l

lifestyle

Որքան գումար է պետք այս տարվա Եվրատեսիլին մեկնելու համար?

Մայիսին ծնունդս է, ես էլ մտածեցի մեկնել Թել Ավիվ՝ ներկա լինելու Եվրատեսիլ 2019-ին, մանավանդ, որ այս տարի մասնակցում է իմ սիրելի Սրբուկը: Հաշվել եմ, թե որքան գումար է հարկավոր, տոմսեր, հյուրանոց, շոուի տոմսեր և այլ ծախսեր...Եթե կա մարդ, ով պլաններ ունի մեկնելու, այս ուղեցույցը կօգնի նրան որոշ հարցերում: Միանգամից զգուշացնում եմ, էժան հաճույք չի, բայց փոստի վերջում ձեզ նաև հուշելու եմ, թե ինչպես կարող եք անվճար հայտնվել Եվրատեսիլում, դե գրեթե անվճար....

  • Kamo Tovmasyan

Դե հիշում եք, նախորդ տարի Նետտան հաղթեց, հետևաբար այս տարի հանդիպում ենք Թել Ավիվում: Երկու կիսաեզրափակիչները մայիսի 14-ին և 16-ին են, ֆինալը՝ 18-ին: 41 երկրներ են մասնակցում, այս տարի հրաժարվել են մասնակցել Ուկրաինան և Բուլղարիան: Վարողների ցանկում Դի Կապրիոյի էքսն է՝ սուպերմոդել Բար Ռաֆաելին: Կարծում եմ պետք է մեկնել միայն ֆինալին ներկա լինելու համար, 3 օրը բավական է, ասենք 17-19 մայիսի...

Այս տարի Հայաստանը ներկայացնում է բոլորի կողմից սիրված Սրբուկը` Walking Out երգով, որի տեսահոլովակն արդեն ունի 3 մլն դիտում յութումբում: Հրաշալի տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը, երգի բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է, ոճը՝ Անի մեսրոպյանի, նաև Հովհաննես Սարգսյանին բռավոներ պարերի համար:

Բոլոր 41 երգերից հատվածներ կարող եք լսել ահա այս վիդեոյում:

Իմ ֆավորիտ երգն է՝ Լակե Մալավին.Czech Republic

Իսկ սա Դունկան Լոռենսն է, այս պահին բուքմեյքերները հենց նրան են համարում հաղթող: Ֆավորիտների եռյակն այսպիսինն է՝ Նիդերլանդներ, Ռուսաստան, Շվեդիա: Ռուսաստանը կրկին ներկայացնում է Սերգեյ Լազարևը, նրա տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ:

Այսպիսով մեզ անհրաժեշտ է ավիատոմս: Այս պահին Երևան-Թել Ավիվ-Երևան ուղիղ չվերթի ամենաէժան տոմսի գինն է 407 դոլար, գումարենք օնլայն ամրագրումների գումարներ...ընդհանուր մոտ 430 դոլար: 2 ժամ 20 րոպե ճանապարհ:

Հյուրանոցները աննկարագրելի թանկ են այդ օրերին, սա ամենաէժան տունն է, որ գտել եմ, 3 գիշերվա համար՝ 624 դոլար: Համեմատելու համար, 3 աստղանի հյուրանոցների գները մոտ 1000 դոլար են կազմում, 5 աստղանի հյուրանոցների գները՝ մոտ 2.5 000:

Սա Expo Tel Aviv-ն է, որտեղև տեղի է ունենալու այս տարվա շոուն: 7 300 նստատեղ, ընդհանուր 9 000 հանդիսատես կարող է ընդունել: 

Ֆինալի շոուի տոմսերը վերավաճառքով այս պահին կարելի է գնել 500-1000 դոլարով ViaGoGo կայքում:

_____

ԻՍԿ ՀԻՄԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ..

Մի քանի օր անց մեր գործընկերներից մեկը սկսելու է հետաքրքիրակցիա, որի շրջանակներում դուք կարող եք այս ամենը շահել բոլորովին անվճար: Հետևեք մեր փոստերին ֆեյսբուքում, կամ այս նույն փոստը վերանայեք մի քանի օր անց, երբ տվյալ ընկերությունը կսկսի գովազդել իր ակցիան: Բաց մի թողեք այս եզակի հնարավորությունը....

back-top