l

lifestyle

«Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հիմնում» ծրագրի մեկնարկի շնորհանդեսը

«Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հիմնում» ծրագրի մեկնարկին նվիրված մամլո ասուլիս/շնորհանդես, որը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

  • Կամո Թովմասյան

 «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հիմնում» ծրագիրը կազմակերպել էր «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ն՝ «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի և «ԲՐԵԻՆԴ» ՍՊԸ-ի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է Հայաստանի՝ դիզայնի և նորաձևության ոլորտում հիմնել ստեղծագործական արդյունաբերության ընդհանուր հարթակ, ինչը կնպաստի տվյալ ոլորտի զարգացմանն ու մրցունակության խթանմանը: Ասուլիսը վարեց «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ՓՄՁ շրջանակի զարգացման և բիզնես ասոցիացիաների գծով խորհրդատու Մարիամ Բաբայանը: Շնորհանդեսը ներկայացրեց «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հիմնում» ծրագրի ղեկավար Էլեն Մանուկյանը:

Միջոցառման բանախոսներն էին՝
•    Եվա Նաեհեր՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»  ծրագրի ղեկավար
•    Հոա-Բին Աջեմյան՝ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար
•    Վահան Խաչատրյան՝ Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ
•    Հայկ Այվազյան՝ Ազդեցության գործարար ակումբի համահիմնադիր
•    Արամ Նիկոլյան՝ դիզայներ, պալատի անդամ
•    Գևորգ Պողոսյան՝ Ազդեցության գործարար ակումբի համահիմնադիր

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հիմնում» ծրագրի պատվավոր ներկայացուցիչ, մոդել և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը:

Միացեք նախագծի ֆեյսբուքյան էջին և ծանոթացեք մանրամասներին, ինչպես նաև անդամակցության պայմաններին:

Facebook/FashionDesignChamber

-------------------

Business Club for Impact NGO in cooperation with Fashion and Design Chamber NGO and “Braind” LLC launched the “Establishment of Business Club for Fashion and Design” project. “Establishment of Business Club for Fashion and Design” project will be implemented in the framework of EU4Business “Support to SME Development in Armenia” (SMEDA) project, which is co-funded by the European Union and the German Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ) and implemented by GIZ’s Private Sector Development in South Caucasus Programme. The main objective of “Establishment of Business Club for Fashion and Design” project is to create a joint platform for the creative industry, namely through a fashion and design cluster that will contribute to the development and enhance the sector’s competitiveness.
The press conference moderated by Mariam Babayan/SMEDA Project Advisor. The presentations session moderated by Elen Manukyan/Project Manager of “Establishing Business Club for Fashion and Design” project.

Speakers include:

•    Eva Naeher /Team Leader SMEDA Project
•    Hoa-Binh Adjemian /Head of Cooperation EU Delegation to Armenia
•    Vahan Khachatryan /President, Fashion and Design Chamber NGO
•    Hayk Ayvazyan /Co-founder, Business Club for Impact NGO
•    Aram Nikolyan /Designer, Chamber Member
•    Gevorg Poghosyan/ Co-founder, Business Club for Impact NGO

Honourable representative of “Establishing Business Club for Fashion and Design” project, famous model Lusine Tovmasyan came up with opening remarks.

 

back-top