l

lifestyle

Fashion Campus 2018. Graduation Fashion Show The Alexander հյուրանոցում

FASHION CAMPUS նորաձևության դպրոցի շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքները ցուցադրեցին The Alexander հյուրանոցի շքեղ սրահում, որտեղ ներկա էինք նաև մենք: Ցուցադրությունը վարում էր Վաչէ Թովմասյանը, երաժշտական մասն ապահովում էր DJ Alen Hertz-ը: Նորաձևության դպրոցի, առաջարկների և շրջանավարտների աշխատանքների մասին կարդացեք մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

FASHION CAMPUS նորաձևության դպրոցը հիմնադրվել է 2014թ-ին: Մինչ օրս դպրոցում ուսանել է շուրջ 300 աշակերտ, որոնցից շատերն արդեն ունեն իրենց ուրույն տեղը նորաձության ոլորտում: Շատ կարճ ժամանակահատվածում դպրոցը գրանցեց բազմաթիվ հաջողություններ՝ փորձելով անել առավելագույնը իր ուսանողների համար: 2015թ.-ին FASHION CAMPUS-ը պայմանագրեր է կնքել իտալական Istituto Marangoni և Milan Fashion Campus նորաջևության դպրոցների հետ և համագործակցություն սկսել՝ դպրոցի շրջանավարտներին հնարավորություն տալով շարունակել ուսումը Իտալիայում:

2017թ. ապրիլ ամսին Fashion Campus դպրոցը պայմանագիր է կնքել Istituto Europeo di Design համալսարանի հետ, որը հնարավորություն կտա շրջանավարտներին ուսումը շարունակել ոչ միայն Իտալիայում, այլև եվրոպական այլ երկրներում, ինչպես նաև Բրազիլիայում: 

 Դպրոցը կազմակերպում է 10-14 տարեկան աղջիկների համար նախատեսված հատուկ կար ու ձևի, բատիկ արվեստի, ինչպես նաև կոմպոզիցիայի դասընթացներ, որոնց ընթացքում աղջիկները հնարավորություն ւնեն ստեղծել իրենց պատկերացրած հագուստը և կրել այն: FASHION CAMPUS-ը կազմակերպում է նաև հատուկ ոճաբանության և նորաձևության պատմության դասընթացներ՝ անգլերեն լեզվով, որը օգտակար է այն ուսանողների համար, ովքեր դպրոցն ավարտելուց հետո ցանկություն ունեն մեկնել Եվրոպա՝ շարունակելու ուսումը: FASHION CAMPUS նորաձևության դպրոցի հիմնադիրն է Իրինա Խարատյանը:

Երիտասարդ տաղանդավոր դիզայներները՝ ավարտելով Fashion Campus նորաձևության դպրոցը, The Alexander հյուրանոցում հանդես եկան իրենց ավարտական առաջին հավաքածուի ցուցադրությամբ: Graduation Fashion Show 2018-ի բացումը կատարեցին պատանի դիզայներներ Հասմիկ Փլուզյանը, Աննա Մխիթարյանը, Նանե Հայրապետյանը, Էմիլիա Բաղդասարյանը և Անգելինա Բարսեղյանը: Իրենց մոդելավորած զգեստներով ներկայացան 20 շրջանավարտ-դիզայներներ՝ Արփի Լիլեկը, Աննա Պետրոսյանը, Ռուզաննա Ավետիսյանը, Սոնա Հարությունյանը, Մերի Հարությունյանը, Մարիամ Ալավերդյանը, Գոհար Հախվերդյանը, Իննա Բռեդֆորդը, Մարիամ Շահինյանը, Անուշ Մխիթարյանը, Սեդա Խնջոյանը, Զինա Դավթյանը, Մերի Ղազարյանը, Անի Բալթյանը, Տաթև Մադաթյանը, էլեն Ասլանյանը, Էմմա Գիվարկիզյանը, Սյուզաննա Աղաբաբյանը, Գայանե Բաղդասարյանը և Գրետա Խաչատրյանը: 

Հանրապետության 85/4

(010) 52 96 88

(099) 52 96 88

Facebook/FashionCampus

back-top