l

lifestyle

BLACK BULL Steak House and Bar-ի 1-ամյակը, հյուրերը և նոր մենյուն

Արդեն 1 տարի Թումանյան 19 հասցեում գործում է BLACK BULL Steak House Bar-ը, որն իր 1-ին տարեդարձը նշեց մշտական հաճախորդների և գործընկերների հետ: Բացի սթեյքերի և բուրգերների ֆիրմային համեղ տեսականին, BLACK BULL Steak House Bar-ն արդեն ներկայացնում է նաև հայկական խոհանոցի լավագույն ուտեստները: Նոր՝ ավելի հագեցած մենյու, կոկտեյլների և ոգելից խմիչքների մեծ ընտրանի, կենդանի երաժշտություն, բացօթյա և փակ սրահներում: Black Bull steak house and bar-ի 1-ամյակը դիտեք մեր կայքում:

  • Kamo Tovmasyan

Black Bull steak house and bar-ն իր մեկամյակը նշում էր նոր մենյուով և իր սիրելի հաճախորդներին մատուցում սպասված նվեր. այսուհետ անգուսի մսից պատրաստված համեղ սթեյքերից բացի Black Bull-ում կարող եք վայելել նաև հայկական խոհանոցի սիրված ուտեստները: Իսկապես, Black Bull-ի շեֆ-խոհարարն ասես հրաշագործ լինի. նրա ձեռքով պատրաստված ցանկացած ուտեստ անտարբեր չի թողնում ոչ մի այցելուի: Այդ է պատճառը, որ մեկ տարվա ընթացքում Black Bull steak house and bar-ն արդեն ունի մշտական այցելուների մեծ բանակ:

Շնորհիվ նոր մենյուի, այստեղ կարող եք նաև գալ արտերկրից ժամանած հյուրերի հետ՝ վստահ լինելով որ հայկական խոհանոցի ցանկացած ուտեստ կբավարարի ձեր հյուրի հետաքրքրությունը: Դե իսկ այս ամառվա տապը հաղթահարելու համար Black Bull-ի նոր՝ բացօթյա հատվածում առաջարկում ենք ոչ միայն համեղ սնվել, այլև փորձել ֆիրմային համեղ, զովացուցիչ լիմոնադներն ու կոկտեյլները: Black Bull steak house and bar-ում իսկապես հաճելի միջավայր է ստեղծված բոլոր այցելուների համար, թե լանչի ժամերին, թե օրվա ընթացքում. դե իսկ երեկոներն էլ ավելի հետաքրքիր կանցնեն դաշնակահարի գեղեցիկ հնչյունների ներքո: Բարձրակարգ և բարեհամբույր սպասարկումն այստեղ ևս ապահովված է: Black Bull steak house and bar-ն աշխատում է ամեն օր՝ 10:00-ից մինչև կեսգիշեր:

Black Bull steak house and bar

Թումանյան 19

041-54 11 11

Facebook/BLACK BULLsteakhouse&bar

 

 

 

 

 

 

 

 

back-top