l

lifestyle

Նարբե և Աստղիկ Պողոսյանները բացեցին երկրորդ ELEGANT սրահը Երևան Մոլում

Սիրված դերասաններ Նարբե և Աստղիկ Պողոսյանները ELEGANT մուլդիբրենդային սրահը ներկայացրեցին երեք տարի առաջ՝ Պրոսպեկտ մոլում: Հիմա արդեն ավելի ընդարձակ ու արդեն նաև տղամարդկանց տեսականիով համալրված երկրորդ սրահը բացվում է Երևան մոլի առաջին հարկում: Թրենդային հագուստ, կոշիկ և աքսեսուարներ կանանց ու տղամարդկանց համար, առաքում ՀՀ ողջ տարածքում և ամբողջ աշխարհում: Նորաձևությունն իրոք հենց այստեղ է ապրում...

  • Kamo Tovmasyan

Վստահ եմ՝ համացանցում և հենց Երևան մոլում հաճախ եք հանդիպել այս սրահի գովազդային պոստերներին, տեսել եք պրոֆեսիոնալ ֆոտոշարքերը, ոճային համադրումները ու հենց այս գրագետ աշխատանքի արդյունքում էլ պարզապես փոքր սրահից ELEGANT-ն արդեն վերածվել է նորաձևություն թելադրող սրահների ցանցի, որի երկրորդ սրահն ավելի է ամրապնդում նախագծի հաջողությունը և զարմացնում իր տեսականիով: Գունեղ, թրենդային, քեժուալ և դասական...ներկայացված է բազմազան տեսականի տարբեր տարիքի ու ճաշակի աղջիկների, կանանց համար, ու նոր սրահում արդեն ներկայացված է նաև տղաների համար նորաոճ շարք: Պայուսակներ, կոշիկ, աքսեսուարներ, տոնական զեղչեր ու հրաշալի անձնակազմ, որը անհրաժեշտության դեպքում կաջակցի ընտրության և ոճային համադրման հարցում: Առաջին ELEGANT սրահն, ինչպես ասացի գործում է Պրոսպեկտ մոլում, իսկ նորաբաց սրահը՝ Երևան մոլում: Աշխատանքային ժամերն են առավոտյան 10.00-ից մինչ 22.00: 

Երևան Մոլ / Պրոսպեկտ Մոլ 
093-28 53 53

Facebook/Elegantshop

Instagram/_elegant_shop_

back-top