l

lifestyle

10 Must Do List ԿամոԲլոգից՝ ԴՈՒԲԱՅ մեկնելու համար

Չգիտեմ ինչու, բայց երբեք չեմ ցանկացել մեկնել Դուբայ, համոզված եմ եղել, որ ինձ դուր չի գա քաղաքը, բայց երբ 4 ընկերներդ գործուղման են մեկնում ու առաջարկում են քեզ միանալ իրենց, արդեն իր դերն է խաղում ընկերների գործոնը, ու ահա այսպես ես հայտնվեցի Դուբայում՝ ամենաանհավանական քաղաքում, ինչպես ասում են "արհեստական դրախտում": Տպավորությունների, հետաքրքիր վայրերի մասին՝ մեր հատուկ փոստում... 

  • Kamo Tovmasyan

Ինչ է հարկավոր Դուբայ մեկնելու համար, մինիմալ հագուստ, ակնոցներ, գլխարկ, գումար և իհարկե բջջային հեռախոս՝ լուսանկարվելու համար...

Մենք բոլորս գտանք տուրիստական ընկերություն, որը 3 օրում պատրաստեց մեր փաստաթղթերը, վիզաները, տոմսերը, ամրագրեց հյուրանոցը, կազմակերպեց տեղափողումը...այս ամենը անսպասելի էժան գներով...

Խոսքը Emirates AM ընկերության մասին է, գրասենյակը գտնվում է Արամի 90/2 հասցեում, մեզ առաջարկեցին հյուրանոց հենց Դուբայի կենտրոնում, որի մասին ներքևում կպատմեմ, կազմակերպեցին տեղափոխումը...մի խոսքով ամեն ինչ արագ, որակով և շատ մատչելի: Գրանցեք ընկերության հեռախոսահամարները՝ 011-44 25 40, 098-31 53 16, հասցեն արդեն ասացի՝ Արամի 90/2, կարող եք միանալ նաև ֆեյսբուքյան էջին, իսկ մի քանի օր անց կգործի նաև կայքը՝www.emirates.am:

Նաև ուզում եմ հիշեցնել, որ Ես շարունակում եմ գնումներ կատարել իմ VTB Airmiles կո բրենդ քարտով, որն անկանխիկ գնումների դեպքում կուտակում է մղոններ, իսկ այդ մղոններն ավելի ուշ կարող եք փոխարինել ավիատոմսերով: VTB Airmiles կո բրենդ քարտի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:

Դուբայ...շոգ, գեղեցիկ բայց արհեստական քաղաք, Նյու Յորքի, Փարիզի, Վենետիկի...կարելի է ասել բոլոր քաղաքների միքսը, շքեղ, թանկ, բայց չհոգնեցնող...Դուբայը Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքն է, ունի մոտ 2 մլն բնակչություն, ամբողջությամբ համապատասխանում է իր "արհեստական քաղաք" տիտղոսին, քանի որ թե առավոտյան, թե երեկոյան Դուբայի շենքերը կարծես լեգո խաղալիքներով հավաքված լինեն: Ես պատկերացնում եմ ինչ է կատարվում Աբու Դաբիում և Շարժայում: Կարող եմ ասել մի բան..կամ պետք է գնալ Դուբայ շատ փողով, կամ պետք է գնալ ընտանիքով, ընտրել որևէ ծովափնյա հյուրանոց և այնտեղից դուրս չգալ: Ամեն ինչ Դուբայում այնքան ճոխ է, մեծ, բարձր ու թանկ, որ եթե չկարողանաս քեզ թույլ տալ ճոխություն, ուրեմն ավելի լավ է Սևանում հանգստանաս: Ցերեկը շոգ է, գիշերը մի քիչ տանելի..եղանակը գլխավոր մինուսն է, քանի որ մի քիչ զբոսնելուց հետո տրամադրություն չկա ոչ ուտելու, ոչ պարելու...ուզում ես գնալ հյուրանոց, միացնել օդափոխիչն ու մտնել ֆեյսբուք: Ամեն դեպքում մեկնեք Դուբայ ընկերների հետ, չնայած, նույնիսկ ընկերների հետ երկրորդ անգամ էլ չեմ գնա Դուբայ: 

Ինչպես արդեն ասացի 3 ժամ թռիչքից հետո, օդանավակայանից մինչ հյուրանոց և հետ գալուց նույնպես մեզ դիմավորում են, տեղափոխում, այս ամենը Emirates AM ընկերության աշխատանքի շնորհիվ, շատ շնորհակալ ենք հանգիստ ուղևորության համար:

Քանի որ ես ծով չեմ սիրում, միշտ ընտրում եմ հյուրանոց քաղաքի կենտրոնում, ու քանի որ հյուրանոցում էլ գրեթե չեմ լինում, ինձ կարևոր է վայրը, ինտերնետի առկայությունը, մաքրությունը...Այս գարնանը Դուբայի հենց կենտրոնում՝ Դուբայ մոլի հարևանությամբ սկսել է գործել THE ROVE հյուրանոցը: Այն շատ նորաոճ էր, սենյակները հարմար էին, մինիմալիստական ոճում, պատուհանից երևում են կենտրոնական շինությունները, առաջին հարկում 24 ժամ գործում է խանութ, ինչը Դուբայի կենտրոնի համար հիանալի տարբերակ էր...գիշերները սնվելու համար: Դոլար կարող եք մանրել հենց առաջին հարկում, 10 դոլարը մոտավոր 30 դիրհամ է: 4 օրվա համար վճարել ենք մոտ 280 դոլար, եթե ճիշտ եմ հիշում, երկու անձի համար, բայց այդ զեղչը կրկին Emirates AM ընկերության կողմից էր:

Շոգ եղանակի փրկությունն էր հյուրանոցի լողավազանը, որը գործում է մինչ 19.00-ն, սպասասրահի դիզայնն արժեր ամեն ինչ, սենյակներն այնքան հարմար էին, որ չէիր ուզում դուրս գալ համարից: Նշեմ նաև, որ կենտրոնում բացի Դուբայ մոլը, շատրվանները և Բուրջ Խալիֆան, որոնք իրար կպած են, էլ բան չկա տեսնելու, ու մենք ամեն երեկո միևնույն է գնում էին ՋիՊիԱռ կոչվող թաղամաս, կամ Մարինա թաղամաս, որտեղ ռեստորաններն են, ակումբները, երիտասարդությունը...այսինքն, իրականում, սա Փարիզը չէ, որտեղ պետք է հյուրանոց ամրագրս կենտրոնում ու ամեն ինչին մոտ լինես, Դուբայում պետք է հյուրանոց ամրագրել այն թաղամասում, որտեղ երեկոներն աշխույժ են: 

Տաքսիների մասին, Եվրոպայի տաքսիներից իհարկե էժան են, միայն թանկ մեքենաներ, որոշ տաքսու վարրորդներ, օրինակ հենց այս նկարի միջի երիտասարդը, կարող է խաբել, վերջում հաշվին ավելացնելով մոտ 10 դոլար, ասելով, թե մեքենան լիմուզին է...մի խոսքով նախապես գինը համաձայնեցրեք, կենտրոնից մինչ ռեստորանների թաղամաս, կամ օրինակ Կախարդական այգի, ջրաշխարհ..կվճարեք 50-80 դիրհամ՝ 15-30 դոլար:

The Dubai Mall....Աշխարհի ամենամեծ առևտրա-զվարճանքային կենտրոնը հենց մեր հյուրանոցի հարևանությամբ էր, ընդհանուր մակերեսը ավելի քան 1.2 մլն քմ է` 50 ֆուտբոլի դաշտ, առևտրային մակերեսը` 350 244 քմ: Հանդիսավոր բացումը կայացել է 2008թ-ին, մոլում գործում է 1200 խանութ, 120 ռեստորան, 14000 կայանատեղի: Կարող ես 3 օր անցկացնել այստեղ, բայց եթե գնումներ չես անելու, ավելի լավ է չանցկացնես, որ քեզ վատ չզգաս:

Այստեղ է գտնվում Աշխարհի ամենամեծ ծածկած ակվարիումը, որտեղ կարելի է տեսնել ավել քան 33 000 ձուկ և ծովային կենդանի, այդ թվում, շնաձկներ և սկատ: 245 տոննա զանգվածով ակրիլային կարկասը ներառում է 10 մլն լիտր ջուր: Ակվարիումի միջով անցնում է թունել, որտեղից այցելուները հնարավորություն ունեն մոտ տարածությունից դիտել իրենց վրայով լողացող ջրային կենդանիներին: Ակվարիումը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենամեծը, բայց եթե անկեղծ ասեմ, ֆոտոներում այն ավելի գեղեցիկ է քան իրականում:

Կարծում եմ այս շատրվանի մոտ լուսանկար ունեն բոլորը, ովքեր գնացել են Դուբայ մոլ...

Ամենաֆիդբեքով ծախսած գումարը, 60 դոլար՝ սաֆարի տուրի համար. էկզոտիկ, հետաքրքիր, տարբերվող....այս մասին ես գրել եմ առանձին փոստ, կարող եք կարդալ ահա այստեղ: Ամրագրել կարող եք հենց հյուրանոցում:

Դուբայի Miracle Garden-ի մասին էլ եմ առանձին փոստ գրել երեկ, անպայման այցելեք: Փոստը կարող եք կարդալ ահա այստեղ: Մուտքի արժեքն է 10 դոլար, երեկոյան ավելի գեղեցիկ է, քանի որ գունավոր լուսավորմամբ է, վստահ եմ բոլորին դուր կգա:

Wild Wadi ակվապարկն աշխատում է առավոտյան 10.00-ից մինչ 19.00-ն, գտնվում է Jumeirah Road-ում, մոըտքի տոմսն արժե մոտ 70 դոլար, բայց այն իրոք հետաքրքիր է:  

Ատրակցիոններն իրոք վախենալու են, մանավանդ այս մեկը...

Բոլոր տարիքի անձանց դուր կգա, 1 օր նախատեսեք հենց այստեղ գնալու համար:

Ferrari World-ը նույնպես շատ հետաքրքիր է ադրենալինի առումով, բայց Դուբայի շոգին, ակվապարկերն ավելի տեղին են, այն Դուբայից հեռու է, արդեն Աբու Դաբիի ՅԱՍ կղզում, գործում է արդեն 6 տարի և հենց այստեղ է գտնվում Աշխարհի ամենաարագ սլացող ատրակցիոնը: Եթե մեքենաների, արագության ու Ferrari-ի հանդեպ սեր ունեք 1 օր էլ կզբաղվեք այստեղ: 

Անվճար ու անմոռանալի: Դուբայի շատրվանները երեկոյան պարզապես ապշեցնում են գեղեցկությամբ, ջրի շիթերը մոտ 150 մետր բարձրանում են, մանավանդ 21.00-ին հնչող Էլիսայի Հաբիբի երգի ներքո սիրահարվում ես Դուբային....Շատրվանները գտնվում են Դուբայ մոլի և Բուրջ Խալիֆայի հարևանությամբ, բաց մի թողեք...

Ինչպես արդեն ասացի երեկոյան ժամանցը հետաքրքիր է Մարինա և ՋիՊիԱռ հատվածներում, այս հատվածը շատ նման է Բարսելոնայի ծովափնյա հատվածին, այստեղ տասնյակ ռեստորաններ են, սրճարաններ...փողոցներն այնքան մաքուր են, որ վախենում ես քայլես, կարող է գետինը փոշոտվի...չնայած ողջ Դուբայն է այդպիսին:

Գիտեք երբ ասում են այս կամ այն քաղաքը թանկ է կամ էժան, դա հարաբերական է...նույնիսկ Երևանում դու կարող ես համ էժան սնվել համ շատ թանկ, այնպես որ այս առումով կապ ունի թե որտեղ և ինչ ես դու պատվիրում: 

Հայկական MAYRIG ռեստորանի մասին էլ առանձին փոստ եմ գրել, այցելեք, կարծում եմ ձեզ հետաքրքիր կլինի, փոստը կարդացեք ահա այստեղ:

Գիշերային կյանքը Դուբայում...թանկ է. կոկտեյլը ակումբում սկսվում է 50 դոլարից, եթե որոշես սեղան պատվիրել ընկերներիցդ մեկին կարող է վերջում պատանդ թողնես:

 Շատ սիրված ակումբ էր WHITE-ը, շատ խիստ ֆեյսով, լավ երաժշտությամբ, հատուկ մասսայով: Գտնվում է այն Meydan Racecourse Grandstand Rooftop,Nad Al Sheba 1 հասցեում, զգուշացնում եմ, պետք է լավ հագնվել, սա ձեզ համար Տոռնադո ակումբը չէ...

Ավելի հասանելի ակումբ է Pacha-ն, որպես միջազգային ակումբների ցանց այստեղ կարող ես պարզապես տոմս գնել, կամ անցնել ֆեյսն ու անվճար հայտնվել տեռասայում:

Pacha-ն գտնվում է Souk Madinat Jumeirah-ում, 3 կոկտեյլի համար վճարում ես 150 դոլար, ու մտածում՝ ոթ դը ֆաք? Եթե 1 ժամից ավել մնաք, կսկսեք կարոտել Կամի ակումբը, որտեղ 5 դոլարով կարող ես գնել ռեդ բուլ վոդկա...

Աշխարհի ամենաբարձր շենքը`Բուրջ Խալիֆա: Անվանվել է Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին։ Սկսել է գործել 2010 թ.-ից, բարձրությունն է 828 մետր, ավելի քան 163 հարկ։ Կարող եք 50 դոլարով օնալյն գնել տոմս և բարձրանալ վերևում գործող տեսահարթակ, եթե տոմս ցանկանաք գնել տեղում, ձեզ կվաճառեն այն 100 դոլարով, ասելով, թե օնլայն տոմսերն արդեն վերջացել են, մնացել են ՎԻՊ տոմսերը, բայց ինչ իմաստ ունի 100 դոլարով բարձրանալ վերև ու նաել անապատի մեջ լեգո խաղալիքներով հավաքած շենքերի չգիտեմ, եթե Նյու Յորքին նայելու համար Rockefeller Center-ի տանիքից վճարում ես միայն 20 դոլար:

Գիտեք, իրականում այնքան էլ վատ ժամանակ չեմ անցկացրել Դուբայում, մանավանդ ընկերներիս հետ էի..պարզապես վերջին ամիսներն այնքան լարված են, որ տրամադրությունն ավելի շատ նեգատիվ է, երևի դա է պատճառը, որ Դուբայից խոսում եմ առանձ հատուկ ոգևորության, վերջիվերջո, ուր էլ մեկնել լավ ընկերական խմբով, միևնույն է լավ հիշողություններով կվերադառնաս, այնպես, որ այդքան էլ մի հետևեք իմ այսօրվա նեգատիվ մտքերին.....

 

 

back-top