարզումների ընթացքում և հետևել մյուս կանանց:

Կարծում եմ հարկ չկա նշել, որ գլխավոր՝ երրորդ սրահում տեղադրված են նոր սերնդի մարզասարքեր, սրահը բավական մեծ է, ընդարձակ և հարմար:

Ահա և Lady Space Boxing հատվածը, այստեղ պրոֆեսիոնալ մասնագետը, իհարկե կին-մասնագետը բոլոր աղջիկներին կսովորեցնի, թե ինչ պետք է անել այն տղամարդկանց հետ, ովքեր ձեզ խաբում են (գիտեք, գրում եմ հիմա տեքսը ու ինքս արդեն մի քիչ վախենում եմ, եթե իրոք կանայք այսքան մարզվեն, մենք՝ տղամարդիկս իրոք պետք է արդեն զգուշանանք):

Կարծում եմ բոքսի կին-մարզչին տեսնելով, դուք համոզվեցիք, որ իրոք էլ խնդիրներ չեք ունենա երբեք:

Այստեղ գործում է նաև փոքրիկ սրահ, որտեղ դուք կարող եք ձեռքբերել մարզահագուստ և աքսեսուարներ:

Եվ, թերևս գլխավոր մեխը՝ շքեղ լողավազան երկրորդ հարկում, որտեղից կարելի է կրկին հետևել մարզվողներին: Արևելյան և ֆիննական շոգեբաղնիքները ևս գործում են այստեղ: Մոռացա նշել, որ ոչ միայն կանայք, այլև իրենց բալիկները կարող են այցելել նորաբաց Lady Space Fitness & Spa, որտեղ բոլորի, հատկապես երեխաների համար կկազմակերպվեն առանձին լողի, պարի դասընթացներ:

Ահա այսպիսինն են հանդերձասենյակները:

Ահա լոգասրահը:

Դե ինչ, բոլոր կանանց շնորհավորում եմ, նոր՝ շատ գեղեցիկ, շատ նորաոճ այս կենտրոնի բացման կապակցությամբ: Կարծում եմ այն կդառնա յուրօրինակ ակումբ կանանց համար, ովքեր այստեղ կհետևեն իրենց մարմնին, ովքեր միգուցե կփորձեն կյանքի նոր փուլ անցնել, հետևում թողնելով խնդիրները և սկսելով նոր գեղեցիկ կյանք:

back-top