l

lifestyle

Էրվին Օլաֆի և Լյու Բոլինի ցուցահանդեսները ERARTA ժամանակակից արվեստի թանգարանում

Ներկայացնում եմ ձեզ Սանկտ Պետերբուրգի ERARTA ժամանակակից արվեստի կենտրոնը, որը քաղաքի ամենահետաքրքիր և բազմաժանր ժամանցի անցկացման վայրերից մեկն է: Օրերս մենք ներկա գտնվեցինք լուսանկարիչ Էրվին Օլաֆի և ժամանակակից նկարիչ Լյու Բոլինի ցուցահանդեսներին, որոնք սիրով ներկայանցում եմ ձեզ: Մեր ճանապարհորդության գործընկերներն են Ռոյալ Արմենիա ընկերությունը և HERMITAGE բացառիկ բույրերի սրահը:

  • Կամո Թովմասյան

ERARTA-ն գտնվում է 29 лин. Васильевского острова, 2 հասցեում: Այն Ռուսաստանի ամենախոշոր ժամանակակից արվեստի թանգարանն է, որտեղ ներկայացված են մոտ 3000 աշխատանքներ 300 նկարիչների և քանդակագործների կողմից: Թանգարանի 5 հարկերում յուրաքանչյուր տարի ներկայացվում են 50 նոր ցուցահանդեսներ, ինչպես նաև կազմակերպվում են համերգային և մանկական ծրագրեր, կինոդիտումներ: Թանգարանը գործում է ամեն օր, բացի երեքշաբթի օրերից, աշխատանքային ժամերն են 10.00-22.00, մուտքավճարն է 500 ռուբլի: Եթե որոշեք այցելել, նախապես ճշտեք, թե ինչպիսի ցուցահանդեսներ են այստեղ ներկայացված, ահա կայքը՝ www.erarta.com:

Նախ նշեմ, որ ի տարբերություն օրինակ մեր երևանյան ժամանակակից արվեստի թանգարանի, կամ նույնիսկ մի շարք այլ թանգարանների, ERARTA-ն հիանալի շինություն էր՝ մոդեռն լուծումներով, ալտերնատիվ դիզայնով...այստեղ գտնվելը պարզապես հաճույք էր: Ճիշտ լուսավորությունը, մեծ սրահները, նույնիսկ սրճարանն ու խանութն այստեղ օրիգինալ էին:

Բացի հիմնական և ժամանակավոր ցուցադրություններից, որոնք մեկ տոմսով կարող եք դիտել, գործում են 5 առանձին սրահներ, որտեղ հայտնվելու համար պետք է հավելյալ վճարել ևս 200 ռուբլի:

Հոլանդացի լուսանկարիչ Էրվին Օլաֆը հայտնի է իր դիմանկարներով և կոմերցիոն աշխատանքներով: Մինչ այս ամսվա վերջ կարող եք ներկա լինել ու գնահատել այս հրաշալի աշխատանքները:

Այս պահին ամենաքննարկվող և սպասված ցուցադրությունը դա չինացի նկարիչ Լյու Բոլինի ցուցադրությունն է: Համադրելով ժամանակակից արվեստը, տեխնոլոգիան, պատմությունը՝ Բոլինը ստեղծում է առաջին հայացքից սովորական աշխատանքներ, որոնք ուշադիր զննելով, կարող եք տեսնել հենց Բոլինին՝ անտեսանելի գրիմով: Ուշադիր նայեք նկարներին և կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում:

back-top