l

lifestyle

ՄԵՐ ՆՈՐ ՏՈՒՆԸ! DOM by EG-ի բացումը Սարյան 8 հասցեում

EG Smoke-ը նախորդ տարի երևանյան ժամանցային ոլորտում ներկայացավ որակի, և սպասարկման նոր ձևաչափով, որը հատկապես նարգիլեի սիրահարները գնահատեցին ու դարձան բրենդի հետևորդները: Ընդլայնելով գործունեությունը EG Smoke-ը արդեն նոր՝ Սարյան 8 հասցեում ներկայացնում է իր նոր նախագիծը: Երկհարկանի DOM by EG cafe & more-ը ոչ միայն հրավիրում է վայելելու իր հայտնի նարգիլեները, այլև համտեսելու նոր՝ հարուստ խոհանոցը երկհարկանի ռեստորանային հատվածում: Բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Նախ սկսեմ ինտերիերից: Ռեստորանային հատվածը երկհարկանի է, որտեղ ներկայացված է ֆյուժն խոհանոց՝ այդ թվում ազգային ուտեստներ Շեֆ-խոհարարի հեղինակային բաղադրատոմսերով: Երկրորդ հարկում և բացօթյա բալկոնում կարող եք նաև պատվիրել նարգիլե, սակայն առաջին հարկի սրահում նարգիլե չի մատուցվում: Բացօթյա ընդարձակ սրահն արդեն գործում է, քանի որ տաքացվում է: Այս հատվածն արդեն ավելի շատ նարգիլեի սիրահարների համար է: Բացօթյա հատվածն իդեալական է նաև ցանկացած տոների անցկացման համար: Սարյան փողոցն այսօր ամենաժամանցային հատվածներից է քաղաքում, և որպես ռեստորան/նարգիլե սրահ  DOM by EG-ն իր չափսերով և մատուցվող ծառայություններով ամենամեծն է: Հարկ չեմ համարում առանձին խոսել նարգիլեի մասին, քանի որ նրանք, ովքեր իրոք հասկանում են նարգիլեի որակից արդեն հասցրել են ծանոթանալ EG Smoke-ի նարգիլեների որակին: Նշեմ միայն, որ մինչ օրս այստեղ նարգիլե պատրաստում են արտերկրից հրավիրված այն մասնագետներն, ովքեր առաջին իսկ օրվանից աշխատում են այստեղ արդեն 2 տարի: Միանալով DOM by EG-ի ֆեյսբուքում և ինստագրամում, կարող եք տեղեկանալ այստեղ անցկացվող հատուկ երեկոների մասին, որոնց ընթացքում հրավիրվում են ինչպես հայկական այնպես էլ արտերկրից ժամանաց լավագույն բենդերը, երաժիշտներն ու DJ-ները: Ամեն օր 11.00-ից մինչ գիշերվա 02.00-ը համեցեք DOM by EG՝ համեղ սնվելու, ծխելու լավ նարգիլե ու զգալու երևանյան ռիթմը ամենաժամանցային փողոցում:

Սարյան 8

041-131 113

FACEBOOK

INSTAGRAM

 

back-top