l

lifestyle

Առաջին անգամ Հայաստանում! Dragon Garden Family Restaurant-ը ներկայացնում է չինական հայտնի HOT POT-ը

Ասիական խոհանոցի սիրահարներին ներկայացնում եմ Մաշտոց 31 հասցեում բացված Dragon Garden Family Restaurant-ը, որն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է չինական հայտնի HOT POT ուտեստը: Երկհարկանի ռեստորանի, մենյուի, առանձնահատկությունների և Ամենաերկար ռոլի պատրաստման մասին դիտեք մեր հատուկ փոստը:

  • Kamo Tovmasyan

Սկսեմ առաջին հարկից, այստեղ 4 տարբեր սրահներ են, այդ թվում կորպորատիվ սրահը, որտեղ կա մեծ էկրան և որտեղ կարող եք անցկացնել տարբեր թեմատիկ միջոցառումներ, ինչպես նաև կորպորատիվ հանդիպումներ: VIP սրահն առանձնացված է, այն 10-15 հյուրերի համար է և նույնպես գտնվում է առաջին հարկում: Երկու հարկերում էլ կարող եք պատվիրել HOT POT, բայց ասեմ, որ միայն HOT POT-ը չէ, որ պետք է այստեղ պատվիրել: Սուշիների, չինական, ճանոպանական խոհանոցի լայն տեսականի, մոտ 20 համեմունքներ, նաև ասիական քաղցրավենիք, կոկտեյլներ, ինչպես նաև նարգիլե:

Իսկ հիմա գլխավոր առանձնահատկության մասին: HOT POT-ն ունի մոտ 1 000 տարվա պատմություն և մոնղոլական ծագում, սակայն այսօր այն ողջ աշխարհում համարվում է չինական ամենահայտնի ուտեստներից մեկը: Հենց ռեստորանի սեղանների վրա դրվում են կաթսաներ արգանակով, որը բաժանված է 2-4 մասի: Արգանակները տարբեր են, կծու, քղցր, միջին...դուք ընտրում եք մոտ 20 տեսակ սոուսներից, ընտրում եք բանջարեղենը կամ միսը և ինքներդ էլ պատրաստում եք: Հատկապես ընկերական խմբով կարծում եմ շատ հետաքրքիր կլինի այցելել հենց HOT POT պատրաստելու և ուտելու: Վիդեո տարբերակում բացատրված և ներկայացված է բոլոր մանրամասները:

Մաշտոց 31

060-757 588

facebook.com/Dragon Garden

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

Հունիսի 17-ին Dragon Garden Family Restaurant-ը ներկայացնում է ամենաերկար ռոլը, որը պատրաստվելու է բացօթյա հատվածում և որը կարող են համտեսել բոլոր ներկաները: Մանրամասների համար զանգահարեք 060-757 588 հեռախոսահամարով:

 

back-top