l

lifestyle

EX Nihilo բրենդի փակ երեկոն և հյուրերը Hermitage բացառիկ բույրերի սրահում

Hermitage բացառիկ բույրերի սրահը շարունակում է ներկայացնել համաշխարհային պարֆյումերիայի լավագույն ապրանքանիշները՝ հրավիրելով Հայաստան անվանի պարֆյումերների և բյութի մասնագետների: Գարնան առաջին միջոցառումը EX Nihilo ֆրանսիական բրենդի շնորհանդես-երեկոն էր, որի հատուկ հյուրն էր բրենդի համահիմնադիր Բենուա Վերդիեն: Միջոցառման ընթացքին հետևեք մեր հատուկ փոստում:

  • www.hermitage.am
  • Kamo Tovmasyan


HERMITAGE ARMENIA

www.hermitage.am

(011) 500500

EX Nihilo-ն ունի 3 տարվա պատմություն: Համագործակցելով տարբեր անվանի պարֆյումերների հետ (Olivier Pescheux, Givaudan, Quentin Bisch, Nadège Legarlantezec, Nathalie Gracia-Cetto) ապրանքանիշը ստեղծում է բույրեր բոլոր նախասիրությունների անձանց համար՝ գնահատելով որակը և ինքնատիպությունը:

EX Nihilo ապրանքանիշի հիմնադիրներն են Բենուա Վերդիեն, Սիլվի Լոդեյը և Օլիվիե Ռոյեղը: Շնորհանդեսի կապակցությամբ Հայաստան էր ժամանել Բենուա Վերդիեն: Հետաքրքիր է, որ երեք հիմնադիրներից ոչ ոք պարֆյումեր չէ, սակայն պարֆյումի հանդեպ հետաքրքրությունը համախմբել է նրանց, ինչի արդյունքում ստեղծվել է այս երիտասարդ, բայց արդեն սիրված ապրանքանիշը: Շնորհանդեսից առաջ մենք արդեն հանդիպել էինք Բենուայի հետ, ով անձամբ ներկայացրել էր մեզ բրենդը: Կարդացեք մեր հատուկ փոստն ահա այստեղ:

Ահա այսպիսի ապակե սրվակներով հյուրերը գնահատում էին բույրերը: Ինովացիոն այս նոր համակարգի մտահղացումը նույնպես Բենուաինն է:

Երեկոյի գործընկերն Վինո & Վինո խանութ-սրահը պատրաստել էր ապրանքանիշի գունային երանգով կոկտեյլներ:

Հետաքրքիր պարային ներկայացման և հրավառության ավարտին Բենուան խաղարկեց նվերներ հյուրերի համար:

back-top