l

lifestyle

DREAM'S Music Cafe-ն Սայաթ նովա 12 հասցեում

Նոր ժամանցավայր Երևանում, ջազի սիրահարների, գուրմանների և հետաքրքիր ժամանցի անցկացման հետևորդների համար: Սայաթ-Նովա 12 հասցեում բացվել է DREAM'S Music Cafe-ն, որը սիրով հրավիրում է ձեզ իր մոտ անցկացնելու երեկոները, ծննդյան տոներն ու կորպորատիվ հավաքույթները: Ամեն օր կենդանի կատարումներ սիրված արտիստների կողմից, եվրոպական խոհանոց և հաճելի միջավայր:

  • Kamo Tovmasyan

Երկհարկանի այս նորև ժամանցավայրում մեծ ուշադրություն է հատկացվում մթնոլորտին: Հանգիստ միջավայր, եվրոպական խոհանոց, տարատեսակ կոկտեյլներ, յուրահատուկ սուրճ, որը թերևս պարտադիր պետք է պատվիրել այստեղ և ամեն օր, երեկոյան 20.00-ից կենդանի կատարումներ սիրված արտիստների կողմից: Երկրորդ հարկում նարգիլե սիրողների հատվածն է, որտեղ կարող եք պատվիրել ֆիրմային նարգիլեն, ինչպես նաև գործում է ՎԻՊ սրահ՝ 6-10 հյուրերի համար, որտեղ կարող եք նշել ձեր փոքրիկ տոները, ընկերներով խաղ խաղալ կամ պարզապես առանձնանալ ընդհանուր սրահից: DREAM'S Music Cafe-ն հրաշալի տարբերակ է ծննդյան տոների, տարբեր միջոցառումների, կորպորատիվների անցկացման համար, ինչպես նաև ընկերներով կամ սիրելիի հետ երեկոն հետաքրքիր դարձնելու համար:

Սայաթ-Նովա 12

011-20 20 01

Facebook/Dreamscafe

back-top