l

lifestyle

Շտապեք ձեռք բերել! Erika Van Geenhuizen-ի վերարկուների նոր հավաքածուն

Սիրով ձեզ եմ ներկայացնում դիզայներ Erika Van Geenhuizen-ի վերարկուների նոր հավաքածուն: Էրիկա Վան Խեյնհաուզենն առաջին անգամը չէ, որ ներկայանում է ինքնատիպ շարքով: Այս տարի նա նորից կներկայացնի 11 ձմեռային վերարկու, որոնք համարձակ են, գունեղ ու տարբերվող: Ծագումով Հոլանդացի դիզայները ավելի մեծ հաճույքով է աշխատում Հայաստանում, քանի որ, ըստ նրա, հայ կանայք ավելի շատ են գնահատում նորաձևությունը: Գնահատեք նրա վերարկուների շարքը և ձեռք բերեք օնլայն: Առջևում Ամանորն է, դիմավորեք 2018-ը նոր լուքով:

 "Այստեղ հաճախ եմ փողոցներում, ժամանցի վայրերում և այլ տեղերում հանդիպում կանանց, ովքեր իսկապես ինքնատիպ են և արտահայտում են իրենց վառ և համարձակ անհատականությունը իրենց զգեստների միջոցով: Սակայն ձմռանը հաճախ այդ ինքնատիպությունը մնում է միանման վերարկուների տակ: Ես հենց այս կանանց առաջարկում եմ մի հավաքածու, որով նաև արտաքինից կարտահայտեն իրենց ինքնատիպությունը"-ասում է դիզայները:

 Վերարկուների այս շարքը համադրված է վառ գույներով: Ամեն մի վերարկուի վրա կան յուրահատուկ դետալներ՝ բառեր, նախշեր և ծաղիկներ: Էրիկա Վան Խեյնհաուզենի այս նոր հավաքածուի մեջ շեշտը դրված է բարձր որակի վրա: Բրդյա կտորները և բնական մորթիները բերված են Հոլանդիայից: Գոտիներն ու այլ դետալներ պատրաստված են բնական կաշվից:

Այս հավաքածուն հատուկ այն կանաց համար է, ովքեր համարձակ են և գնահատում են գեղեցիկը։ Այն casual-ի և դասական ոճի համադրություն է և նախատեսված է ինչպես ամենօրյա, այնպես էլ հատուկ երեկույթների ժամանակ կրելու համար: Նույնիսկ ցուրտ եղանակը չի կարող խանգարել ոճային լինելուց, քանի որ արտերկրից բերված բնական բրդյա կտորները կապահովեն ցանկալի ջերմությունը: Վերարկունները եզակի օրինակներով են, ամեն մի վերարկու առանձնահատուկ է և չի կրկնվում։ Էրիկան աշխատում է limited edition համակարգով՝ մեկից մեկ օրինակ։ Եղեք ինքնատիպ և տարբեվող ERIKA VAN GEENHUIZEN-ի հետ։ Պատվիրել կարող եք օնլայն համակարգով։

091-430327

INSTAGRAM/

erikavangeenhuizenatelier

FACEBOOK/

Erika van Geenhuizen Atelier

 

 

 

 

back-top