l

lifestyle

EL FASHION AVENUE մուլտիբրենդային սրահի բացումը և հյուրերը

Հիանալի ճաշակ, բարձր որակ և իհարկե թրենդային ձեռագիր: El Holding-ը դեռ 13 տարի առաջ սկսել է պրոպագանդել հայկական նորաձևությունը, և այսօր առավել քան սպասված էր EL ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանի նոր նախագիծը, որն արդեն EL FASHION AVENUE մուլտիբրենդային սրահում ներկայացնում է հայ դիզայներների աշխատանքները:

  • Kamo Tovmasyan

Տարիներ առաջ անհնար համարվող, իսկ այսօր իրատեսական ու արդեն իրական. El Fashion Avenue-ն արդեն իր դռներն է բացում նորաձևության և ոճի սիրահարների առջև: El Fashion Avenue-ն մուլտիբրենդային խանութ-սրահ է, որը նորաձևության մեկ տանիքի տակ է հավաքելու դաշտում նոր և արդեն փորձառու դիզայներներին: Դիզայներները El Fashion Avenue-ի հետ համատեղ ստեղծելու են էքսկլյուզիվ հավաքածուներ, որոնք ներկայացվելու են միայն այս նախագծի շրջանակներում:

Խանութի տեսականին չի կրկնելու ո՛չ դիզայներների մյուս հավաքածուներում և ո՛չ էլ մեկ այլ տեղում. ամենն օրիգինալ է և հատուկ  El Fashion Avenue-ի համար:Նախագծի հեղինակ Մայա Պողոսյանը նշում է. «Այն կոնցեպտուալ պրոյեկտ է, առհասարակ, իր տեսակով աննախադեպ է Հայաստանում, ինչ-որ առումով նաև էքսպերիմենտալ կարելի է համարել»: Մայա Պողոսյանի խոսքով՝ դիզայներներին ընտրել են մաքսիմալ բծախնդրորեն՝ առաջնորդվելով խիստ չափանիշներով: Իսկ հավաքածուների հիմքում ընկած է կնոջ գեղեցկությունն ու հմայքն ընդգծող հագուստների ստեղծումը:
Սկզբունքներից մեկն է՝ ստեղծել թողարկել հագուստ և աքսեսուարներ, որոնք կրելիս յուրաքանչյուր կին կամ աղջիկ ոչ միայն կլինի նորաձև ու ոճային, այլ է՛լ ավելի կանացի, նրբագեղ ու գրավիչ,- ասում է Մայա Պողոսյանը:

 Ավելի քան 17 հավաքածու և 300 զգեստ արդեն իրենց տեղն են զբաղեցրել խանութի կախիչներին ու սպասում են ոճային և նորաձև տիրուհիներին:

Թումանյան 33

010-53 73 88

Facebook/El Fashion Avenue

back-top