l

lifestyle

Ընտրիր ֆալաֆել, զաաթար, քնաֆէ ու լիբանանյան բոլոր համեղ ուտեստները Falafel Al Darwandy-ում

Մանավանդ վերջերս լիբանանյան խոհանոցը մեծ տարածում է գտել մեզ մոտ: Բաղրամյան 1/6 հասցեում էլ բացված Falafel Al Darwandy-ում հենց լիբանանյան ամենահայտնի ուտեստներն են պատրաստում Ձեր աչքի առջև: Ֆալաֆել, զաաթար, քնաֆէ, թահինով հաց, բուրգերներ, պիցցաներ...ամեն ինչ նկարել ենք ու փորձել ենք Ձեզ պատմելու համար: Առաքման համարը գրանցեք՝ 044-999 989, քանի որ այս հոդվածից հետո հաստատ որոշելու եք ինչ-որ բան այստեղից պատվիրել:

Տեղն իմացաք չէ, Բաղրամյան/Սարյան/Սայաթ-Նովա հատման վայրում, անհնար է չնկատել: Վերջին տասնամյակում Հայաստանում բացվեցին մի շարք ռեստորաններ հենց տիպիկ միջերկրածովյան ազգային խոհանոցով, ու հատկապես լիբանանյան ուտեստները մեծ տարածում գտան մեզ մոտ: Այն տարբերվում է բուսական սննդատեսակների բազմազանությամբ, համեմունքների և հատիկավորների, թարմ մրգերի և բանջարեղենների (սմբուկ, լոլիկ, պղպեղ), ձկնեղենի (միսն ավելի հազվադեպ, գերադասվում է թռչնամիսը, մսեղենից առավել հաճախ օգտագործում են ոչխարի միսը), ձիթայուղի, սխտորի օգտագործմամբ։ Շատ կերակրատեսակներ պատրաստվում են գրիլի սարքի վրա, շոգեխաշվում կամ տապակվում են ձիթայուղով։ Աղցաններն ու նախուտեստները հաճախ համեմվում են կիտրոնի հյութով։

Falafel Al Darwandy-ի մենյուն բազմազան է ու ավելի հարմարեցված մեր քիմքին: Ապուրներից մինչ պիցցաներ, հումուսից մինչ ֆալաֆել, սենդվիչներ, հատուկ ֆիրմային ուտեստներ...հիմա փորձեմ Ձեզ օգնել ընտրության հարցում: Անպայման պատվիրեք հենց ֆալաֆելը (սիսեռով և համեմունքներով մսագնդիկներ), հումուսը (աղացած սիսեռով և համեմունքներով կերակուր)...մանրամասն եմ գրում, քանի որ շատերը գուցե ծանոթ չեն այս ուտեստներին: Զաաթարը պանիրով, սուջուխի տեսականին, յուրահատուկ համով լահմաջոն: Իրականում երբ այցելեք կամ առաքում պատվիրեք, Ձեզ մանրամասն կներկայացնեն մենյուն ու խորհուրդ կտան, թե ինչ պատվիրել: 

Գործում է Falafel Al Darwandy-ն ամեն օր՝ 09.00-01.00Բաղրամյան 1/16 հասցեում: Նշեմ, որ շատ շուտով, հավանաբար հենց այս ամսին կբացվի արդեն երկրորդ Falafel Al Darwandy-ն, Խորենացի 17/1 հասցեում՝ Ոսկու շուկայի անմիաջապես դիմաց: Առաքման հեռախոսահամար՝ 044-99 99 89:

Բացօթյա հատվածը շատ հարմար է, հենց քաղաքի սրտում կարող ես հետևել անցուդարձին ու վայելել պատվերդ:

Փակ հատվածը նույնպես հարմար է սնվելու համար, նույնիսկ եթե մենակ ես: 

Մենք 5 ընկերներով ենք, պատվիրել էինք ֆիրմային սեթ, իհարկե ֆալաֆելով: Ֆալաֆելի ծագումն անհայտ է։ Կա մի ընդհանուր տեսություն, որ առաջին անգամ ֆալաֆել պատրաստել են ղպտիները՝ որպես մսին փոխարինող ուտեստ պահքի ժամանակ։ Մերձավոր Արևելքում ֆալաֆելը դարձել է արագ սնունդ։ Ռամադանի ընթացքում ֆալաֆելը կազմել է իֆթարի մաս։ Ֆալաֆելը այնքան տարածված էր որոշ երկրներում, որ ՄաքԴոնալդսի փոխարեն անվանում էին "McFalafel"։ 

Մենյուին և գներին կարող եք ծանոթանալ այստեղ: Միացեք նաև Falafel Al Darwandy-ի ֆեյսբուքյան և ինստագրամի էջերին, հետևելու համար նորություններին և ակցիաներին: 

Facebook/Falafel Al Darwandy

Instagram/ falafel_al_darwandy_yerevan

Ամբողջ ընթացքը կատարվում է Ձեր դիմաց, պահպանված են բոլոր ներկա սանիտարական պահանջները:

Լիբանանյան խոհանոցում տարբերվում է ամեն ինձ: Շաուրմաները մեր իմացած շաուրմաները չեն, լահմաջուն բոլորովին այլ համ ուներ...նույնիսկ իրենց սուջուխը տարբերվում է մեր իմացած սուջուխից:

Այս ուտեստն առանձին եմ ներկայացնելու: Նախ ասեմ, որ քաղցրավենիքի սիրահարները նույնպես այստեղից գոհ են հեռանալու: Փախլավա, մուղլի, սահլաբ, թահինով հաց և իհարկե հանրահայտ ՔՆԱՖԷ: ՔՆԱՖԷ քաղցրավենիքի պատմությունը Պաղեստինից է սկսվում: Այծի պանրի և հատուկ վերմիշելի համադրությունն է քաղցր սիրոպով, անպայման պատվիրեք:

Դե գիտեք չէ, որ լահմաջոն հենց արևելյան ուտելիք է։ Ճիշտ պատրաստված լահմաջոն կշռում է 150–ից 170 գրամ։ Խորհրդային Հայաստան լահմաջոն մուտք է գործել 1960 թվականին հայրենադարձության օգնությամբ՝ սիրիական Հալեպ քաղաքից։

Ահա մեր սեթը՝ 6 սոուսներով, սոուսները շատ կարևոր բաղադրիչ են լիբանանյան խոհանոցում: 

Ֆիրմային պիցցան էլ ենք փորձել և ֆալաֆելով պիցցան: Խորհուրդ կտամ բոլորը միանգամից չպատվիրել, որպեսզի չխառնել համերը:

back-top