l

lifestyle

FashionDrug Accessories & Victoria Bonya Jeans նոր հավաքածուների փակ շնորհանդեսը

Օրերս Երևանում՝ Montmartre Cocktail Bar-ում, տեղի ունեցավ սիրված դիզայներ և ֆեշն բլոգեր Անահիտ Ղազարյանի Fashion Drug Accessories և հայտնի ռուս հաղորդավարուհի և ոճաբան Վիկտորյա Բոնյայի Victoria Bonya Jeans բրենդների փակ շնորհանդեսը: Անահիտ Ղազարյանը երեկոյի հյուրերին  ներկայացրեց իր FashionDrug Cruise 2019`ականջօղերի, վզնոցների, թևնոցների, բրոշների և գլխազարդերի նոր ոճային հավաքածուն:

Թեև FashionDrug բրենդը բավականին երիտասարդ է, բայց արդեն իսկ հասցրել է ճանաչում ձեռք բերել միջազգային շուկայում, պարբերաբար մասնակցում է նորաձևության աշխարհի առաջատար ցուցահանդեսներին և Fashion week-երին (Նյու Յորք, Լոնդոն, Միլան և Փարիզ): Բրենդը ներկայացված է ԱՄՆ-ի, Եվրոպայի, ԱՊՀ-ի, Ճապոնիայի, ԱՄԷ-ի մի շարք լյուքս դասի  բուտիկներում և ցանցային խանութներում:

Fashion Drug-ը  համագործակցություն է սկսել Վիկտորյա Բոնյայի հետ և այսուհետ Երևանում ներկայացնելու է նրա`Premium Denim դասի ջինսերի հավաքածուները, որոնք կարելի է ձեռք բերել օնլայն տարբերակով: FashionDrug-ի ինստագրամյան էջից կամ պաշտոնական կայքերից՝  fashiondrug.am, fashiondrug.moda:

Ողջ երեկոյի ընթացքում, իսկապես, տիրում էր ամառային ծովափնյա տրամադրություն՝ Սոնա Սիլվերի կենդանի երաժշտության ներքո: Միջոցառումը կազմակերպելու և հովանավորելու համար FashionDrug-ին էին միացել մի շարք սիրված և հայտնի ապրանքանիշներ ամենատարբեր ոլորտներից՝ Montmartre Cocktail Bar-ը իր հեղինակային, համեղ կոկտեյլներով և շքեղ հյուրասիրությամբ, Delice Armenia-ն  իր յուրօրինակ քաղցրահամ աղանդերով և շոկոլադներով, Olala Design Salon-ն ապահովել էր սրահի թեմատիկ ձևավորումը և սրահը վերածել էր իսկական առագաստանավի՝ հյուրերին տեղափոխելով՝ ծովահեններով ու ծովային կենդանիներով հարուստ մի աշխարհ, The.Celect մուլտիբրենդային բուտիկը ներկայացրել էր կրուիզային զգեստների  և աքսեսուարների գարուն-ամառ 2019 հավաքածուն, Hnbeautybox-ը ներկայացել էր խնամքի միջոցների և դեկորատիվ կոսմետիկայի ֆրանսիական L'Occitane ապրանքանիշով, Vip Travel Armenia-ն իր գրավիչ կրուիզային փաթեթներով և ճամփորդական առաջարկներով, The 4teencafe ռեստորանը՝ որպես թինեյջերական երեկույթների և դպրոցական միջոցառումների կազմակերպման լավագույն վայր, Ofra-ն իր ճանաչված highlighter-ների և այլ դեկորատիվ կոսմետիկայի լայն տեսականիով: 

Այս գեղեցիկ ֆեշն երեկոյին ներկա Էին հատուկ հյուրեր, հայտնի բլոգերներ, հեռուստահաղորդավարներ, ԶԼՄ-֊ների ներկայացուցիչներ, DJ-ներ և այլք։ Ավանդույթի համաձայն երեկոյի ավարտին հյուրերին հանձնվեցին հաճելի նվերներ և անակնկալներ The Muse-ի, Բուրմունք-իMartiMerbeauty-ի, Ton Visage-ի, Ofra-ի և  MakeOver studio-ի կողմից:   

Կարծում եմ, այս ֆեշն իվենթը բոլորը դեռ երկար ժամանակ կհիշեն։

back-top