l

lifestyle

Faberlic Armenia-ի գարնանային շոուն Vivaldi Hall-ում

Կոսմետիկ միջոցներ արտադրող ռուսական խոշորագույն ընկերություններից մեկը՝ Faberlic-ը հրավիրել էր իր բոլոր գործընկերներին և հաճախորդներին Vivaldi Music Hall, որտեղ տեղի ունեցավ գարնանային fashion երեկո: Միջոցառման ընթացքում ընկերությունը ներկայացրեց իր գարուն/ամառ շրջանի նորույթները, առաջարկները, պարգևատրեց լավագույն գործընկերներին և պատմեց մեզ առաջիկա պլանների մասին: Դիտեք մեր հատուկ ֆոտո/վիդեո շարքը Faberlic Spring Fashion միջոցառման ընթացքից:

  • Kamo Tovmasyan

 

 Faberlic ընկերության գլխավոր մեխը թթվածնային կոսմետիկան է, որով նա առանձնանում է շուկայում: Ընկերությունն արդեն ներկայացնում է նաև հագուստ, աքսեսուարներ՝ համագործակցելով ռուս և միջազգային մի շարք դիզայներների, բյութի ընկերությունների հետ, այդ թվում Վալենտին Յուդաշկինի և Ալյոնա Ախմադուլինայի: Faberlic-ի ներկայացչություններն աշխատում են Ռուսաստանում, ԱՊՀ ավելի քան 24 երկրներում և կատարում են առաքում ավելի քան 42 երկրներում: 

Նախորդ տարի Faberlic Հայաստանը նշեց իր գործունեության 10-ամյակը, կարող եք դիտել միջոցառումն ահա այստեղ:

Գարնան սկիզբն ազդարարող FABERLIC FASHION երեկոյի նպատակն էր նոր տեսականու ներկայացումը, սպասվող նախագծերի քննարկումը և այն բոլոր տենդենցների մշակումը, որով ընկերության գործընկերներն աշխատելու են ողջ տարվա ընթացքում: Faberlic-ը կարևորում և հատկանշական է համարում հատկապես հաջողակ կանանց դերն այս ասպարեզում և միամսյակի առթիվ բոլոր հյուրերին մատուցվեց բյութի նվերներ:

Երեկոյի սկսվեց պարային համարով, լազերային շոուով, իսկ միջոցառումն ամփոփվեց band-ի կատարումներով և վերջում` շքեղ թղթանձրևով: Նշեմ, որ նմանատիպ հաճելի "իրարանցում" Faberlic ընկերությունը կազմակերպում է տարեկան 2 անգամ, և սա այս տարվա առաջին միջոցառումն էր: Մեր աշխատակազմը մաղթում է Faberlic-ի հայաստանյան ներկայացուցչությանը նորանոր ձեռքբերումներ գեղեցիկի ոլորտում:

back-top