l

lifestyle

Ստանդարտից դուրս! Ջորջի տան հացը համովա

Գիորգի Հարությունյանին ճանաչում են որպես ռեստորատոր, ատամնաբույժ, պրոդյուսեր, շքեղ հարսանիքների պլանավորող...իսկ եթե մեկ բառով՝ իսկական ԷՍԹԵՏ իր գործում: GEORGE՛S DOM/ ՋՈՐՋԻ ՏՈՒՆԸ ռեստորանի համար միայն երկու տարի քննարկվում էր մենյուն, սպասքը, դետալները: Ընկերները մեղադրում էին Գիորգիին պերֆեկցիանիզմը չարաշահելու հարցում, բայց երբ երեկ վերջապես բացվեց GEORGE՛S DOM-ն ու այցելեցինք որպես հյուր, հասկացանք, որ Գիորգին ստեղծել է բոլորովին նոր ձևաչափ ռեստորանային ոլորտում, որտեղ վաղուց արդեն գրեթե ամեն ինչ ասված էր..

  • Kamo Tovmasyan

Գիտեք, այսքան տարիների ընթացքում առաջին անգամ ես չեմ ուզում մանրամասն ներկայացնել ռեստորանը: Նկարել ենք նախորդ երեկոյան, վաղ առավոտյան շտապում եմ գրել փոստը, բայց GEORGE՛S DOM-ի հետաքրքիրությունը հենց բացահայտման մեջ է: Այս նախագիծը նման է ռեստորանային experience-ի, ինչպիսին պետք է լինի սպասքը, սպասարկումը, ուտեստի ձևավորումը, մի քանի ոճերի համադրումը....կուզեի, որպեսզի Դուք ոչ թե կարդաք իմ մտքերն այլ այցելեք՝ իրոք վայելելու այս տարբերվող նախաձեռնությունը: 6 տարբեր սրահներ երկու հարկերում, մանկական խաղասրահ, որտեղ երեխաները կարող են պատրաստել պիցցաներ և խաղավարի հսկողությամբ խաղալ, մինչ ծնողները հանգստանում են կողքի սրահում: Հրաշալի ապակեպատ սրահ երկորրդ հարկում, գրախանութ, որտեղ կարող եք գտնել հետաքրքիր նվերներ գրքերի սիրահարների համար, ամբողջությամբ կանաչապատ այգու հատված առաջին հարկում, առանձնացված սրահներ ծննդյան երեկոյաների ու ընկերական հանդիպումների համար: Բար՝ իր առանձնացված սրահով պարզապես կոկտեյլներ խմելու կամ նարգիլե վայելելու համար: Վայր, որտեղ ամեն մեկը կգտնի իր անկյունը, վայր, ուր տարբեր ոճի մարդիկ իրենց հանգիստ կզգան նույն հարկի տակ, վայր, ուր անկասկած ցանկանալու եք վերադառնալ ու բացահայտել նոր անկյուններ: Ներկայացնել հագեցած, յուրահատուկ ու միևնույն ժամանակ բոլորին հասանելի մենյուն անիմաստ է, այն պետք է ինքներդ գնահատեք, ընտրեք ու վայելեք: Ամեն մի դետալ, ամեն անկյուն, ամեն ուտեստի մատուցման ձևաչափ Ձեզ կզարմացնի, կհիացնի ու կարծում եմ, կհիշեք այս փոստն ու կհասկանաք, թե ինչու ես տասնյակ գովեստի խոսքերի ու դետալային նկարագրման փոխարեն առաջարկեցի Ձեզ պարզապես մեկ անգամ այցելել ու վայելել այս ռեստորանային փորձառությունը:

Սարյան 19

044-22 19 19

Ինստագրամ

back-top