l

lifestyle

Միկին, Գուֆին և Դոնալդը. Ինչու է պետք այցելել Փարիզի Դիսնեյլենդ

Բոլորս էլ գոնե մեկ անգամ կյանքում ցանկացել ենք հայտնվել Դիսնեյլենդում: Նրանք, ովքեր մեկնում են ԱՄՆ, կամ Փարիզ հարցնում են ընկերներին՝ "Արժե արդյոք գնալ այնտեղ?"....ու որպես կանոն պատասխանը լինում է ահա այսպիսին. "Հմմմ...շատ հեռու է, ու կորցնում ես մի ամբողջ օր"....Մեզ էլ էին այդպես ասում, բայց պարզվեց Փարիզի Դիսնեյլենդն այդքան էլ հեռու չէր, իսկ "կորցրած" օրն այստեղ դարձավ մեր կյանքի ամենահիշվող օրերից մեկը...

  • Kamo Tovmasyan

Փարիզի կենտրոնից մինչ Դիսնեյլենդ մեքենայով գնալու դեպքում կվճարեք 90 եվրո, բայց մետրոյով պարզվեց շատ հարմար է, հենց Marne la Vallée կանգառ հասանք մոտ կես ժամից և վճարեցինք 6 եվրո: Փարիզյան դիսնեյլենդը կենտրոնից 32 կմ հեռու գտնվող Մառն Լյա Վալլե քաղաքում է, այն գործում է 1992 թ.-ից, միջին հաշվարկով, յուրաքանչյուր տարի այստեղ այցելում է 12 մլն մարդ:

Տոմսի գինն է 90 եվրո, երեխաների տոմսերը՝ 75 եվրո, կան նաև երեք օրերի համար տոմսեր, կա տոմս միայն մեկ այգի այցելության համար, մի խոսքով հիմնական տոմսի արժեքն է 90 եվրո: Նշեմ, որ սելֆի սթիքերով ներսում արգելվում է սելֆիներ անել:

Փարիզյան Դիսնեյլենդն իրենից ներկայացնում է երկու առանձին գոտիներ: 1992 թ.-ից գործում է հիմնական հատվածը՝ Disneyland Park-ը, իսկ 2002 թ.-ից՝ Walt Disney Studios Park-ը: Իրականում այն ավելի մեծ է, քան պատկերացնում ես և ոչ այնքան մանկական, այսինքն բոլորն իհարկե Միկի Մաուսի ականջներով են շրջում, բայց մեծահասակների համար Դիսնեյլենդը ոչ պակաս հետաքրքիր ժամանցավայր է իր վախենալու ատրակցիոններով, կինոփորձություններով և այլն...

Նախ պետք է այցելել Ուոլթ Դիսնեյի ստուդիա, այն փակվում է 16.30-ին, մոռացա ասել, որ իրականում վաղ առավոտյան իմաստ չունի գալ այստեղ, քանի որ մի քանի ժամ անց արդեն սկսում ես հոգնել, այսինքն ավելի լավ է գնալ կեսօրից հետո, որպեսզի փակման շոուն և հրավառությունը նույնպես տեսնել:

Ուոլթ Դիսնեյի ստուդիայում ատրակցիոններ են, կինոսրահներ, փորձություններ...

Իհարկե սա այդքան տպավորիչ չէր, որքան ԱՄՆ-ի universal ստուդիոն, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր:

Մինչ Դիսնեյլենդը քեզ մոտ ասոցացվում է միայն Միկի Մաուսի հետ, Դու հայտնվում ես ջունգլիներում, ապա արևելյան աշխարհում, ապա Ինդիանա Ջոնսի կղզում, այսինքն իրականում ամեն ինչ ավելի հետաքրքիր էր ու տարբեր:

Սա արդեն հիմնական հատվածն է....

Ամենավախենալու ատրակցիոնը՝ Space Mountain.

Շատ հետաքրքիր ու օրիգինալ էր "Ալիսայի լաբիրինթոսը", որտեղ իրոք կորել էինք...

Երեկոյան 18.00-ին սկսվում է շոուն, որի ընթացքում բոլոր սիրված հերոսները հսկայական մեքենաներով շրջում են Դիսնեյլենդում...

Դե իսկ երեկոյան 20.30-ին, երբ մթնեց, մեզ սպասվում էր իսկական հրաշք: Կենտրոնում գտնվող հեքիաթային դղյակը վերածվեց 3D էկրանի և մենք դիտեցինք աննկարագրելի ներկայացում սիրված հերոսներով, երգող շատրվաններով և իրոք ֆանտաստիկ հրավառությամբ....

back-top