Նախ ԲՌԱՎՈ այս զույգին: Նարբե Պողոսյանին և Աստղիկ Ալավերդյանին հեռուստաեթերից եք ծանոթ, սակայն վերջին տարիներին նրանք ավելի սիրված ու հայտնի են իրենց ստեղծած ELEGANT բրենդով: Այս հագուստի սրահներն արդեն երեքն են՝ Մեգամոլում, Երևան Մոլում, ինչպես նաև Ստեփանակերտում: Տնտեսական այս բարդ շրջանում Նարբեին և Աստղիկին հաջողվեց պահպանել բիզնեսը և ավելի զարգացնել՝ բացելով նոր սրահներ, որոնցից մեկը Արցախում:
Ներկայացված է նորաոճ հագուստ, կոշիկ և աքսեսուարներ կանանց համար, ինչպես նշեցի գրեթե ամբողջությամբ հայկական արտադրության: Տաբատներ, բլուզներ, վերարկուներ, կոշիկ և պայուսակներ: Ի դեպ ELEGANT-ն արդեն ներկայացնում է նաև հայկական արտադրության ջինսե տաբատներ, որոնք ստեղծվում են նոր տեխնոլոգիաներով, անցնում են էկո վերամշակում և ներկվում են ոչ քիմիական նյութերով: Սրահը ծավալում է նաև շատ ակտիվ առցանց գործունեություն: Ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը ակտիվորեն ներկայացնում են բոլոր մոդելները, զեղչերը, առաջարկները, իսկ առաքումն էլ թե Հայաստանում թե Արցախում անվճար է: Այս պահին ELEGANT-ի տեսականին կարող եք նաև առաքմամբ պատվիրել Եվրոպայում և Ռուսաստանում: Եկեք սատարենք մեր հայկական արտադրությանը, օգնենք այս հրաշալի թիմին էլ ավելի ծավալվել և իրենց I AM ARMENIAN շարքը դարձնել հասանելի ամբողջ Աշխարհում:
MEGAMALL
YEREVAN MALL
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
+374 93 285353