Այ այսպիսի նոր ժամանցավայր, որտեղ ներկայացված է հայկական և եվրոպական խոհանոց, իսկ կից էլ գործում է արագ սննդի կետ, եթե Դուք պարզապես մի քանի րոպե ունեք քաղցը հագեցնելու համար: Ձիթենին ունի 12 առանձնասրահներ, այն հենց միայն առանձնասրահներից է բաղկացած, այսինքն կոնցեպտը հենց ընկերական ու ընտանեկան խմբերով առանձին սրահներում համեղ հյուրընկալվելն է:
Գործում է այն ամեն օր 10.00-ից մինչ կեսգիշեր, ինչպես տեսնում եք տարբերվում է իր մոդեռն ոճով, բոլոր սրահների ինտերիերները տարբեր են, դրանք նախատեսված են 6-40 հյուրերի համար. կարող եք 6-8 հյուրերով փոքր սրահներն ամրագրել, կարող եք 20-40 հյուրերով նշել Ձեր առիթը մեծ սրահներից մեկում: Բացօթյա հատվածում նաև բարն է, ինչպես արդեն ասացի՝ նույն հասցեում նաև գործում է արագ սննդի կետ, որտեղ կարող եք տեղում սնվել կամ սնունդը վերցնել Ձեզ հետ: Բացի իհարկե հայկական մեր ամենահայտնի ուտեստները, մոնյուում կգտնեք եվրոպական ուտեստներ, բայց նաև կան էլեմենտներ վրացական չինական, իսպանական խոհանոցներից: Ի դեպ, գործում է նաև առաքում:
Շիրակի 2/9
041-100 809