l

lifestyle

ԷԼ ԳԱՐԴԵՆՈՒՄ "ինքնամեկուսացումն" ավելի հաճելի է

Արտակարդ դրության խնդիրներից մեկը. սրճարանները գործում են, բայց այնքան սահմանափակումներ կան, որ ավելի լավ է չգործեն: Սեղանները պետք է հեռու լինեն, 5 անձ սեղանի մոտ...փորձիր Կասկադում 5 հոգով նստել սեղանին ու կողքի սեղանից 1.5 մետր հեռու մնալ, մի խոսքով փշերի վրա ես: Հաշվի առնելով ծագող խնդիրները, վերջին շրջանում սկսել ենք հաճախ այցելել ԷԼ ԳԱՐԴԵՆ, հիմա բացատրեմ թե ինչու....

  • Ծիծեռնակաբերդի խճուղի 8, 041-49 00 00
  • Kamo Tovmasyan

Ի սկզբանե, ԷԼ ԳԱՐԴԵՆՈՒՄ սեղանները հենց բավական հեռու էին միմյանցից դրված: Մի քանի տարի այս վայրը հենց զույգերի կողմից էր շատ սիրված, քանի որ կողքի սեղանի զույգին, ուզես էլ չես կարող տեսնել. խանդելու թեմա չկա, համ կարաս արխային կռվես, համ բարիշես: Ավելի ուշ երբ բացվեց արդեն մանկական հատվածը, ԷԼ ԳԱՐԴԵՆԸ դարձավ ավելի ընտանեկան, ընկերական ու գործնական վայր: Ծննդյան ու հարսանյաց տոներ, ընտանեկան ու ռոմանտիկ հանդիպումներ, շատ մարդկանց գիտեմ, ովքեր գալիս են այստեղ իրենց լափթոփով ու ժամերով աշխատում ու ստեղծագործում են: Թարմ օդ, բնություն, գետակի ձայն, փոքրիկ ջրվեժներ, հետաքրքիր արտ-օբյեկտներ: Խոհանոցը շատ հարուստ է, բայց խոհանոցից չեմ խոսա, դիետայի եմ, որ սկսեմ խորովածի սեթի կամ սուշիի մասին գրել, հաստատ չեմ դիմանա ու առաքում կպատվիրեմ հենց իրենցից:

Մենք երեկոյան ժամերին ենք սիրում այստեղ գալ, մինչ 02.00-ը գործում է: Նախ ֆոտոներից էլ կտեսնեք, որ երեկոյան ժամին ավելի գեղեցիկ է, իրոք հանգստանում ես, չես ուզում նորից հետ գալ քաղաքի կենտրոն ու տուգանվել դիմակ չկրելու համար...չնայած այստեղ էլ պահպանվում են ներկայումս գործող բոլոր պարտադիր քայլերը. ջերմաչափում, ախտահանում, դիմակի կրում մուտքի մոտ, անձնակազմի համապատասխան դրես/կոդ: Համեցեք, կարծում եմ Ձեզ դուր կգա, եթե ինքներդ էլ հոգնած լինեք, մի մտածեք, աղջիկներն ու երեխաները այստեղ զբոսնող նապաստակների ու բադիկների հետ լեզու կգտնեն: Սեղան ամրագրելուց հետևեք խորհրդիս. փոքր ջրվեժի մոտ, մեծ լուսավոր լամպաների մոտ, եթե բարձրությունից չեք վախենում՝ ծառի վրա:

Ծիծեռնակաբերդի խճուղի 8 
041-49 00 00

back-top