l

lifestyle

Amsterdam Fashion Week-ի afterparty-ները EYE կինոյի թանգարանում

Ամստերդամում այս ամսին տեղի ունեցավ Amsterdam Fashion Week 2015-ը, որի ընթացքում Մենք կարողացանք ներկա գտնվել երկու afterparty-ների: Առաջին օրը Մենք մասնակցեցինք EYE կինոյի թանգարանում կազմակերպված փակ ցուցադրությանը, իսկ երկրորդ օրը միջոցառում էր կազմակերպված Ամստերդամի հին եկեղեցիներից մեկում, որն այսօր գործում է, որպես համերգասրահ..Այս ամենի մասին կարդացեք այս փոստում....

  • Kamo Tovmasyan

EUROTOUR ԿամոԲլոգի հետ նախագիծը ներկայացնում է Austrian Airlines ընկերությունը: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք ArmNews TV-ի եթերում KamoBlog ծրագրում:

Վստահ եմ, եթե Դու նույնիսկ եղել եք Ամստերդամում, այս վայրի մասին դժվար լսած լինեք: Կենտրոնական կայարանի հակառակ կողմում է գտնվում EYE կինոյի թանգարանը, որտեղ և տեղի էր ունենալու Amsterdam Fashion Week-ի afterparty-ն...

Թանգարան կարելի է գնալ միայն այսպիսի նավով.....անվճար...

Շատ գեղեցիկ շինություն է, այստեղ ներկայացված է կինոյի պատմությունը, արխիվային կադրեր, պոստերներ...և այստեղ է գտնվում Ամստերդամի ամենագեղեցիկ տեսարանով սրճարանը...

Ցուցադրվում էր Դիորի մասին պատմող ֆիլմ, որից Մենք մի փոքր ուշացանք, ու անկեղծ ասած բան չհասկացանք....

Փոխարենը շատ համեղ Մոխիտո խմեցինք սրճարանում և շփվեցինք նորաձևության շաբաթվա հյուրերի հետ...

Սա արդեն երկրորդ օրն է, Մենք հրավիրված էինք փակ միջոցառման հին եկեղեցիներից մեկում, որն այսօր գործում է, որպես համերգասրահ....

 Բրիտանական ելեկտրոնային մի խումբ էր հյուրը...մոռացա ինչպես էր կոչվում, ավելի ուշ կավելացնեմ.....

 

back-top