l

lifestyle

ESTEL PRIFESSOINAL-ի նոր՝ IMAGINE հավաքածուի ցուցադրությունը

ESTEL PRIFESSOINAL-ը Երևանի պետական կամերային թատրոնում կազմակերպել էր ESTEL PRIFESSOINAL-ի առաջատար ոճաբաններ Լարիսա Սայկովայի և Նիկիտա Կավլականի մաստեր-կլասսը, որի ընթացքում տեղի ունեցավ ընկերության նոր՝ IMAGINE հավաքածուի ցուցադրությունը: Միջոցառման ընթացքն ու մանրամասները՝ դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Արդեն 8 տարի ESTEL PRIFESSOINAL-ը պաշտոնապես Հայաստանում ներկայացնում է Prof Cosmetics ընկերությունը: Ինչպես նշեց ընկերության ղեկավար Կարեն Նաջարյանը, նման նախաձեռնություն Prof Cosmetics-ը վաղուց էր պլանավորել և միայն այժմ հնարավոր եղավ իրագրոծեն նման բարձրակարգ հարթակում: Հրավիրված ոճաբաններ Լարիսա Սայկովան և Նիկիտա Կավլականը հյուրերին ներկայացրին ESTEL PRIFESSOINAL-ի նոր հավաքածուն: Մոտ երեք ժամ ընթացող հետաքրքիր շոուին հրավիրված էին Հայաստանի վարսահարդարման ոլորտի լավագույն մասնագետները, գործընկերներ, որոնց սպասվում էր հաճելի երաժշտություն, նվերներ, հյուրասիրություն և հանդիպում ESTEL PRIFESSOINAL-ի առաջատար ոճաբաններ Լարիսա Սայկովայի և Նիկիտա Կավլականի հետ: Միջոցառման ընթացքում պարգևատրվեց նաև Էդվարդ Պողոսյանը, ով վերջերս էր վերադարձել Հայաստան հաղթանակած: Միջազգային Colour life մրցույթն իր շուրջը հավաքել էր 21 երկրներից 3700 մասնակից: Մրցույթը կազմակերպված էր 9 գույների շրջանակներում, որոնցից Նարնջագույն գույնի անվանակարգում էլ հենց հաղթել է Էդվարդը: 

Նալբանդյան 7/1

099-12 12 36

www.estel.am

back-top