l

lifestyle

Վերսաչեն, Զեմֆիրան, Լոբոդան ու մեր հայկական ջուրը ֆանտաստիկ Դուբայում

Շարունակում եմ ներկայացնել Ձեզ ոչ միայն երևանյան, այլև միջազգային ամենահետաքրքիր փառատոններն ու համերգները: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այս անգամ ներկայացնել Ձեզ ամենամյա PARUS փառատոնը, որտեղ այս տարի հյուր էին Զեմֆիրան և Լոբոդան, ինչպես նաև կպատմեմ Դուբայի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ Palazzo Versace-ի մասին..Մի խոսքով, այս փոստում տեղափոխվում ենք ֆանտաստիկ Դուբայ:

  • Kamo Tovmasyan

5 օրով փախա Դուբայ: Հիմնական պատճառը Զեմֆիրայի համերգն էր, նրան շատ եմ սիրում ու այս տարի նա առաջին անգամ էր բեմ բարձրանալու: Բացի այդ, երևանյան միջոցառումները հոկտեմբերին շատ էին ու իրոք հանգստանալ էր պետք: Ուզում եմ նշել, որ իմ բոլոր ուղևորությունների համակարգումը վստահում եմ Tour Delice ընկերությանը, ու սա գովազդ չի, ես այն անձանցից եմ, ովքեր ալարում են իրենք համակարգեն ամեն ինչ, զանգահարում եմ ու խնդրում եմ չեքինը, թրանսֆերները, հյուրանոցները, տոմսերը, ամեն ինչ պատրաստեն, այնպես որ նախ շնորհակալություն, ապա նաև խորհուրդ Ձեզ. Tour Delice-ը գտնվում է Բաղրամյան 21 հասցեում, հեռախոսահամարը՝  (010) 585079: Նաև ուզում եմ ասել, որ շատ գոհ եմ Ucom-ի ռոմինգ ծառայությունից, որի համար ավելի քիչ վճարեցի, քան եթե քարտ գնեի Դուբայում: Այս փոստում, ի դեպ, երևի թե միակ դեպքն է, որ ոչ մի մտածված գովազդ չկա, այս անգամ ես ինքս որոշել էի առանց գործընկերների մեկնել, որպեսզի լիարժեք հանգստանայի, այնպես որ, եթե ինչ-որ բան էլ գովազդեմ, դա անկեղծ նկատառումներով է ))))))

Եվ այսպես, կա մի հրաշք հյուրանոց Դուբայում, որը կոչվում է Palazzo Versace: Դոնաթելա Վերսաչեն 2 տարի առաջ է այն բացել, ու միշտ ցանկություն կար տեսնել այն, ու գնահատել: Խոստովանեմ, որ սա լավագույն հյուրանոցներից մեկն էր, որտեղ մնացել եմ: Փորձեմ այն ներկայացնել մանրամասնորեն:

Գտնվում է ոչ այնքան կենտրոնում, չնայած դա էլ հարաբերական է, դեպի Դուբայ մոլ՝ 15 րոպե մեքենայով, օդանավակայանից՝ 30 րոպե: Հյուրանոցի արժեքը սկսվում է 330 եվրոյից մեկ օրվա համար, բայց նշեմ, որ արժի ամեն մի եվրոն, որը վճարում ես: Ջահելներին դժվար դուր գա, դե հասկանում եք հյուրանոցը շատ ճոխ է, բարձրաստիճան-բարձրաարևաճաճանչափայլադիտական...բայց դիզայնի, ինտերիերի, նորաձևության սիրահարները հաստատ կգնահատեն այն: 

Ֆանտաստիկ դիզայն, բայց չճնշող, հանգիստ, հաճելի, ոնց որ ֆիլմում լինեիր իտալական, շատ գեղեցիկ էր: Կարծես միջնադարյան իտալական դղյակում լինես: 215 համարներ, 169 բնակարանային հատվածներ, 8 ռեստորաններ:

Հրաշալի համարներ, սա դեռ ստանդարտ համարն է, ավելի բարձր դասի համարներն ավելի շքեղ են: Ինչը զարմացրեց, այն, որ համարների սպասքից մինչ անկողինը, վարագույրից մինչ աքսեսուարները, ամբողջությամբ բրենդավորված էին: 

Հրաշալի լողավազան, բայց ասեմ, որ արևն այստեղ միայն առավոտյան էր լինում, այնպես որ պետք է հասցնեք լողավազան գնալ մինչ 14.00, հետո արդեն արևը հակառակ կողմում էր:

Խորը չէր, բացվում էր հրաշալի տեսարան, գների հետ կապված, օրինակ Մոհիտոն՝ 10 եվրո, այնքան էլ թանկ չէր, նկատի ունեմ՝ ինչպես բոլոր բարձրակարգ հյուրանոցներում:

Ամենագեղեցիկն իհարկե հենց լողավազանի կենտրոնում գտնվող հսկայական լոգոտիպն էր.....

Ողջ հյուրանոցի տարածքում փակված էին Վերսաչէի տարբեր տարիների ստեղծած զգեստների գծանկարները:

Սա համարների լոգարանն է, պարզ ու ճաշակով:

Սա նախաճաշի սրահն է: Ասեմ, որ ես երբեք չեմ նախաճաշում հյուրանոցներում, քանի որ ուշ եմ արթնանում, սակայն այստեղ բոլորին եմ խորհուրդ տալիս նախաճաշով ամրագրել համարը:

Բացի էսթետիկ հաճույքից, նախաճաշն իրոք շատ համեղ էր ու լի: 

Դե իհարկե մի քիչ ռաբիզոտ հատվածներ էլ կային, ինչ խոսք....

Գիտեք այպես նկարով մի քիչ ռաբիս տեսք ունի, բայց իրականում շատ նրբաոճ էր, անկեղծ:

Եվս մեկ փոքր բոնուս, հյուրանոցից ամեն օր անվճար ավտոբուսներով կարող էիր տեղափոխվել Դուբայ մոլ կամ Նիկի Բիչ, բայց նշեմ նաև, որ տաքսի կանչելու դեպքում նույն հեռավորության համար կվճարեք ընդամենը 10 դոլար:

UBER-ը դուբայում հրաշալի էր աշխատում: Սպասում էիր 3-10 րոպե մաքսմիմում, բոլոր մեքենաները նոր Լեքսուսներ էին, ներսում հրաշալի օդ, ոչ մի հոտ, վարրորդը անկապ չէր խոսում, երաժշտությունը ցածր, հիմնականում կար wi-fi, բռավո, հավատացեք սեփական մեքենա ամրագրեիր նույն որակը կունենաիր: 

Շոփինգ, շոփինգ, շոփինգ.....մեծ հպարտությամբ ներկայացնեմ, որ Դուբայի ամենամեծ մոլում՝ այսինքն Աշխարհի ամենամեծ մոլում-Դուբայ մոլում գործող ֆրանսիական Galeries lafayette-ը ներկայացնում էր մեր հայազգի դիզայներ Krikor Jabotian-ի աշխատանքները: Հիացած էինք:

Չգիտեմ այս անգամ ինչ կատարվեց հետս, բայց ողջ կյանքումս այսքան շոփինգ չէի արել, որքան այս ուղևորության ընթացքում: Երևի տրամադրությունս լավ էր: Ասեմ, որ Նոյեմբերի 18-ին Ձեզ ներկայացնելու եմ Կոնյակ քաղաքի լեգենդար դղյակներից մեկը, դեռ գաղտնիք եմ պահում, բայց պետք է շատ պատշաճ կերպ հանդես գալ, ուստի այս անգամ շոփինգը կարևոր էր:

Ամեն օր Դուբայում փառատաններ էին: Ամենահաճելի օրերից մեկը Fatboy Slim-ի, Richard Ashcroft-ի և Lighthouse Family խմբի համատեղ համերգն էր մեկ բեմում, բացօթյա: 90-ականների ամենաթույն երաժիշտները մեկ բեմում: 

Բոլոր նրանց, ովքեր մեկնում են Դուբայ, խորհուրդ եմ տալիս այցելել երկու կայքեր, որտեղ պարբերաբար ներկայացվում են, թե ինչ համերգներ են տեղի ունենում Դուբայում: 

www.timeoutdubai.com

www.visitdubai.com

Նոյեմբերի 1-ին ևս մեկ հետաքրքիր փառատոն էր Դուբայում, այն կոչվում էր՝ Kaynouna ART festival, և այստեղ նվագում էր մեր հայ DJ Socko-ն, ով Ձեզ ծանոթ է որպես Pahest 33-ի ռեզիդենտ : 

Հայկական թեման շարունակելով, գիտեիք արդյոք որ Դուբայում վաճառվում է հայկական ջուր: Ես առաջին անգամ նկատեցի: Հենց JBR Beach-ի խանութներում վաճառվում էին Նոյ, Ապարան....ասում են այլ ջրեր էլ են ներկայացված: Շատ հաճելի էր, անսպասելի ու համով, դե մեր ջուրը մեկա ամենալավնա:

Եվ վերջապես, այն, ինչի համար մեկնել էինք: Ամեն տարի Դուբայում տեղի է ունենում Parus փառատոնը: Այս տարվա գլխավոր աստղերն էին Զեմֆիրան, Կուստուրիցան, Պոլունինը, Լոբոդան և Լենինգրադ խումը: Երեք օր Jumeria Beach Hotel-ի այս բացօթյա հատվածում ռուսները քեֆ էին անում: Տոմսերի արժեքը՝ 100-200 $ յուրաքանչյուր օրվա համար:

Լոբոդայի համերգին վաղուց էի ուզում լինել, բայց Մոսկվայի նրա մենահամերգները արագ sold out էին լինում, ու տոմսերն էլ ավելի թանկ էին: 

Պրոֆեսիոնալիզմ, հրաշալի շոու, դռայվ, միայն հիթեր, վիզուալ հետաքրքիր շոու, սաունդն ու լույսերն էլ ամենաբարձր որակի: Հրաշալի համերգ էր, մեկ անգամ լինես ու վերջ, երկրորդ անգամ իմաստ չունի:

Իսկ այ երկրորդ օրը Զեմֆիրան ցույց տվեց, թե ով է իսկական լեգենդը: Երկու անգամ բիս, 15 լայվ կատարումներ, ոչ մի վիզուալ էֆեկտ, ոչ մի շոու, բայց բոլորը խելագարվում էին նրա ձայնից ու երգերից: Իսկական արտիստ ու իսկական լեգենդ, ով երևի թե Ցոյից հետո կդառնա ռուսական ռոքի հաջորդ խորհրդանիշը: 

Երկու նոր երգեր կատարեց Զեմֆիրան, երկուսն էլ չստացված սիրո մասին, այս մեկը ամենալավն էր, 100 %-ոց հիթ: 

Ты не знаешь меня, Ни черта, ни черты
Только некий портрет, Из поступков и слов
Из иллюзий и снов, Неплохой портрет
Но ни разу не я

Приглашаю тебя, Завтра в собственный ад
Там вполне хорошо, Только сильно трясет
Постоянно трясет, Как на корабле
Но зато мы вдвоем
Абьюз, абьюз, абьюз, абьюз, абьюз
Абьюз, абьюз, абьюз, абьюз, абьюз

Հաջորդ տարի էլ ենք գնալու, եթե ցանկանաք միացեք մեզ, միասին ուրախ կանցնի:

Վերջում ներկայացնում եմ ևս մեկ հյուրանոց, որն ավելի բյուջետային էր ու ավելի կայֆոտը: Media One-ն ավելի ջահելական էր, գինն էլ շատ հարմար՝ 80 դոլար մեկ օրվա համար: Եթե ընկերներով եք ու ավելի ակտիվ հանգստի եք եկել, ամրագրեք այս հյուրանոցը, չեք փոշմանի: 

Նոր ոճ, նոր հյուրանոց, 43 հարկերից 7 հարկերում սրճարաններ էին ու ակումբներ, շատ ընկերական աշխատակազմ:

Շատ հետաքրքիր դիզայն ուներ, հիմնականում երիտասարդներ էին մնում հյուրանոցում, ովքեր 24 ժամ տժժում էին, որ հարկը բարձրանայիր պարում էին: 

Համարները ամբողջությամբ ապակեպատ էին կոմպակտ, կոմֆորտ ու շատ մաքուր:

8-րդ հարկում լողավազանն էր, միշտ լավ երաժշտություն, կոկտեյլներ, ուիքենդներին՝ փարթիներ:

Կամ այս անգամ իրոք ամեն ինչ ճիշտ էի ընտրել, կամ տրամադրությունս իրոք լավ էր ու ամեն ինչ հավանել եմ, բայց տպավորությունները հրաշալի են, ամբողջությամբ հանգստացած վերադարձել ենք ու նորից պատրաստ ենք աշխատել: Ուտելիքի մասին ոչինչ չեմ գրել, քանի որ դա միակ մինուսն էր...ամեն ինչ այնքան համեղ էր, որ նորից 4 կգ ավելացրել եմ քաշիս, այսօրվանից՝ դիետա:

back-top