l

lifestyle

12 սրճարաններ ԿամոԲլոգ թիմից՝ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության խաղերը դիտելու և հենց տեղում խաղադրույքներ կատարելու համար

Նույնիսկ մեր թիմը՝ ոչ մի կապ չունենալով ֆուտբոլի հետ, բաց չի թողնում ՖԻՖԱ Աշխարհի առաջնության խաղերը: Ասեմ ավելին, պատրաստվում ենք մեծ խաղադրույքներ կատարել, մանավանդ Սյուզին: Ընտրել ենք 12 երևանյան ժամանցավայրեր, հիմնականում բացօթյա, որտեղ ոչ միայն առաջարկում ենք հարմար էկրաններով հետևել առաջնության խաղերին, այլև բոլոր 12 ժամանցավայրերում հենց տեղում խաղադրույքներ կատարել, հուսով ենք նաև շահել: Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջի պատին, հաջորդ շաբաթ փնտրելու եք այն...

  • Kamo Tovmasyan

Հիշեցնեմ, որ 21-րդ ՖԻՖԱ Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Ռուսաստանը Արևելյան Եվրոպայում աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին կազմակերպիչ երկիրն է լինելու։ 2018 թվականի Աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում։ 

Եվս մեկ անգամ նշեմ, որ մենք մեր գործընկեր ժամանցավայրերի ցանկից ընտրել ենք այն 12 վայրերը, որտեղ տեղադրված են լինելու էկրաններ, որտեղ հենց տեղում կարողանալու եք խաղադրույքներ կատարել բուքմեյքերական ընկերությունների շնորհիվ, և որտեղ նաև պարզապես հաճելի մթնոլորտ կլինի տարբեր նախասիրությունների անձանց համար: Չկա տեղային դասակարգում, պարզապես ներկայացնում ենք 12 տարբերակ:

Մենք այստեղ ենք նայելու, տեսեք Սյուզին արդեն այս սեղանը իր անունով ամրագրել է ամբողջ 1 ամսվա համար: Սա ԱՐՄԱՏ-ն է, որը գտնվում է Կողբացի 50/2 հասցեում, որտեղ ինչպես փակ, այնպես էլ բացօթյա սրահում արդեն իսկ տեղադրված են էկրանները և որը մեր գրասենյակի հարևանությամբ է: Սեղանների ամրագրում՝ 091 501919, կհանդիպենք այստեղ: 

__________

ՀԱՎԱՆԱ-ն շատ լուրջ է պատրաստվում խաղերին, բացօթյա սրահում մեծ էկրանն է, ավելի մեծ է գովազդային պաստառը, կարծում եմ ամենաընտանեկան դիտումները հենց այստեղ կլինեն: Ամրագրում՝ 094/010-38 06 06, հասցե՝ Լենինգրադյան 1/6:

__________

Մեր մյուս ֆավորիտը ARMHOOKAH-ն է: Գիտեք շատերը կան, ովքեր բացօթյա սրահներում կաշկանդվում են հետևել խաղերին, գոռալ, էմոցիաներ ցույց տալ: Փակ սրահներում այլ էֆեկտ է, նարգիլեն էլ անպակաս: Հասցե՝ Հյուսիսային պող. 6, ամրագրում՝ 077-19 00 00:

___________

Երիտասարդների սիրած վայրը SQUARE ONE-ի բացօթյա հատվածն է, բայց փակ սրահում նույնպես հնարավոր է հետևել խաղերին ու հենց տեղում խաղադրույքներ կատարել: Ի դեպ, Square One-ը փոխել է բացօթյա հատվածի դիզայները, ևս մեկ առիթ հենց այստեղ դիտելու համար: Հասցե՝ Աբովյան 1/3, ամրագրում՝
094-53 04 14

__________

RICH CAFE-ում վերջին անգամ Եվրատեսիլն ենք դիտել ընկերներով: Շատ եմ սիրում այս սրճարանը, վայրը, մթնոլորտը: Այն մեծ է, հարմար է, մեկը մյուսին չի խանգարում, հենց Կարապի լճի հարևանությամբ է, համ էլ գոլի ժամանակ որ գոռաք հարևանները չեն բողոքի: Հասցե՝ Կարապի լիճ, ամրագրում՝ (011) 60 60 06:

__________

Դե PAULANER-ը կարելի է ասել հենց սպորտային խաղերի, մասնավորապես ֆուտբոլասերների ամենասիրած ժամանցավայրն է: Բացի էկրանները և հարմար սրահները, իհարկե մեծ առավելություն է հայտնի գարեջուրը, որը դիտելու ընթացքում կարող ես պատվիրել ու պատվիրել......Հասցե՝ Տերյան 19, ամրագրում՝ 060-51 38 00:

_________

Այ այսպիսի մեծ էկրան է արդեն տեղադրված CASA DE ESPANA-ում, որտեղ նաև կարող ես համեղ սնվել, ինչու եմ նշում սննդի մասին, քանի որ խաղերին հետևող խմբում միշտ լինում է մեկը, ով գալիս է կոնկրետ հաց ուտելու, այլ ոչ թե ֆուտբոլ նայելու: Հասցե՝ մոսկովյան 8, ամրագրում՝ (011) 500-990:

_________

Դե իհարկե JAZZVE OPERA, որտեղ ամեն տարի հսկայական էկրանին հետևում են խաղերին ու վայելում ջազվեի համեղ սուրճը: Այս տարի հենց տեղում կարելի է նաև խաղադրույքներ կատարել, ինչպես բոլոր 12 ժամանցավայրերում, հասցեն կարծում եմ հարկ չկա նշելու, իսկ սեղանների ամրագրման համար՝ 095-55 99 02:

___________

Օպերայի հարակից տարածքում ևս եկ սրճարան, որտեղ այ այսպիսի հարմար դիվաններին կարող եք հետևել խաղերին և խաղադրույքներ կատարել: Սա SAINT TROPEZ սրճարանն է, մուտք ունի և Ազատության հրապարակին և Սայաթ-Նովա փողոցից: սԵՂԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՈՒՄ՜ 
(011) 322 000:

_______

CAFE MANSARDA-յի մասին վերջերս ենք պատմել, մեզ այս սրճարանը դուր է գալիս իր բարձր դիրքի և բացօթյա մթնոլորտի համար: Մեծ սրահը թույլ է տալիս քեզ շատ ազատ զգալ, հանգիստ և քո խմբով հանգիստ ժամանակ անցկացնել, տվյալ դեպքում՝ հետևել խաղերին և խաղադրույքներ կատարել: Հասցե՝ Իսահակյան 7, ամրագրում՝ (011) 22 99 99:

________

ROSSIA MALL-ն իր բացօթյա հատվածում այս տարի տեղադրել է մեծ էկրան ու բոլորին հրավիրում է հետևելու ֆուտբոլային խաղերին հենց այստեղ: Կարող եք օգտվել մոլի ֆուդքորտից, բացօթյա բարից և հենց տեղում խաղադրույքներ կատարել: Հասցեն՝ Տիգրան Մեծի 16, ամրագրում՝ (011) 200 500:

__________ 

Եվ վերջում, ամենանորաբաց ու արդեն շատերի կողմից սիրված BEERMOOD-ը, որի բացման մասին մենք նախորդ շաբաթ ենք պատմել: Գարեջուրն արդեն անվանումից կանչում է, փակ և բացօթյա սրահներ, ֆուտբոլային խաղերի ցուցադրություն, շատ ծավալուն մենյու ու շատ լավ սպասարկում: Սա ևս մեր ֆավորիտներից է: Հասցե՝ Աբովյան 26, ամրագրում՝ 095- 30 60 01:

___________

 

 

back-top